“Let’s do it” ARMENIA

15.09.12 ԳԱԱ ԵԳԻ Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանի էկոակումբի երիտասարդ թևը Օրհուսի գրասենյակի հետ համատեղ մի խումբ ուսանողներով մեկնեցինք <<Սևան>> ազգային պարկ <<Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի>> կազմակերպած “Let’s do it” ծրագրի շրջանակներում աղբահանության աշխատանքներին մասնակցելու: Ճանապարհին (more…)

Let’s Rethink Economy Based on Mining and Look to a More Sustainable Future (video)

By Serj Tankian

The recent controversy over Hungary’s transfer of a convicted killer and his subsequent pardon and hero’s welcome in Azerbaijan have really worked to reinforce the international image of Azerbaijan as a nation with a despotic leadership that promotes nonsensical violence. Their only true ally besidesTurkeyis oil.

Armeniadoesn’t have an ally in oil. Nor does it need such ecologically destructive, carbon-based allies. WhatArmenianeeds is a carbon neutral, ecologically sustainable, agriculturally diverse future as its ally.

This is why I have been so outspoken about the current attention being paid to mining, which is dirty and unsustainable, for its promise as a form of so-called economic development inArmenia.

True progress and a solution toArmenia’s economic, environmental, and social challenges will be based on a coordinated effort to support environmentally sustainable agriculture.

This would allow the country to produce all necessary food items, both for domestic consumption and for export. This is strategically important givenArmenia’s landlocked status and geopolitical isolation caused by hostile neighboring countries.

Governmental support through tax credits and other subsidies for programs that will contribute to sustainable development inArmeniawill create jobs and allow the youth of the country to remain in the country instead of going abroad for labor.

These views are consistent with points I have made at a forum hosted by Civilitas in 2011, in an interview on   http://www.civilitasfoundation.org/cf/spotlight/videos/676-meet-serj-tankian-activist.html
http://civilnet.am/2012/07/18/57942/CivilNet.TV this year, and in a recent video statement expressing concern about unsustainable mining inTeghutForest.

Further development of mining within our small country is a dangerous and extremely short term solution to our economic woes. The long term effects can best be described by experts fromArmenia’s own National Academy of Sciences.

According to the head of the Center for Ecological-Noosphere Studies (CENS), mining has been disastrous forArmeniain terms of public health and the environment. Mine operators have failed to neutralize dangerous contaminants which have been absorbed by soil. The pollutants then pass from agricultural produce to humans, which is especially dangerous for children.

Furthermore, the head of the CENS Environmental Geochemistry Laboratory has stated that 57 percent ofYerevan’s population may be living in contaminated conditions due to ground pollution. The country’s rural fields are being irrigated with water flowing from contaminated sources due to mining operations, she explains.

Farm produce from all of the towns with significant mining operations, including Kapan, Kajaran, Alaverdi, and Akhtala, are laden with heavy metals including mercury, arsenic, and cadmium, according to CENS studies.

The risk was highlighted last month when mining waste poured out of a damaged pipeline belonging to one of the largest copper molybdenum mines in the country. This incident resulted in the release of toxic chemicals for hours into a river in southernArmeniathat is used to irrigate farmland.

Given the reality outlined above, I would urge Armenia’s government to re-consider its granted license to develop open-pit mines in and around Teghut Forest, which is one of the most biologically diverse forests in Armenia, and refrain from issuing further mining licenses to the detriment of our environment and sustainable development in Armenia.

Վերանայենք հանքարդյունաբերության վրա հիմնված տնտեսությունը և ձգտենք դեպի մշտակայուն ապագա

Սերժ Թանկյան

Հունգարիայի կողմից` դատապարտված մարդասպանի հանձնումն ու արդյունքում նրան Ադրբեջանում որպես հերոսի դիմավորելն ու ներում շնորհելը ևս մեկ անգամ ի ցույց դրեցին Ադրբեջանի միջազգային կերպարը` որպես բռնապետական ղեկավարությամբ մի ժողովուրդ, որը խրախուսում է անիմաստ բռնությունը: Ադրբեջանի միակ դաշնակիցը, բացի Թուրքիայից, նավթն է:

Հայաստանը նման դաշնակից չունի: Այն իրականում  նման հակաէկոլոգիական և ածխածնային դաշնակիցների կարիքն ընդհանրապես չունի: Հայաստանը կարիք ունի ածխածնաչեզոք, էկոլոգիապես մշտակայուն, գյուղատնտեսական բազմազանությամբ հարուստ ապագայի, որպես իր դաշնակից:

Ահա թե ինչու եմ ես անկեղծորեն խոսում այսօր հանքարդյունաբերությանը տրվող դերի մասին, որը`լինելով աղտոտող ու ոչ մշտակայուն, ներկայացվում է որպես Հայաստանի այսպես կոչված տնտեսական զարգացման նախապայման:

Հայաստանի իրական առաջընթացը և երկրի տնտեսական, բնապահպանական և սոցիալական խնդիրների լուծումը կախված է բնությանը չվնասող գյուղատնտեսության զարգացմանն ուղղված մեր փոխհամաձայնեցված ջանքերից:

Այս կերպ երկիրը կարտադրի ինչպես ներքին սպառման, այնպես էլ արտահանման համար անհրաժեշտ սննդամթերք: Սա ռազմավարական նշանակություն ունեցող խմդիր է` հաշվի առնելով երկրի ծովի ելք չունենալու հանգամանքը, ինչպես նաև թշնամական երկրների հարևանությամբ պայմանավորված աշխարհաքաղաքական մեկուսացումը:

Հարկային արտոնությունների և սուբսիդիաների միջոցով կառավարությունը կարող է խթանել այնպիսի ծրագրեր, որոնք կապահովեն Հայաստանի մշտակայուն զարգացումը` խթանելով աշխատատեղերի ստեղծումը և կանխելով երիտասարդների արտագաղթը:

Իմ այս մոտեցումները ես արտահայտել եմ նաև 2011թ. Սիվիլիթաս հիմնադրամի կազմակերպած քննարկման ընթացքում, Սիվիլնեթ լրատվամիջոցի հետ հարցազրույցում,http://www.civilitasfoundation.org/cf/spotlight/videos/676-meet-serj-tankian-activist.html
http://civilnet.am/2012/07/18/57942/ ինչպես նաև վերջերս տարածած տեսագրությունում, որտեղ բարձրաձայնել եմ մտահոգությունս Թեղուտի անտառների հաշվին իրականացվող ոչ մշտակայուն հանքարդյունաբերական ծրագրի կապակցությամբ:

Հանքարդյունաբերության հետագա զարգացումը մեր փոքրիկ երկրում տնտեսական մարտահրավերների՝ վտանգավոր և չափազանց կարճաժամկետ լուծում է: Իսկ դրա երկարաժամկետ հետևանքների մասին շատ ավելի լավ կարող են խոսել Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի գիտնականները:

Ըստ Ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային Հետազոտությունների Կենտրոնի ղեկավարի` հանքարդյունաբերությունն աղետալի ազդեցություն է ունեցել երկրի բնակչության առողջության և շրջակա միջավայրի վրա: Հանք շահագործողները չեն չեզոքացրել թունավոր թափոնները, որոնք ներծծվել են հողի մեջ, այնուհետև գյուղատնտեսական մթերքների միջոցով ներթափանցել են մարդկային օրգանիզմ, ինչը հատկապես վտանգավոր է երեխաների համար:

Նույն կենտրոնի գեոքիմիայի լաբորատորիայի ղեկավարը հայտարարել է, որ հավանական է, որ Երևանի բնակչության 57 տոկոսն ապրում է թունավոր միջավայրում՝ հողի թունավորման պատճառով: Նշվում է նաև, որ Հայաստանի գյուղատնտեսական հողերը ոռոգվում են աղբյուրներից, որոնց ջրերը թունավորվում են հանքարդյունաբերության տոքսիկ արգասիքներով:

Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հետազոտությունները բացահայտել են, որ հանքարդյունաբերական խոշոր կենտրոններին` օրինակ Կապանին, Քաջարանին, Ալավերդուն և Ախթալային հարող տարածքներում մշակվող գյուղատնտեսական արտադրանքը պարունակում է ծանր մետաղներ, ինչպիսիք են մերկուրին, մկնդեղը, կադմիումը:

Այս վտանգների ապացույցն էր անցյալ ամսում պղինձ և մոլիբդեն արդյունահանող խոշորագույն ընկերություններից մեկում հանքարդյունաբերական թափոնատարի վթարի արդյունքում առաջացած աղետը, երբ հսկայական քանակությամբ տոքսիկ նյութերը մի քանի ժամ շարունակ լցվել էին Հայաստանի հարավային գետերից մեկը, որի ջրերով մշակովի հողատարածքներ են ոռոգվում:

Հաշվի առնելով վերը նշված փաստերը՝ կոչ եմ անում Հայաստանի կառավարությանը վերանայել կենսաբազմազանությամբ հարուստ Թեղուտի անտառներում և հարակից շրջաններում բացահանք շահագործելու լիցենզիան և զերձ մնալ հանքարդյունահանման հետագա լիցենզիաների տրամադրումից, որոնք վտանգում են մեր շրջակա միջավայրը և Հայաստանի մշտակայուն զարգացումը:

 

Պետք է, Ֆեդյա, պետք է

Դեռեւս 17-րդ դարում իտալացի իրավաբան Չեզարե Բեքարիան հանճարեղ միտք հղացավ այն մասին, որ հանցավորություն դեմ պայքարում կարեւոր է ոչ թե պատժի խստությունը, այլ դրա անխուսափելիությունը: Այսօր Հայաստանում հետեւողականորեն ամրացող քաղաքացիական հասարակության գերխնդիրն է ձեւավորել եւ ամրապնդել պաշտոնատար անձանց պատասխանատվության ինստիտուտը: Սա այն մեխանիզմն է, որի միջոցով միայն հնարավոր կլինի հասնել համակարգային, եւ ոչ թե կոսմետիկ փոփոխությունների` «Տարոն ջան, գեղեցիկ չի» ոճով: Պետք է խնդիրը ձեւակերպել այլ տրամաբանության մեջ` «Տարոն, սա անօրինական է, ո՞վ է սրա համար պատասխան տալու»:

Երեկ տվյալներ հրապարակվեցին վաստակավոր «բնապահպան» Վարդան Այվազյանի` ամերիկյան դատարաններում ունեցած արկածների մասին, թե ինչպես է աշխարհի «ամենաազնիվ» դատական համակարգը արդարադատություն իրականացրել` մեր «բնապահանից» պահանջելով աստղաբաշխական թվեր, ի օգուտ մեկ այլ գողի` ինչ-որ օտարածին հանքարդյունաբերական ընկերության:

Անձամբ ինձ շատ քիչ է հետաքրքիր, թե ինչպես կբաշխվեն գողացված փողերը, կարեւորն այն է, որ դրանք մեզանից են գողացվել, ու քանի դեռ ամերիկյան «արդարադատությունը» առաջնորդվում է ոչ թե գողին պատժելու, այլ գողոնը «արդարացիորեն» բաշխելու տրամաբանությամբ, այդ դատարանի որոշումներն ունեն զրոյական իրավական արժեք, քանի որ չեն լուծում քրեական իրավունքի համար ամենակարեւոր խնդիրը` հանցագործությունը բացահայտելու եւ հանցագործին պատասխանատվության ենթարկելու անխուսափելիության հարցը:

Վարդան Այվազյանը պետք է պատասխանատվության ենթարկվի Թեղուտի հանքավայրի շահագործման գործարքի համար եւ ոչ թե ի փառս ամերիկյան արդարադատության: Հարցերը առարկայական դնելու դեպքում պետք է պատժվեն բոլոր գողերը, եւ առաջին հերթին` Հայաստանում կոռուպցիայի հիմնական խթան համարվող, Հայաստանի բնական պաշարները բացահայտ ու լկտիաբար կողոպտող օֆշորային ընկերությունների գլխավորությամբ:

Անցնենք թեմային. վերջերս հերթական բնապահպանության նախարարը հաստատեց հերթական հանցավոր նախագիծը` Ջերմուկին հարակից եւ Սեւանա լճի ջրահավաք ավազանում գտնվող Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագիրը: Այս պահին հարկ չեմ համարում անդրադառնալ այդ ծրագրի անօրինականության մասին փաստող իրավական մանրամասներին: Միայն նշեմ, որ այդ հանքավայրի շահագործման հետեւանքով մենք բառիս բուն իմաստով կորցնում ենք ոչ միայն Ջերմուկի առողջարանը, այլեւ Սեւանա լիճը` ու սա ամենեւին չափազանցություն չէ: Դրա վկայությունն է Սեւանա լճի պահպանման փորձագիտական հանձնաժողովի բացասական եզրակացությունը, ինչը, սակայն, հանքավայրի շահագործման համար որոշումների կայացման գործընթացում ունեցել է զրոյական ազդեցություն:

Հարկ չեմ համարում անդրադառնալ նաեւ սեյսմիկ ռիսկերին, որոնք ոչ մի կերպ չեն գնահատվել, Կարմիր գրքում գրանցված բույսերին ու կենդանիներին, որոնք տարածքից ոչնչացվելու են, խմելու ջրի պաշարների ծավալով Հայաստանում երկրորդը համարվող Սպանդարյանի ջրամբարի անխուսափելի աղտոտմանը եւ այլ հարցերին: Դրանք այլեւս կարեւոր չեն: Մենք հոգնել ենք ամեն բուծիկի, ամեն բորդյուրի ու զուգարանի համար իրավական հիմնավորումների փաթեթ ներկայացնել, որ հետո դիվանբաշին գա ասի` էդ զուգարանը քանդեք, գեղեցիկ չէ: Հետայսու այլ կերպ է լինելու` հարցը կարգավորվելու է «քաղաքացիական արդար եւ անկախ դատարանի» կողմից` ինչպես դա եղավ Մաշտոցի պուրակում:

Մենք ձեզ այլեւս երկարաշունչ նամակներ չենք գրելու, չենք փորձելու հիմնավորել, որ ձեր գործողությունները աղետալի են մեր երկրի համար: Այլեւս Տարոնին չենք հորդորելու «իջնել», չենք հանդուրժելու այն լափշան, որ «բնապահպանության» եւ այլ նախարարություններում փորձում են կախել մեր ականջներից: Հետայսու մենք ձեզ պարզապես ասելու ենք, թե դուք ինչ պետք է անեք, քանի որ մեր Սահմանադրության ուժով մեր երկրում իշխանությունը պատկանում է մեզ, եւ դրանք դատարկ խոսքեր չեն, այլ ձեւավորվող քաղաքացիական հասարակության գոյությամբ իմաստավորվող իրողություն: Մենք ձեզ վարձել ենք, որ ծառայեք մեզ: Դրա համար մենք ձեզ վարձատրում ենք մեր վճարած հարկերով: Մենք ձեր գործատուներն ենք, ու կրկնում եմ` դուք կանեք այն, ինչ մենք ձեզ կասենք: Հակառակ դեպքում` ձեր օսլայած օձիքից կբռնենք ու կշպրտենք դուրս: Համակերպվեք այս մտքին:

Եւ այստեղ ձեզ չեն օգնի ոչ նեոգաղութարար անգլոսաքսերը, ոչ սովետի մնացուկ ռուսները: Ձեզ բազմիցս ողջամտության կոչ ենք արել, պատրաստ ենք եղել անգամ օգնել` դիմակայելու մեր ռեսուրսները ծծող, մեր երկրի ազգային ունեցվածքը կողոպտող օտարներին, բայց կարծես ձեր գլխին կուտակված կոմպրոմատի չափաքանակն այնքան շատ է, որ ձեր կամքից այլեւս ոչինչ կախված չէ` երբ պետք լինի մի Պզոյի, կամ մի Վարդան Այվազյանի գործ դեմ կտան, իրենց նախընտրած որոշումը կկորզեն:

Այստեղ մնում է մեկ տարբերակ` հասարակությունը` Հեֆերնի գովերգած ուժեղ քաղաքացիական հասարակությունը ինքն է որոշումներ կայացնելու եւ ինքն էլ դրանք ի կատար է ածելու: Այդ հասարակության օրակարգ է մտել հարցերի հարցը` անօրինական որոշումներ կայացնողներին համարժեք պատասխանատվության ենթարկելու անխուսափելիության ինստիտուտի ձեւավորումը: Դա այն ինստիտուտն է, որը բռնելու է բնապահպանության եւ այլ նախարարների, գլխավոր ճարտարապետի, մանր-մունր չինովնիկների ձեռքը, ովքեր ամեն վայրկյան իրենց գլխավերեւում պետք է զգան դամոկլյան սուրը` անխուսափելի պատասխանատվության սպառնալիքը:

Հ.Գ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայում եղել է մի գործ, որն իրավաբանական շրջանակներում հայտնի է որպես Քեսլերի գործ: Այսպես, մինչեւ երկու գերմանական պետությունների վերամիավորվելը Բեռլին քաղաքն իր հայտնի պատով բաժանված էր երկու մասի` հարուստ ու զարգացած, եւ սովետական` հետամնաց: Լավ կյանքի փնտրտուքով արեւալյեն մասի բնակիչները գիշերով փախուստի էին դիմում` ցատկելով պատի վրայով: Այդ երեւույթը կանխելու համար տեղի իշխանություններն օրենքներ ընդունեցին, որոնց ուժով թույլատրվում էր կրակել ու սպանել փախչողներին եւ դրա համար պարգեւատրվել:

Պատի փլուզումից հետո այդ օրենքներն ընդունողները եւ կատարողները կանգնեցին դատարանի առջեւ: Նրանց այն փաստարկին, թե օրենքն իրենց թույլ էր տալիս, եւ անգամ պարտավորեցնում էր այդպես վարվել, գերմանական դատարանները (այդ թվում` Գերմանիայի սահմանադրական դատարանը), այնուհետեւ` նաեւ Եվրոպական դատարանը նրանց պատասխանեցին Ռադբրուխի բանաձեւի կիրառմամբ: Բանաձեւը մոտավորապես հետեւյալն է` «պետական մրմինների կողմից ընդունված իրավական նորմը չի կարող օրենք համարվել, եթե այն կոպտորեն խախտում է մարդու կենսական իրավունքները»: Հետաքրքիրն այն է, որ այդ բանաձեւն անգամ իրավական նորմի ուժ չունի` այն ընդամենը դոկտրինալ աղբյուր է, որն արձանագրում է իրավունքի գերակայությունը օրենքի նկատմամբ, ամրագրում է պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը:

Իր իշխանությունը բոլոր միջոցներով պահող, Ազգային ժողովի ընտրություններում 120 տոկոս ձայներ «ստացած» ադմինիստրացիան կարող է ընդունել ցանկացած օրենք, նրա դատարանները կարող են այդ օրենքները մեկնաբանել՝ ըստ «վերեւից» իջեցված հրահանգների, բայց դրանից հարցի էությունը չի փոխվում. իրավունքն անքակտելի է: Մենք իրավունք ունենք ապրելու առողջ շրջակա միջավայրում. դա ամրագրված է մեր Սահմանադրությամբ: Մենք արդեն հոգնել ենք ձեզ այդ մասին «հիշեցնել», ժամանակն է դա «հասկացնել»…

