Եղեգնաձորն այսօր

Այս վերջին ժամանակրջանում Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքում նկատվել են որոշ փոփոխություններ,որոնք մեր մարզկենտրոնը մղում են դեպի ավելի լավ քաղաքակրթության:Չնայած այս ամենին` ինձ դեռ շուտվանից մտահոգում է մեկ հարց` մեր քաղաքի մաքրության ոչ բարվոք վիճակը:

Քաղաքի միջով հոսող գետակի շուրջ-բոլորը աղտոտված է,կարծես թե աղբանոց լինի:Էկոլոգիապես դա մեծ վնաս է հասցնում բնությանը, ինչպես նաեվ այդ երեվույթը մեծ տհաճություն է պատճառում բնակիչներին:Այդ ուղղությամբ պետք է տարվեն մեծ աշխատանքներ:

Հանդիպում Էկոլուրի հետ

Այսօր  Եղեգնաձորի Օրհուս կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում Էկոլուր ՀԿ-ի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Վայոց Ձորի տարբեր ՀԿ-ների ներկայացուցիչներ: Քննարկվեցինք Ջերմուկի հարևանությամբ գտնվող  Ամուլսարի ոսկու հանքի բաց շահագործման  ռիսկերը: Հանդիպման ընթացքում դիտեցինք “Ամուլսար-Ոսկու տենդ” ֆիլմը:

http://youtu.be/WYrvTHtTgBk