Շնող գետը պետք չէ մաքրել. Շնող գետին մի խառնեք ձեր կեղտաջրերը

«Վալլեքս» խմբի ընկերություններին պատկանող «Թեղուտ» ՓԲԸ -ն և նույն ընկերության կողմից ստեղծված «Մանես» հիմնադրամը պարբերաբար հայտարարություններ են տարածում Շնող գետի «մաքրման» աշխատանքների վերաբերյալ:

 Այս լուսանկարները փաստում են, որ Շնող գետի աղետալի վիճակն իրականում պայմանավորված է հենց այդ հանքարդյունաբերող ընկերության գործունեությամբ:

Ընկերությունը շինարարական նպատակներով վերցնում է գետի ջրի զգալի մասը (ինչի արդյունքում այն սակավաջուր է դառնում) և կեղտաջուրը թափում գետը:

Շնող գետ են թափվում նաև «Թեղուտ» ՓԲ ընկերության կոյուղաջրերը:

Հիշեցնենք, որ Շնող գետը Թեղուտ և Շնող համայնքների (3908 հոգի) համար ոռոգման հիմնական աղբյուրներից է:

«Թեղուտի պաշտպանություն» քաղաքացիական նախաձեռնություն

 

Մի թողեք ձեր ներքնազգեստը. Տեսանյութ

Ակցիան պիտի լիներ մեծ խմբով: Սատանի կամուրջը մաքրելու ցանկություն հայտնել էին մոտ 20 արտասահմանցի, բայց վերջին պահին մնացինք մենք մերոնցով՝ 5 հոգով:

Եղեգնաձորից մեզ միացան երկու երիտասարդ տղաներ, և ուղևորվեցինք դեպի Սյունիք: Տեղում ականատեսը եղանք մարդկանց բարբարոսություններին՝ ջարդված շշեր, ներքազգեստներ տարբեր չափերի ու ձևերի… Մի խոսքով՝ 5 հոգով 3-4 ժամում Սատանի կամրջից դուրս բերեցինք 10 պարկ աղբ:

Համոզված ենք, որ մարդիկ շարունակելու են վայելել բնության հրաշալիքները՝ անտեսելով «մաքուր պահենք շրջակա միջավայրը» կարգախոսը:

Ի դեպ, ցուցանակների մասին: Տարածքում (more…)

Ովքեր են իսկական գրանտակերները

Բնապահապանների հասցեին բազմիցս հնչել են մեղադրանքներ՝ քաղաքականացված եք, ուղղորդված եք, “գրանտակեր” եք և այլն: Թերևս վերջին մեղադրանքն ամենաշատ գործածվողներից է: Երբ ասելու բան չի մնում՝ անդրադառնում են գրանտներին, այսինքն դրամաշնորհներին: Նախաբանի համար հիշեցնենք, որ դրամաշնորհների առյուծի բաժինը հասնում է կառավարությանը, առանձին նախարարություններին, տարբեր կազմակերպություններին: Յուրաքանչյուր դրամաշնորհ (more…)

Պահանջում ենք պարզաբանումներ

Արդեն մի քանի ամիս է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի վերաբերյալ մենք հանդես ենք եկել բազմաթիվ հայտարարություններով ու կոչերով՝ սկսած արգելոցի տարածքում առկա շինության ապամոնտաժման, ճանապարհաշինության դադարեցումից մինչև արգելոցի Կաքավաբերդ տեղամասում կատարված (more…)

Փոքր ՀԷԿԵՐ… Իրական պատմություն

Տավուշի մարզի Պաղջուր գետի վրա, Լաստիվեր ջրվեժից քիչ ներքև, իրականացվում է փոքր ՀԷԿ-ի լայնածավալ շինարարություն՝ երկրորդը նույն գետի վրա: Շինարարությունը ընթանում է առանց համապատասխան օրինական հիմքերի: Բնապահպանական փորձաքննությունը կատարվել է հապճեպ և թերի, իսկ հասարակական երկու լսումները կրել են ձևական բնույթ: Շինարարությունն արդեն աղետալի (more…)