ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՋՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ 20 մարտ, 2014թ.

2014_02_20_wwd_logowhite_eng

 

ՋՐԻ  ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ

ՋՈՒՐ և ԷՆԵՐԳԻԱ

                                                              20 մարտ, 2014թ.

 

«ԼԻՆԵ’ՆՔ ՀՈԳԱՏԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ. ՋՐԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ…»

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑՈՒՅԹ

 

 «Լինե’նք հոգատար Հայաստան-Ջրի համաշխարհային օր 2014» նախագծի շրջանակներում SPRING PR-ընկերությունը, «Ազգային ջրային համագործակցություն» հասարակական կազմակերպությունը և ՀՀ ԳԱԱ ԵԳԻ Հ. Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարանը հայտարարում են «Լինե’նք հոգատար Հայաստան. ջրային պատմություններ…» թեմայով լուսանկարների ցուցահանդես-մրցույթ:

Նկարների ընդունման վերջնաժամկետը մարտի 15-ն է: Արդյունքները կամփոփվեն մարտի 20-ին Հ.Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարանում: Մրցույթի արդյունքների հայտարարման և պարգևատրման արարողությունը տեղի կունենա մարտի 21-ին, «Լինե’նք հոգատար Հայաստան-Ջրի համաշխարհային օր 2014» նախագծի շրջանակներում կայանալիք ամփոփիչ կոնֆերանսի ընթացքում:

 Մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք լուսանկարներն ուղարկել erkrabanakantangaran@mail.ru էլեկտրոնային հասցեին` նշելով Ձեր անունը, ազգանունը, հեռախոսահամարը: Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Լուսանկարների բարձր որակը ցանկալի է:

Մրցույթի լավագույն հինգ լուսանկարները կպարգևատրվեն նախագծի կազմակերպիչների և աջակիցների կողմից:

Մրցույթի պահանջները

Լուսանկարները

  •       պետք է լինեն հեղինակային
  •       պետք է պարունակեն տեղեկատվություն լուսանկարի և հեղինակի                     մասին՝ որտեղ և ում կողմից է արված
  •       կարող են արտահայտել ջրի բոլոր վիճակները (հեղուկ, պինդ և գազային):

Մանրամասների համար դիմել

Երկրաբանական թանգարան,

 Բաղրամյան 24ա, հեռ.՝ (+374 010)58 29 36

Էլ. հասցե՝ erkrabanakantangaran@mail.ru

 

Ծրագիր

 

hraviratoms

 

 

 

 

 

  1. Բացման խոսք
  2. Ա.Ց.Դիլդիլյանի կյանքը և գործունեությունը
  3. Տեսանյութ՝ <<Ա.Դիլդիլյանի հուշերը>>
  4. Ի՞նչ են պատմում քարերը…   << էկոակումբի >> ելույթը՝  Ա.Ց.Դիլդիլյանի անվան  <<Միներալասերներ>>                      ակումբի բացում
  5.  Շրջայց Ա.Ց. Դիլդիլյանի անվան միներալների սրահում
  6. Հարցազրույց Ռաքել Դիլիդիլյանի հետ
  7. <<Art  Vocal ensemble>> երգչախբմի ելույթ, ղեկավար՝            Ա. Բարխուդարյան

Մեկնարկել է Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանի միջոցառումների շարքը

ՀՀ ԳԱԱ ԵԳԻ-ի Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում սեպտեմբերի 11-ին, ժամը 14:30 կմեկնարկի <<Գիտելիքի օրվան>>  նվիրված <<Ի՞նչ է պատմում Երկիր մոլորակը…>> միջոցառումների շարքը,  որին ներկա կլինեն դպրոցականներ՝  Երևանից և  տարբեր մարզերից: Միջոցառումը կներառի.

