Մարիաննայի ամենամեծ երազանքը ավելի շատ խնդիրներ լուսաբանելն է

Նյութի հեղինակ `Արամ Արարատյան   http://www.aravot.am/2013/05/01/238146/

Մարիանա Արշակյան

Մարիաննա Արշակյան

Մարիանա Արշակյանը 16 տարեկան է: Սովորում է Վայոց Ձորի մարզի Գնդեվազ գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանում: Մասնագիտության հարցում նա արդեն կողմնորոշվել է: Ցանկանում է լրագրող դառնալ: Ընտրել է լրագրությունը, որովհետև, ինչպես ինքն է ասում` ուզում է բացահայտել այն ամենը, ինչի մասին մարդիկ չգիտեն և այդ ամենը հանրությանը ցույց տալ: Նա թղթակցում է հայաստանյան որոշ լրատվական կայքերին: Սեփական բլոգ ունեցել է, սակայն մի օր տեղադրված նյութերը ջնջվել են, իսկ աղջիկն էլ փակել է այն. «Բլոգս բացեցի 2011 թվականի մայիսին: Էկո բլոգ էր: Այնտեղ գրում էի ոչ միայն բնապահպանական, այլ նաեւ տարբեր տեսակի նյութեր: Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած բոլոր իրադարձությունները նույնպես դնում էի բլոգում: Նյութեր վերցնում էի նաև ուրիշ կայքերից, բայց` հղումով:» Աղջիկը կարծում է, որ բլոգեր լինելու համար պարտադիր չէ լրագրող լինել, քանի որ նշված առաջինը այն մարդն է, ով  գրում է իր կարծիքը, ինչ -որ իրադարձության մասին, իրեն հուզող մտքերը: Մարիանան շատ է մասնակցել լրագրողական և բնապահպանական սեմինարների: Ասում է` լրագրողական գիտելիքներ ստացել է հենց այդ սեմինարներից: Սկսնակ լրագրողը ցանկանում է բնապահպանական ոլորտում եղած խնդիրները լուսաբանել. «Մասնակցելով Էկոլուր ՀԿ-ի կողմից կազմակեպված քննարկմանը առաջին անգամ Գնդեվազ գյուղում սկսեցի ավելի շատ բնապահպանությամբ հետարքրքրվել: Ինձ համար Էկոլուրի բլոգում էջ բացեցին, որտեղ ես պետք է գրեի մեր մարզի բնապահպանական խնդիրների մասին: Սկսեցի ավելի շատ ուսումնասիրել և տարբեր մարդկանց հետ խոսեցի: Ինձ համար գնալով այս թեման ավելի հետաքրքիր էր դառնում: Թեղուտի անտառի մասին լսել էի, բայց չէի պատկերացնում, թե ինչ կլինի անտառը վերջնական հատելուց հետո: Միացա «Փրկենք Թեղուտը» խմբին: Հենց այդ ժամանակահատվածում իմացա, որ մեր գյուղից 9 կմ հեռավորության վրա պատրաստվում են շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը և ես սկսեցի ավելի լրջորեն ուսումնասիրել և գրել»: Որպես ապագա լրագրող, Մարիանան երազում է, որ ինչպես բոլոր լրագրողները, ինքը եւս մի օր ունենա տեսախցիկ, ու ավելի շատ խնդիրներ լուսաբանի: «Ամենալուրջ հաջողությունս եղավ 2012 թվականի հոկտեմբերին, երբ մասնակցեցի Փինք Արմենիա Հանրային Տեղեկատվության եւ գիտելիքի կարիք հասարակական կազմակերպության կողմից կազմակեպված երկօրյա դասընթացին ` Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքում: Ստացա վկայական»,- ասում է Մարիանան:

Նյութը նաև   այստեղ   http://econews.am/hy/?p=13515

Գնդեվազում բացվեց Ամուլսար ինֆորմացիոն կենտրոնը ( Լուսանկարներ և տեսանյութ)

Այսօր Գնդեվազ գյուղում Գեոթիմ  ընկերության աջակցությամբ   բացվեց  Ամուլսար  ինֆորմացիոն կենտրոնը :Կենտրոնի նպատակն է  հանրությանը տեղյակ պահել Գեոթիմ ընկերության կողմից իրականացվող  բոլոր   միջոցառումների,ծրագրերի  մասին ` կապված Ամուլսարի ոսկու հանքավայրի հետ:Բացման  արարողությանը մասնակցում էին   Գեոթիմ ընկերության ներկայացուցիչները  ,գյուղի բնակիչները ,ինչպես նաև  Գալա հեռուստաընկերության լրագրողը:Ելույթ ունեցավ նաև Գեոթիմ պարային համույթը ,որը արդեն երկու տարի  ելույթ է ունենում  տարբեր վայրերում և ներկայացնում է Գնդեվազ գյուղը :Գեոթիմ ընկերությունը պատրաստ է համագործակցել բոլոր համայնքների հետ :Ամուլսարի ինֆորմացիոն կենտրոն  կարող են այցելել բոլորը և  իրենց հուզող  յուրաքանչյուր   հարցի   պատասխանը   կարող են   ստանալ   հենց   կենտրոնում: Կենտրոնը հանդիսանալու է Գնդեվազ,Ջերմուկ,Գորայք,Սարավան համայնքների տեղեկատվական աղբյուր:
Ինֆորմացիոն կենտրոնը ապահովված է կոմունալ բարձրակարգ հարմարություններով:Կա <<Գեոթիմ >> ընկերության արկղ,որտեղ գցվում է բոլոր առաջարկները:

