Հունիսի 5. Բնապահպանի օր

Լուսանկարում` Թեղուտի անտառներն են:
Լուսանկարը` http://antarner.files.wordpress.com

Սիրելի՛ բարեկամներ, շնորհավորում եմ բոլորիս Բնապահպանի օրվա առթիվ: Նախ, մի փոքր տոնի մասին. 1972 թ. ՄԱԿ-ի կողմից հունիսի 5-ը ընդունվել է որպես Շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օր, իսկ ՀՀ Կառավարության կողմից 2004 թ. հունիսի 3-ի որոշմամբ Հայաստանում այն նշվում է որպես Բնապահպանի օր:

Սակայն ես ուզում եմ տոնը դիտարկել ավելի խորքային առումով: Իմ կարծիքով` սա մի տոն է, որի անհրաժեշտության, կարևորության ու խորհրդի գիտակցումը վաղուց պետք է ձևավորվեր մեզանում ու արմատավորվեր: Ոչ միայն տոնը շնորհավորելու, այլև դրա նշանակությունը, բուն իմաստը վերհանելու և նրանում առկա «մեսիջը» խորապես ընկալելու մեջ է մեր հետագա հաջողությունների, ավելի զարգացած, ավելի քաղաքակիրթ, բարի ու ազնիվ հասարակություն ունենալու գրավականը: Լավ է, որ վերջին շրջանում խիստ դրական միտումներ են նկատվում, կա զգալի առաջընթաց, հուսադրող իրողություններ են արձանագրվել: Բանն այն է, որ եկել է նոր սերունդ, որը բնապահպան է ոչ թե շահադիտական նկրտումներով, ձևականորեն և կամ այն բանի համար, որ բնապահպան լինելը նորաձև է, այլ որովհետև էությամբ է այդպիսին` բնություն սիրող, խնամող, պահպանող, բնության համար ցավեցող: (more…)

Անտառահատումների արդյունքում Աչաջրի բնակիչները կարող են զրվել խմելու ջրից

Տավուշի մարզի Աչաջուր համայնքի բնակիչներն ահազանգում են, որ իրենց համայնքի մերձակա անտառներում կատարվող ծառահատումների արդյունքում կարող են առանց խմելու ջուր մնալ:

«Մեր գյուղի խմելու ջրի աղբյուրի, ջրագոյացման ավազանների շուրջ գոնե չհատվեր անտառը, որովհետեւ էկոլոգիական աղետ է սպառնում: Խմելու ջրի խնդրի առաջ կկանգնենք: Արդեն պրոբլեմը կամաց ի հայտ է գալիս»,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասաց Աչաջուրի բնակիչ  Յուրի Միրզոյանը:

Ըստ նրա, եթե անտառի պահպանությունը համայնքին տրվեր, անտառը անխնա չէր հատվի: «Համայքի վերահսկողության ներքո երեւի թե հիսուն տոկոսով հատումը կդադարեր:

Հիմա անխնա են հատում: Մենք` տեղացիներս, որեւէ իրավասություն չունենք նրանց ձեռքը բռնելու: Հատողներն էլ են իրենք, ստուգողներն էլ են իրենք, տանողներն ու վերավաճառողներն էլ»,- ասաց նա:

Աչաջուրցիներն ասում են, որ անտառահատման պլանները չեն համապատասխանում իրական հատումների ծավալներին: «Մենք, ունենալով հազար տնտեսություն, յուաքանչյուր տնտեսությունը միջին հաշվով օգտագործում է 7խմ, սակայն իրականում այդքան հատման պլան չկա : Այդ թվերը որտե՞ղ են տեղավորում, պետական բյուջեն ի՞նչ է գնում»,- հարցնում են բնակիչները:

Աչաջուրցիները մտահոգվում են նաեւ, որ անտառի բարիքները ըստ պաշաճի չեն օգտագործվում: Նրանց մեծ ցանկությունն է, որ իրենց մոտ որեւէ ձեռնարկություն ստեղծվի, աչաջուրցիներն ապահովվեն աշխատանքով եւ զբաղվեն անտառային հատապտուղնեի վերամշակմամբ եւ դեղաբույսերի հավաքմամբ: