Այսօր առաջին Հանրապետության օրն է

Այսօր Առաջին Հանրապետության օրը: 1918-ի այս օրը վերականգնվեց երկար դարեր խաթարված հայոց պետականությունը. մայիսին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին և կամավորականներին հաջողվեց կենաց-մահու ճակատամարտերում հաղթանակ տա922677_341059509357141_819407277_nնել թուրք հրոսակների դեմ պայքարում և կասեցվեց նրանց առաջխաղացումը:

Մայիսյան հաղթանակով վերականգնվեց հայ ժողովրդի` շուրջ 9 դար առաջ կորցրած անկախությունը: Մայիսի 26-ին լուծարվել էր Անդրկովկասյան Սեյմը, Ադրբեջանն ու Վրաստանն անկախություն էին ստացել, հերթը Հայաստանինն էր, և մայիսին 28-ին Հայոց ազգային խորհուրդը Թիֆլիսում հռչակեց Հայաստանի անկախությունը:

«Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր կացության հանդեպ` Հայոց ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն միակ իշխանությունը: Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերը կազմել Հայոց ազգային կառավարություն` Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները` հայկական գավառների քաղաքական ղեկը վարելու». Այս խոսքերով ձևավորվեց Հայաստանի անկախության հռչակագիրը:

Արդեն հունիսի 4-ին Բաթումում ստորագրվեց հայ-թուրքական հաշտեցման պայմանագիրը, 11 հազար քմ տարածքի վրա ձևավորվեց Հայաստանի Դեմոկրատական Հանրապետությունը:

Հայաստանի առաջին հանրապետությունը կարճ ժամանակում ստեղծեց պետությանը բնորոշ բոլոր ատրիբուտները, ընտրեց խորհրդարան (նախագահ Ավետիք Սահակյան), ձևավորեց կառավարություն (վարչապետ` Հովհաննես Քաջազնունի):
Սակայն Հայաստանի առաջին հանրապետության կյանքը միայն 2 տարի տևեց. 1920թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանը բռնազավթվեց բոլշևիկյան 11-րդ կարմիր բանակի կողմից:

1992թ.-ից մայիսի 28-ը պաշտոնապես նշվում է որպես Հանրապետության օր: Այսօր ավանդաբար տոնական միջոցառումներ են տեղի հանրապետության ողջ տարածքով, ինչպես նաև` Արցախում:

 

 

http://narek-blog.do.am/news/ayso’r_ar’ajin_hanrapetowt’yan_o’rn_e’/2013-05-28-193

Օգնենք փոքրիկ Անգելինա Միրզոյանին

Անգելինան 1.5 ամսական էր, երբ առաջին անգամ հայտնվեց հիվանդանոցում։ Նորածինն անվերջ լաց էր լինում եւ անհանգստացած ծնողները նրան տարան  հիվանդանոց։ Բժիշկները հայտնաբերեցին, որ երեխայի ուղեղում առկա է արյունազեղում, ինչն, ամենայն հավանականությամբ, ծնունդն ընդունող բուժկոլեկտիվի սխալների արդյունքում ստացված տրավմա էր։
Մեծ դժվարությամբ բժիշկներին հաջողվեց կանգնեցնել արյունազեղումը, բայց միեւնույն է Անգելինայի գլխուղեղի աջ կիսագնդում առաջացավ կիստոզ գլիոզ գոյացություն։

 

 
4 տարիների ընթացքում կիստան մեծացել է 6 մմ-ով, 2 կիսագնդերը բաժանող գիծն էլ է շեղվել է 6 մմ-ով։ Անգելինայի մոտ առկա է զուգամիտվող շլություն, որի արդյունքում նա կորցնում է տեսողությունը։ Առկա է նաեւ ձախակողմյան վերին վերջույթի թուլություն։
Անգելինային անհրաժեշտ է շտապ վիրահատություն, այլապես նա կկորցնի ոչ միայն տեսողությունը… Վիրահատության համար պետք է 17 000 ԱՄՆ դոլար:
Անգելինան ունի նաեւ վերականգնողական երկարատեւ բուժման կարիք` թե հիմա եւ թե վիրահատությունից հետո։
Վերականգնողական բուժումը ներառում է հատուկ մանկավարժ, հոգեբան եւ կինեզիոլոգ։
Անգելինային աջակցողները միավորված են հետևյալ ֆեյսբուքյան էջում։http://www.facebook.com/pages/Օգնենք-Փոքրիկ-Անգելինային/163485073803669 

Դուք կարող եք օգնել փոքրիկ Անգելինային` գումար փոխանցելով հետեւյալ հաշվեհամարին.
006-049472-001 (HSBC Բանկ Հայաստան)` դրամային հաշիվ:
Անգելինայի ծնողների հեռախոսահամարներն են. 055 422020 – Արտակ, 096 702520 – Գոհար։

 

http://narek-blog.do.am/news/o_39_gnenq_p_39_oqrik_angelina_mirzoyanin/2013-03-15-55

 

Ջերմուկում ավարտվեց Ձնեմարդուկ ամենամյա փառատոնը

 

Արդեն երկրորդ անգամ գարնան առաջին ամսվա առաջին կեսին Ջերմուկի զարգացման կենտրոնը կազմակերպում է <<Ձնեմարդուկ>> ամենամյա ձմեռային փառատոնը: Մարտի 8-ին մեկնարկեց փառատոնը, որին մասնակցում էին տեղի երիտասարդները, ինչպես նաև քաղաքի բնակիչներ և զբոսաշրջիկներ: Մեծ ոգեվորությամբ ու բարձր տրամադրությամբ երիտասարդները սկսեցին քանդակել ձնե քանդակները մինցև ուշ երեկո: Փառատոնի վերջին օրը` մարտի 10-ին, սկսվեց բոլորիս կողմից շատ սպասվաց ձնե քանդակների գնահատման պահը: Իսկ լավագույն ձնե քանդակներ ճանաչվեցին “Փարիզի Էյֆելյան աշտարակ”, “Արջուկներ” և “Դելֆին” քանդակները: Թիմերը շահեցին 3 օրյա հանգստի տոմսեր դեպի Ծաղկաձոր:

 

 

Հեղինակ` Նարեկ Միրզոյան

ՁՄԵՌԱՅԻՆ ՋԵՐՄՈՒԿ

 

 

 

 

 

Ջերմուկում իսկական ձմեռ է: Այս տարվա ձյան առատ տեղումների շնորհիվ է որ Ջերմուկ առողջարանային քաղաք են այցելում զբոսաշրջիկներ երկրագնդի տարբեր հատվածներից ինչպես նաև Հայաստանի մարզերից: Ջերմուկը ձմռանը յուրօրինակ գեղեցկություն է ստանում ձյան առատ տեղումների շնորիվ:

Լեռնադահուկային սպորտի սիրահարների առաջ իր հյուրընկալ դռներն է բացում Ջերմուկի ճոպանուղին, որը կառուցվել է 2007թ աշնանը ավստրիական Leitner կազմակերպության կողմից: Ճոպանուղու երկարությունը 1000 մ է: Ներքևի և վերևի հենասյուների միջև եղած բարձրության տարբերությունը 400մ է: Տեղերի թիվը `200:  Ամենաբարձր կետը գտնվում է 2480մ բարձրության վրա, որտեղ գործում է ռեստորան-սրճարան: ՈՒնի 2 սահուղի: Առաջինի երկարությունը 1450մ է, երկրորդինը`1550մ:Ներքևում գործում է սահատախտակների և դահուկների վարձույթի կետ, նաև սրճարան և ավտոկայանման տարածք:

 

ՀԵՂԻՆԱԿ` ՆԱՐԵԿ ՄԻՐԶՈՅԱՆ

Օգոստոսի 12-ին Հայաստանյայց Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

Օգոստոսի 12-ին Հայաստանյայց Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը կամ ինչպես, ժողովրդի շրջանում է տարածված, խաղողօրհնեքը: Այն Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը տեղեկացրեց, որ Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը նշվում է բոլոր քրիստոնեական եկեղեցիներում: Տոնին օրհնվում է նաև խաղողը, ինչը պտղաբերությունն օրհնելու խորհուրդ ունի: «Դա ուղղակի պտուղ չէ: Ի վերջո, այն վերածվում է գինու՝ Քրիստոսի արյան: Թեև դեռևս խաղողը օրհնված չէ, բայց ես տեսնում եմ, որ այսօր շուկայում խաղող են վաճառում և մարդիկ (more…)

Ամուլսարի ոսկու հանքավայրը Ջերմուկի զբոսաշրջությանը խոչընդոտ չէ. էկոնոմիկայի փոխնախարար

Ջերմուկի զբոսաշրջային զարգացման ծրագիրը կյանքի կկոչվի` Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրին զուգահեռ: Այդ մասին այսօր` հուլիսի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի (more…)

ՀՀ գյուղատնտեսության նախարարի այցը Վայոց ձորի մարզ

Վայոց ձորի մարզն անցյալ տարի գյուղատնտեսության աջակցության ծրագրերի շրջանակներում մատչելի գներով ձեռքբերված հացահատիկի սերմացուի, պարարտանյութի և դիզելային վառելիքի շնորհիվ շուրջ 80 հեկտարով ավելացրել է հացահատիկի և հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքերը: Աճել են նաև կարտոֆիլին տրամադրված տարածքները: Ինչպիսին է այս տարվա բերքը: Ինչ խնդիրներ ունեն գյուղացիներն ու վերամշակողները: Այս և նման (more…)

Առողջարանային բիզնեսի առանձնահատկությունները

Առողջարանային զբոսաշրջության նախակարապետը հռոմեական բաղնիքներն են, կամ գուցե հայկական բաղնիքները` ի վերջո Գառնիի արքունական բաղնիքը կառուցվել է դեռ երրորդ դարում: Եվրոպայում 1900-ական թվականներին բոլոր առողջարաններն էլ ձեւավորվել են հիդրոթերապիայի ու լոգանքային ծառայությունների շուրջ, այսինքն` առողջարան հիմնելու առաջին պայմանը բուժիչ աղբյուրների առկայությունն էր: Այնուհետ սկսեցին առողջարաններ ի հայտ գալ ծովափերին կամ (more…)

«ԼՈՒՅՍԸ» Ջերմուկում

Երկու շաբաթով  Ջերմուկ էին այցելել «Լույս» հիմնադրամի ուսանողները: Լինելով  բանիմաց երիտասարդներ ակտիվ համագործակցության շնորհիվ համայնքի երիտասարդներին ներկայացրեցին իրենց նպատակն ու անելիքներն , այնուհետև միանգամից անցան գործի: Առաջին շաբաթվա մեջ նախատեսված ծրագրի համաձայն խմբերի բաժանվելով ՝«Լույսի» ուսանողների մի մասը (more…)

Սերժ Սարգսյանը մասնակիցներին գեղեցիկ խաղ մաղթեց

ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Վայոց Ձորի մարզ: Ջերմուկ քաղաքում Սերժ Սարգսյանը Կանանց Գրան պրի շախմատի միջազգային հեղինակավոր մրցաշարի բացումից առաջ այցելել է քաղաքում կառուցվող նոր հյուրանոց-ջրաբուժարանի շինհրապարակ և (more…)