  • Էքսկուրսիա թանգարանում
  • Բաց դաս՝ Երկիր մոլորակի մասին, քննարկումներ
  • Թեմատիկ տեսաֆիլմերի դիտում
  • Գործնական աշխատանքներ՝  աշակերտների մասնակցությամբ թեմայի շուրջ

Տեղեկությունների համար զանգահարել

երկրաբանական թանգարան, հեռ. 010 58 29 36

ԸՆԴԱՌԱՋ ՋՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՎԱՆ

HraviratomsՄարտի 22-ին Հ.Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանը պատրաստվում է ՄԱԿ-ի կողմից հայտարարված Ջրի միջազգային օրվան՝ <<Ջրային համագործակցություն>>խորագրով: (more…)

Դեպի Երկրաբանական թանգարան

 

Մխիթարյան կրթահամալիրի 21 սաները հյուրընկալվեցին այս հարուստ թանգարանում: Տպավորված ենք, նոր գիտելիքներ ձեռք բերած: Մենք անպայման կայցելենք նորից: Շնորհակալություն տնօրինությանն ու աշխատակիցներին հետաքրքիր էքսկուրսիա կազմակերպելու համար:

Կազմակերպվում է «Կենսաբազմազանության ուսումնասիրությունը Հայաստանի արոտներում և մարգագետիններում» բնապահպանական քարոզարշավ 2012-ը

 

Կազմակերպվում է «Կենսաբազմազանության ուսումնասիրությունը Հայաստանի արոտներում և մարգագետիններում» բնապահպանական քարոզարշավ 2012-ը: Այն իրականացվում է Գերմանական համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Կենսաբազմազանության կայուն կառավարում» Հարավային Կովկասում ծրագրի շրջանակներում, ՀՀ կրթության և գիտության նախարարության և Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) հետ համատեղ: (more…)

“Let’s do it” ARMENIA

15.09.12 ԳԱԱ ԵԳԻ Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանի էկոակումբի երիտասարդ թևը Օրհուսի գրասենյակի հետ համատեղ մի խումբ ուսանողներով մեկնեցինք <<Սևան>> ազգային պարկ <<Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի>> կազմակերպած “Let’s do it” ծրագրի շրջանակներում աղբահանության աշխատանքներին մասնակցելու: Ճանապարհին (more…)

Վարդեր, որքա՜ն լավն եք ու քնքուշ…

Երբ հայտ նվեցի երկրաբանական թանգարանում,այնտեղ ես և’ զարմացա, և’ հիացա:Դրանից հետո չէի պատկերացնում,որ կտեսնեմ մի այնպիսի բան, որ ինձ ավելի կհետաքրքրի:Սակայն, երբ մտա բուսաբանական այգի,  հայացքներս անմիջապես փոխվեցին:
Այնտեղ տեսա այնպիսի բույսեր,ծաղիկներ և ծառեր ,որոնց մասին առաջ գաղափար անգամ չունեի:Ինձ շատ դուր եկավ վարդերի կոլեկցիոն հողամասը ,որի մասին մեզ այնքան վառ և տպավորիչ ներկայացրեց բուսաբանական այգու գիտաշխատող Անուշ Ներսեսյանը: (more…)

Բացահայտում ենք բնության գաղտնիքները

Քաղաքային կյանքի աղմուկից ու աղտոտված օդից ազատվելու միակ ճանապարհը դեպի բնություն տանողն է:Այստեղ խաղաղվում ու հանգստանում ես,դրական լիցքեր ստանում ծիլ ու ծաղկից,ծառ ու թփից:Ամառային մեր այցելությունը բուսաբանական այգի ինձ համար թարմանալու և բնության հետ հաղորդակցվելու առիթ էր:Այգում տարբեր ծառատեսակների ծառուղիներ կային,որոնցով անցնելն ու լուռ հիանալը մեծ բավականություն էր:Բույսերի տեսակները,ծաղկող և պտղատու ծառեր,որոնք միայն Հայաստանում են հանդիպում,բազմազան էին:Մեր բուսաբանական այգին կարիք ունի ընդլայնվելու և հարստանալու:Ես շատ կուզենայի,որ աշխարհի տարբեր երկրներում աճող բույսերի համար պայմաններ ստեղծվեին Հայաստանում:Այնտեղ ինձ դուր եկավ կիվիի ծառը:Կիվի կամ Ակտիվիդիա Չինական-Ակտիվիդիա ակտինիդաների ընտանիքին պատկանող, հսկա ծառանման լիաներ են, որոնց ծննդավայրը համարվում է (more…)