http://http://www.youtube.com/watch?v=3DFVRV4SsXc&feature=player_embedded Գեոթիմ պարային համույթը (more…)

Ջերմուկում ավարտվեց “Ձնեմարդուկ” փառատոնը

<< Ջերմուկի Զարգացման Կենտրոն >> ՀԿ-ի ջանքերով մարտի 8-ից մինչև մարտի 10-ը Ջերմուկ քաղաքում կազմակեպվել էր <<Ձնեմարդուկ>> ամենամյա փառատոնը: Փառատոնին մասնակցելու համար Երևանից եկել էր նաև strikeball-ի ֆեդերացիան և slackline-ի թիմը: Մինչև կեսօր արդեն հայտնվեցին տարբեր ու շատ գեղեցիկ քանդանկներ ` արջերն ու դելֆինները,Տիգրան Մեծն ու լվացքի մեքենան,ուղտն ու եկեղեցին ,ամրոցն ու կիփառը ,Հիսուսն ու սրտիկները : Քանդակների կողքին իր ուրույն տեղն էր գրավում ձնե էֆելյան աշտարակը: Հենց այս քանդակն էլ ճանաչվեց շատ գեղեցիկ քանդակ եւ հաղթեց : Սահմանված էր երեք մրցանակային տեղ: <<Ձնեմարդուկ >> փառատոնի երեք խմբերը ստացան առաջին մրցանակային տեղի համար նախատեսված մրցանակը ` եռօրյա հանգիստ Ծաղկաձորում: Ծաղկաձոր կգնան 9 հոգի:

Изображение 145 (more…)

Ջերմուկյան հոգեթով աշուն

Ջերմուկ կուրորտի  արժեքավոր առավելություններից մեկը   նրա բնությունն է:

Ով եղել է Ջերմուկում գեթ մեկ անգամ ,նա չի կարող չհիանալ յուրօրինակ գեղեցկություն ունեցող բնությամբ: Բնությունը Ջերմուկում  ստեղծել է բազմաթիվ հրաշալիքներ:

Ավելի գեղեցիկ է Ջերմուկ քաղաքը տարվա այս եղանակին,երբ շրջակա լեռների անտառապատ տարածությունները զարմանալիորեն կերպարանափոխվում են, յուրաքանչյուր նոր առավոտ զարմացնելով դիտողին իրենց նոր զգեստի նոր գույներով:Բնությունն այստեղ կերպարանափոխվում  է այնպիսի արագությամբ և գույների այնպիսի զարմանալի հաջորդականությամբ, որ (more…)

«Բերքի տոնն» ու «Գինու փառատոնը» Արենիում

Երեկ Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում տեղի ունեցավ ավանդական դարձած «Բերքի տոնն» ու «Գինու փառատոնը», որին մասնակցում էին մարզի գրեթե բոլոր գյուղերը: Այնտեղ էր նաև Ելփին համայնքը՝ իր բնամթերքներով, բերք ու բարիքներով: Միջոցառումն սկսվեց ավանդական խաղող ճզմելով և ողջ ընթացքը ուղեկցվեց շնորհավորանքներով, երգ-երաժշտությամբ, հանդես եկան նաև մի շարք պարային խմբեր այդ թվում` Արենիի, Արփիի ու Գետափի: Ամբողջ ընթացքում վայոցձորցիներն իրենց ստեղծած բերք ու բարիքը, գինին, ծիրանի և խաղողի օղին սիրով հյուրասիրում էին ինչպես հայաստանաբնակ այնպես էլ արտասահմանից ժամանած հյուրերին: Ավանդական տոնին ներկա էր հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, այլ պաշտոնատար անձինք:

«Գիտելիք և իրավունք» երկօրյա դասընթացը Վայք քաղաքում

Հոկտեմբերի 4-5 Վայք քաղաքում « Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի կողմից Նորվեգիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ «Բազմազանություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Գիտելիք և իրավունք» երկօրյա դասընթաց, որի նպատակն էր միավորել երիտասարդներին այնպիսի արժեքների շուրջ, ինչպիսիք են մշակութային բազմազանությունը, հարգանքը հասարակության տարբեր խմբերի նկատմամբ, հանդուրժողականությունը, հավասարությունը, մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, քաղաքացիական հասարակությունը:

«Հայաստանն առանց աղբի» համահայաստանյան նախաձեռնությունն արդեն իրականություն է նաև Վայոց ձորի մարզում

