Մարդ- բնություն իտելեկտուալ խաղ
Շրջակա միջավայրի հարցերի ընդգրկմամբ ինտելեկտուալ խաղի անցկացման անցած տարի հիմք դրված ավանդույթի համաձայն Եղվարդ երիտասարդական բնապահպանական ՀԿ-ն և Եղվարդի Օրհուս կենտորնը անցկացրին Մարդ-բնություն խորագրով ինտելեկտուալ խաղ: Եթե անցած տարի խաղն անցկացվել էր միայն Եղվարդի 3 դպրոցների թիմերի միջև, ապա այս տարի այն առավել ընդգրկուն էր: Խաղն ընթացավ 5 թիմերի միջև, որոնց թվում էին Եղվարդի ուսանողության «Գալեր», Նոր հայկական տիպօրինակ ՀԿ «Սկարպիոնս», Հանուն Հայաստանի հարատևության շարժման «Բարեպաշտ սերունդ», ՀՀԿ Նաիրիի շրջանի ուսանողական խորհրդի «Նաիրի» թիմերը, Եղվարդի ավագ դպրոցն էլ ներկայացել էր անցած տարվա խաղի հաղթող՝ «Արևներ» թիմով: Ինտելեկտուալ խաղն ընթացավ թեժ պայքարի մթնոլորտում: Ակտիվությամբ հատկապես աչքի ընկան «Արևներ» և «Սկարպիոնս» (more…)