Հ.Գ.-2 Նախադրյալ առաջին` Ամուլսարի շահագործման արդյունքում գերշահույթներ է ստանալու ինչ-որ բրիտանական օֆշորում գրանցված ընկերություն, եւ մի քանի տեղական սուբյեկտներ: Հանքավայրի շահագործման համար ճնշումներ են բանեցնում բրիտանական եւ ամերիկյան ազդեցության տակ գտնվող, «ժողովրդավարության ռահվիրա», Հայաստանում «աղքատության հաղթահարման ջատագով» կառույցները:

Նախադրյալ երկրորդ` կառավարությունը` հանձին բնապահպանության նախարարության, թույլատրել է հանքավայրի շահագործումը:

Նախադրյալ երրորդ` Ամուլսարի հանքավայրի շահագործումն անխուսափելիորեն ազդելու է Սեւանա լճի էկոհամակարգի, Սեւանի ջրի որակի, Սեւանի կենդանական աշխարհի վրա: Գիտությունների ազգային ակադեմիային առընթեր` Սեւանա լճի պահպանման փորձագիտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել հանքավայրի շահագործման ծրագրին` հաշվի առնելով Սեւանի վրա բացասական ազդեցության վտանգները: Շահագործման արդյունքում Սեւանն աղտոտվելու է խիստ թունավոր նյութերով, բարձրանալու է ջրի ռադիացիոն ֆոնը:

Նախադրյալ չորրորդ` ՀՀ Քրեական օրենսգիրք, հոդված 394-րդ` էկոցիդը` «Բուսական կամ կենդանական աշխարհը դիտավորությամբ զանգվածաբար ոչնչացնելը, մթնոլորտը, հողերը կամ ջրային պաշարները թունավորելը, ինչպես նաեւ էկոլոգիական աղետ առաջացրած այլ արարքներ կատարելը պատժվում են ազատազրկմամբ տասից տասնհինգ տարի ժամկետով»: Էկոցիդը մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործություն է:

Հետեւություն` Ամուլսարի հանքավայրի շահագործումը հանգեցնելու է Սեւանա լճի էկոհամակարգի ոչնչացման, ինչի մասին նախաձեռնողներին տեղեկացվել է Սեւանի պահպանության փորձագիտական հանձնաժողովի կողմից: Հանքավայրի շահագործումն իրականացնելու դեպքում այս գործընթացի մասնակից բոլոր սուբյեկտները` տեղական արտադրության, թե եվրոպական ստանդարտների, ենթակա են քրեական պատասխանատվության մարդկության դեմ գործած հանցանքի համար: Այդ ոճիրը չի ճանաչում ոչ պետական սահմաններ, ոչ ներպետական օրենսդրության «նրբություններ», եւ ոչ էլ «քաղաքակիրթ ազգին» պատկանելություն:

Մենք հասկանում ենք, իհարկե, որ եվրոչինովնիկներն ապրում են իրենց  անպատժելիության պատրանքով եւ անգամ ակնհայտորեն էկոցիդ իրականացնելու պարագայում վստահ են իրենց զգում: Նրանք կարծում են, թե գտնվում են երրորդ աշխարհի ինչ-որ Բուռունդի կոչվող երկրում` իր բինգո-բանգո տոհմախմբով: Անգամ Հունգարիայի պես միջակ մի երկիր իրեն թույլ է տալիս մեզ հետ վարվելու ինչպես փալասի կտորի հետ, էլ ուր մնաց` Մեծ Բրիտանիան: Մենք կարծում ենք, սակայն, որ աշխարհում ընթացող սոցիալական վերաձեւումները, էկոլոգիական կատակլիզմները շատ շուտով հանգեցնելու են մերօրյա համակարգի այնպիսի շեշտակի ու «չպլանավորված» փոփոխությունների, որ Ռադբրուխի բանաձեւի մասին կրկին հարկ կլինի հիշել:

