Կազմակերպվում է «Կենսաբազմազանության ուսումնասիրությունը Հայաստանի արոտներում և մարգագետիններում» բնապահպանական քարոզարշավ 2012-ը

 

Կազմակերպվում է «Կենսաբազմազանության ուսումնասիրությունը Հայաստանի արոտներում և մարգագետիններում» բնապահպանական քարոզարշավ 2012-ը: Այն իրականացվում է Գերմանական համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Կենսաբազմազանության կայուն կառավարում» Հարավային Կովկասում ծրագրի շրջանակներում, ՀՀ կրթության և գիտության նախարարության և Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) հետ համատեղ: (more…)

“Let’s do it” ARMENIA

15.09.12 ԳԱԱ ԵԳԻ Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանի էկոակումբի երիտասարդ թևը Օրհուսի գրասենյակի հետ համատեղ մի խումբ ուսանողներով մեկնեցինք <<Սևան>> ազգային պարկ <<Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի>> կազմակերպած “Let’s do it” ծրագրի շրջանակներում աղբահանության աշխատանքներին մասնակցելու: Ճանապարհին (more…)

Վարդեր, որքա՜ն լավն եք ու քնքուշ…

Երբ հայտ նվեցի երկրաբանական թանգարանում,այնտեղ ես և’ զարմացա, և’ հիացա:Դրանից հետո չէի պատկերացնում,որ կտեսնեմ մի այնպիսի բան, որ ինձ ավելի կհետաքրքրի:Սակայն, երբ մտա բուսաբանական այգի,  հայացքներս անմիջապես փոխվեցին:
Այնտեղ տեսա այնպիսի բույսեր,ծաղիկներ և ծառեր ,որոնց մասին առաջ գաղափար անգամ չունեի:Ինձ շատ դուր եկավ վարդերի կոլեկցիոն հողամասը ,որի մասին մեզ այնքան վառ և տպավորիչ ներկայացրեց բուսաբանական այգու գիտաշխատող Անուշ Ներսեսյանը: (more…)

Բացահայտում ենք բնության գաղտնիքները

Քաղաքային կյանքի աղմուկից ու աղտոտված օդից ազատվելու միակ ճանապարհը դեպի բնություն տանողն է:Այստեղ խաղաղվում ու հանգստանում ես,դրական լիցքեր ստանում ծիլ ու ծաղկից,ծառ ու թփից:Ամառային մեր այցելությունը բուսաբանական այգի ինձ համար թարմանալու և բնության հետ հաղորդակցվելու առիթ էր:Այգում տարբեր ծառատեսակների ծառուղիներ կային,որոնցով անցնելն ու լուռ հիանալը մեծ բավականություն էր:Բույսերի տեսակները,ծաղկող և պտղատու ծառեր,որոնք միայն Հայաստանում են հանդիպում,բազմազան էին:Մեր բուսաբանական այգին կարիք ունի ընդլայնվելու և հարստանալու:Ես շատ կուզենայի,որ աշխարհի տարբեր երկրներում աճող բույսերի համար պայմաններ ստեղծվեին Հայաստանում:Այնտեղ ինձ դուր եկավ կիվիի ծառը:Կիվի կամ Ակտիվիդիա Չինական-Ակտիվիդիա ակտինիդաների ընտանիքին պատկանող, հսկա ծառանման լիաներ են, որոնց ծննդավայրը համարվում է (more…)

Մեկնարկել է Երկրաբանական թանգարանի էկոկրթական ծրագիրը

Հունիսի 1-ին` երկրաբանական թանգարանի էկոակումբի սաների և ԵրՃՇՊՀ-ի քոլեջի 1-ին կուրսի ուսանողների մասնակցությամբ կազմակերպվեց ուսումնական նպատակով այց Բուսաբանական այգի: Այցը պատահական չէր:Այն նախորդում էր ՄԱԿ-ի կողմից հայտարարված <<Շրջակա միջավայրի պահպանության օրվան>>: Կարգաբանության բաժնի ավագ գիտաշխատող կգթ Անուշ Ներսեսյանը մեզ ծանոթացրեց բուսաբանական այգու գործունեությանը, որն իրենից ներկայացնում է գիտական, էկոկրթական, ուսումնական և ռեկրեացիոն նշանակության հաստատություն, որի գործունեության հիմնական նպատակն է

(more…)