Հետաքրքիր փաստեր Ֆրանցիսկոս պապի մասին

դֆդ

Այսօր   Ֆրանցիսկոս  պապի ինքնաթիռը Երևանի ‹‹Զվարթնոց›› օդանավակայան ժամանեց 15:00-ին: Օդանավակայանում պաշտոնական դիմավորման արարողությունից հետո Սրբազան Քահանայապետը մեկնեց Մայր Աթոռ Ս. Էջմիածին. Մայր Տաճարում տեղի ունենավ Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը: Նույն օրը երեկոյան Սրբազան Քահանայապետը Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում հանդիպում կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, ապա՝ ՀՀ իշխանությունների, հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Այցի առաջին օրը կամփոփվի Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կայանալիք Ֆրանցիսկոս Պապի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպմամբ:

Եռօրյա այցի շրջանակում Պապը կհանդիպի Ցեղասպանությունը վերապրածների հետ, կայցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այցի վերջին օրը Հռոմի պապը կլինի Խոր Վիրապում, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանից ոչ հեռու, և աղավնիներ բաց կթողնի Արարատ լեռան ուղղությամբ:

Շրջակա միջավայրի արժեքները ՝ որպես էկոտուրիզմի զարգացման խթան

Սույն  թվականի   ապրիլի 2ին Հայաստանի ամերիկյան համալսարանի Հակոբյան բնապահպանական կենտրոնի կողմից կազմակերպված «Էկոտուրիզմը Հայաստանում» համաժողովի ընթացքում տեղի ունեցան նիստեր, որոնք վերաբերվում էին  զբոսաշրջության տարբեր տեսակներին: Դրանցից մեկը՝  վայրի  բնության  վրա հիմնված զբոսաշրջությունն էր:

IMG_1561

Մասնավորապես  «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա»-ից  Սարգիս Աղայանը ներկայացրեց ՝ Զառիթափ-Գոմք-Մարտիրոս էկոտուրիզմի երթուղու ծրագիրը: նա նշեց, որ ծրագրի հիմնական նպատակը  էկոզբոսաշրջության  զարգացում  է , կենսաբազմազանության պահպանումը   և երիտասարդության զբաղվածության խթանումը՝   Վայոց Ձորի մարզի  նշված համայնքներում: «Ծրագրի շրջանակներում մի քանի երթուղիներ ենստեղծվել և ցանկացած տուրիստ միայնակ կարող է գնալ, քանի որ առկա են բոլոր ցուցանակները, որոնք ներկայացված են անգլերեն լեզվով:ecotour.am   կայքի դոմեյնի վրա  ստեղծվեց zgm.ecotour.am  կայքը , որի միջոցով կարող են ծանոթանալ  երթուղիներին, տարածքի պատմամշակութաին արժեք ներկայացնող հուշարձաններին, տեղի կենսաբազմազանությանը»,-հայտնեց  Ս. Աղայանը: (more…)