Արթուր Գրիգորյան, Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն

Վարդան Այվազյա՞ն, թե ԱՄՆ

Հարցազրույց քաղաքագետ Արա Պապյանի հետ

Դուք տեղյակ եքարդյոք ՎարդանԱյվազյանիսկանդալայինգործից և ինչպիսի՞ իրավականհետևանքներ կարողէ ունենալ այննախկին նախարարիհամար:

Այլ մանարամասներ չգիտեմ, բայց վստահ եմ՝ շուտով ի հայտ կգան: Իմ կարծիքով, կարող է լուրջ հետևանքներ ունենալ, թեև ոմանք այլ կարծիքի են:

Նախ, ԱՄՆ դատարանը կատարողական ակտը կուղարի Այվազյանին վճարելու համար: Բնականաբար Այվազյանը դա չի անի: Դրանից հետո ԱՄՆ դատարանը պետքարտուղարության միջոցով կդիմի ՀՀ արդարադատության նախարարությանը: Եվ այստեղ բնավ պարտադիր չէ, ունենք մենք երկկողմ համաձայնագրեր, թե ոչ: Կան բազմաթիվ միջազգային կոնվենցիաներ, որոնցից ԱՄՆ կարող է օգտվել:

Ի՞նչ համաձայնագրերի մասին է առհասարակ խոսքը:

Օրինակ, ԱՄՆ կարող է դիմել ինտերպոլին՝ Այվազյանի դեմ՝ նրան մեղադրելով չարամտորեն դատական վճռից խուսափելու մեջ: Այդ դեպքում, Այվազյանը չի կարող մուտք գործել աշխարհի 190 երկիր:

Ուզում եմ հիշեցնել, որ ԱՄՆ իր դատավճիռները չի անտեսում: Օրինակ, 1977 թ. հայտնի ռեժիսոր Ռոման Պոլանսկու դեմ վճռի հիման վրա, նա ձերբակալվեց 32 տարի հետո, 2009 թ. Շվեյցարիայում:

Ըստ Ձեզ, ԱՄՆ ի՞նչ քայլերի կգնաև Հայաստանը երբևէ ունեցե՞լ էնման դատական բարդ գործի նախադեպ:

Հիմա չեմ հիշում: Բայց վստահ եմ, որ ԱՄՆ շատ լծակներ ունի ՀՀ վրա: Եթե հարցը հասնի միջպետական հարաբերություններին, վստահաբար Հայաստանը նրան կզիջի:

Հայաստանը պիտի որոշի՞ ինչն է իր համար ավելի թանկ`Այվազյանըթե ԱՄՆ հետ հարաբերություններըԸստ Ձեզ,ինչպիսի՞ն կլինի ընտրությունը:

Իհարկե, եթե բանը հասնի դրան՝ ԱՄՆ, թե Այվազյան: Կնախըտնտրեն ԱՄՆ:

Նման դեպքերում սպասվում է ազատազրկո՞ւմթե միայնֆինասնական տույժը բավարար է լինում:

Եթե Այվազյանը վճարի, ուրիշ հարց չի լինի: Եթե չվճարի, ապա գուցե առաջ գա «արդարադատությանը խոչընդոտելու» հարցը, որը արդեն քրեական պատասխանատվություն է նախատեսում: Անկախ նրանից, թե հանցանքը կատարվել է ԱՄՆ տարածքից դուրս, ԱՄՆ օրենսդրությունը հնարավորություն է տալիս իր քաղաքացիների և ընկերությունների շահերը պաշտպանել նաև սահմաններից դուրս:
Թեհմինե Ենոքյան

Հայաստանն առանց աղբի կարգախոսը կյանքի կկոչվի սեպտեմբերի 15-ին

Հաշված օրեր են մնացել «Մենք կարող ենք»“Let’s do It! Armenia  շարժման կողմից իրականացվող «Հայաստանն առանց աղբի» նախաձեռնության իրականացմանը:   Մասնակցեք նախադեպը չունեցող  այս միջոցառմանը:

Հիշեցնենք, որ “Let’s do It! Armenia” շարժման հիմք է դարձել 2008թ.-ին Էստոնիայում իրականացված մեծ աղբահավաքը, որի ընթացքում 50 000 ակտիվիստ 5 ժամվա ընթացքում կարողացան մաքրել Էստոնիան ավելի քան 10 000 տոննա կենցաղային աղբից:

“Let’s Do It! World” համաշխարհային էկոլոգիական շարժման մասնակից երկրների թվում է նաև Հայաստանը, որտեղ ավելի քան 50 հասարակական, բնապահպանական, պետական և այլ կազմակերպությունների ջանքերով ձևավորվել է «Մենք կարող ենք» (Let’s do it! Armenia) շարժումը։

«Հայաստանի շուրջ 50 վայրերում ավելի քան 50 կազմակերպության 3000 կամավորների և Ձեր անմիջական մասնակցությամբ` միավորելով մեր ուժերը, կմաքրենք մեր երկիրը կենցաղային աղբից»,- հայտնում են նախաձեռնության անդամները, կոչ անելով մեր հայրենակիցներին մասնակցել մաքրման աշխատանքներին և նպաստել մեր երկրում աղբի տեսակավորման և վերամշակման գաղափարների տարածմանն ու ներդրմանը:

 

Ու՟ր են գնում հանքարդյունաբերության փողերը

Քննադատում են գյուղատնտեսության նախարարին. մի հարցնող լինի՝ իսկ դուք ի՞նչ եք անում….

Ամեն օր մի նոր հանքի մասին ենք լսում, ամեն օր այդ ընկերությունները և այդ ոլորտը համակարգող չինովնիկները ներկայացնում են թվեր ու թվեր: Իսկ ի՞նչ է կատարվում իրականում, որքան է կազմում հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ՀՆԱ-ն. Ըստ պաշտոնական վիճակագրության 2010 թվականին 2.6 է կազմում, իսկ 2011-ին` 2,9-ը: Մեծածախ և մանրածախ առևտրի ՀՆԱ-ն 2010 թվականին եղել է 12.8, իսկ 2011 թվականին` 13, 4:
Իսկ, օրինակ, գյուղատնտեսությունն՝ առանց վերամբարձ երազանքների շարունակում է մնալ ՀՆԱ-ի տեսակետից ամենբարձր դիրքերում. 2010 թվականի դրությամբ գյուղատնտեսության ՀՆԱ-ն կազմել է 17.0, իսկ 2011 թվականին` 20.2: Սա՞ է պատճառը, որ ամեն օր քննադատություններ են հնչում այս նախարարության ու նախարարի հասցեին: Օգնենք հայրենի գյուղարտադրողին, ոչ թե քարեր շպրտենք գյուղնախարարի վրա, այլ առաջակներով օգնենք, որ ավելի բարձրանա նախարարության արդյունավետությունը:

Վարդեր, որքա՜ն լավն եք ու քնքուշ…

Երբ հայտ նվեցի երկրաբանական թանգարանում,այնտեղ ես և’ զարմացա, և’ հիացա:Դրանից հետո չէի պատկերացնում,որ կտեսնեմ մի այնպիսի բան, որ ինձ ավելի կհետաքրքրի:Սակայն, երբ մտա բուսաբանական այգի,  հայացքներս անմիջապես փոխվեցին:
Այնտեղ տեսա այնպիսի բույսեր,ծաղիկներ և ծառեր ,որոնց մասին առաջ գաղափար անգամ չունեի:Ինձ շատ դուր եկավ վարդերի կոլեկցիոն հողամասը ,որի մասին մեզ այնքան վառ և տպավորիչ ներկայացրեց բուսաբանական այգու գիտաշխատող Անուշ Ներսեսյանը: (more…)