Այսօր կայացավ «Մենք կարող ենք» (Let’s    do it! Armenia) շարժման կողմից  իրականացվող «Հայաստանն առանց աղբի» համահայաստանյան մաքրման աշխատանքները Վայոց ձորի մարզում :Մասնակիցները մաքրեցին Գլաձորի համալսարանի, Նորավանքի, Սպիտակավորի, Սրբ. Խաչ եկեղեցու հարակից տարածքները և Գռավի ձորը: Նախաձեռնության իրականացմանը աջակցում էին Եղեգնաձորի քաղաքապետարանը, Եղեգնաձորի Ոստիկանությունը և Հայ առաքելական եկեղեցու Վայոց ձորի թեմը՝ տրամադրելով ձեռնոցներ, տրանսպորտային միջոցներ մասնակիցների տեղափոխման ու հավաքված աղբի՝ դեպի քաղաքային աղբավայր տեղափոխելու համար:Ինչպես նշվում է  «Հայաստանն առանց աղբի »  համահայաստանյան  մաքրման աշխատանքները Վայոց ձորի մարզում  համակարգող  `Նարեկ Բեգլարյանը նախաձեռնությանը մասնակցել են  90 պատանիներ  ու երիտասարդներ  Վայոց ձորի մարզից  և ավելի քանի 30 մասնակիցներ Երևան քաղաքից:Նախաձեռնության շրջանակներում  հավաքվել է  ավելի քանի 104  տոպրակ աղբ:

Հայաստանն առանց աղբի կարգախոսը կյանքի կկոչվի սեպտեմբերի 15-ին

Հաշված օրեր են մնացել «Մենք կարող ենք»“Let’s do It! Armenia  շարժման կողմից իրականացվող «Հայաստանն առանց աղբի» նախաձեռնության իրականացմանը:   Մասնակցեք նախադեպը չունեցող  այս միջոցառմանը:

Հիշեցնենք, որ “Let’s do It! Armenia” շարժման հիմք է դարձել 2008թ.-ին Էստոնիայում իրականացված մեծ աղբահավաքը, որի ընթացքում 50 000 ակտիվիստ 5 ժամվա ընթացքում կարողացան մաքրել Էստոնիան ավելի քան 10 000 տոննա կենցաղային աղբից:

“Let’s Do It! World” համաշխարհային էկոլոգիական շարժման մասնակից երկրների թվում է նաև Հայաստանը, որտեղ ավելի քան 50 հասարակական, բնապահպանական, պետական և այլ կազմակերպությունների ջանքերով ձևավորվել է «Մենք կարող ենք» (Let’s do it! Armenia) շարժումը։

«Հայաստանի շուրջ 50 վայրերում ավելի քան 50 կազմակերպության 3000 կամավորների և Ձեր անմիջական մասնակցությամբ` միավորելով մեր ուժերը, կմաքրենք մեր երկիրը կենցաղային աղբից»,- հայտնում են նախաձեռնության անդամները, կոչ անելով մեր հայրենակիցներին մասնակցել մաքրման աշխատանքներին և նպաստել մեր երկրում աղբի տեսակավորման և վերամշակման գաղափարների տարածմանն ու ներդրմանը:

 

«Եղեգնաձորը շուտով կունենա քաղաքային շատրվաններ»

Եղեգնաձոր քաղաքում, Շահումյան/20 հասցեում գտնվող Ռելեի շենքի դիմաց գտնվում են Սովետից մեզ մնացած չգործող շատրվաններ, ես երբեք չեմ տեսել որ այնտեղից ջուր հոսի, բայց ինձ թվում է շուտով կլինի այն, ինչը որ Եղեգնաձորի բնակիչները չեն հավատում: Վերջապես կլինի մի տեղ, որտեղ երիտասարդությունը կարող է երեկոյան գնալ զբոսնելու:Երբ քանդում էին չգործող շատրվանները, մտածեցի, որ այդպես էլ կմնա, բայց նրա վերանորոգումը զարմացրեց ինձ և հուսով եմ զուտ քարերի կույտ չիլինի և ջուրը օդում կխաղա:Շնորհակալ եմ(ենք) քաղաքապետարանին:
Ասեմ որ Շահումյան փողոցը, ինչպես որ տեղաբնակներին հայտնի է փակ փողոցը, գնալով (more…)

Վայոց ձորում նշվեց Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Լուսանկարներ)

Այս տարի օգոստոսի 12-ին Հայաստանյայց Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը կամ ինչպես, ժողովրդի շրջանում է տարածված, խաղողօրհնեքը: Այն Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Վայոց ձորի մարզն անմասն չմնաց` մարզի գործող եկեղեցիներում նշվեց Աստվածածնի Վերափոխման տոնը: Վայոց ձորի մարզի Արենի գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ կարգ, ձեռամբ` Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանի: Տոնին ներկա էր ՀՀ Վայոց ձորի մարզպետ (more…)