Հայի մեջ ՀԱՅԻՆ է պետք արթնացնել և խավարը կցրվի…

Համահայկական բնապահպանական ճակատ

getahovitՄայիսի 28-ին Կանաչ ջոկատը Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում էր: Այցի նպատակն էր` պարզել, թե ինչ աշխատանքներ են կատարվում այդ պահին Խաչաղբյուր գետի վրա` Իջևանի արգելավայրի տարածքում կառուցվող 2-րդ փոքր ՀԷԿ-ում, և ինչ են մտածում գյուղացիներն այդ ուղղությումբ: Հասնելով գյուղ` Կանաչ ջոկատի անդամները զրույցի բռնվեցին գյուղացիների հետ, որից պարզ դարձավ, որ գյուղացիներին տարբեր միջոցներով ճնշել և վախեցրել են` նախորդ անգամ պայքարի դուրս գալու և այդ նույն ՀԷԿ-ի կառուցումը կասեցնելու համար: Փաստորեն, նրանց տարբեր եղանակներով ստիպել են լռել և այլևս ձայն չբարձրացնել կառուցվող ՀԷԿ-ի դեմ: Գյուղացիները պնդեցին, որ շարունակում են դեմ լինել ՀԷԿ-ի կառուցմանը, սակայն նրանց խոսքում առկա էր հուսահատություն, և նկատելի էր, որ կորել է պայքարը շարունակելու վճռականությունը: Քիչ անց մեզ և գյուղացիներին մոտեցան մի խումբ մարդիկ հակառակ պնդումներով` առ այն, որ գյուղը կողմ է ՀԷԿ-ի կառուցմանը: Նրանք շատ ագրեսիվ էին տրամադրված թե՜ գյուղացիների, թե՜ (more…)

WWF-ը, Ամուլսարը ու Արքայազն Չարլզը՝ մեկ խճանկարում

Թեհմինե Ենոքյան

3Ամուլսարի ոսկու հանքի հնարավոր շահագործման հարցը շարունակում է հանրության ուշադրության կենտրոնում մնալ: Լիդիան Ինթերնեյշնլ ընկերությունը ՀՀ Բնապահապանության նախարարությանը ներկայացրած ՇՄԱԳ-ում (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում) ՀՀ Կարմիր գրքում գրանցված բույսերի և կենդանիների մասին առանձնապես չէր նշել: Հավանաբար ձեռնտու չէր նշել այն, ինչ Վայրի բնության հիմնադրամի` WWF-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը վերջերս ներկայացրեց՝ կապված Ամուլսարում իրենց մասնագիտական խմբի կատարած հետազոտութունների հետ:Կազմակերպության կողմից Ամուլսարում եւ հարակից տարածքներում հայտնաբերվել է  Կարմիր գրքում գրանցված (more…)

Ինչպես կեղծվեցին ընտրությունները, մաս առաջին – Գեղարքունիքի մարզ

Լևոն Գալստյան, ՀՀ քաղաքացի                                      

 Gexarquniq

ՀՀ քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը փետրվարի 18-ին մեկ անգամ ևս համոզվեց, որ ընտրությունների միջոցով մեր երկրում առայժմ հնարավոր չէ փոփոխությունների հասնել: Բոլորիս պարզ է, որ  2013 թ. նախագահական ընտրությունների ընթացքում համատարած օգտագործվել է վարչական ռեսուրսը, իսկ ընտրությունների արդյունքները լկտիաբար կեղծվել են: Այս ենթատեքստում շատ հետաքրքիր էր Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի անկեղծացումը փետրվարի 25-ին մարզպետարանում անցկացված հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը հրապարակվել էր մարզպետարանի պաշտոնական կայքում: Այնտեղ մասնավորապես նշված էր հետևյալը՝ մեջբերում.     «Խորհրդակցության ընթացքում Գեղարքունիքի մարզպետը խոսել է նաև փետրվարի 18-ին հանրապետությունում կայացած ՀՀ նախագահական ընտրությունների մասին, մասնավորապես անդրադառնալով արզում ՀՀ նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանին տված բարձր քվեներին: Ռաֆիկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել մարզպետարանի աշխատակազմին, մարզի համայնքների, հիմնարկ ձեռնարկությունների ղեկավարներին և այլոց, ովքեր աշխատել և ճիշտ կողմնորոշում են ցուցաբերել ընտրությունների ընթացքում՝ ապահովելով նման ցուցանիշ»:  Այս հրապարակումը փաստորեն կարելի է համարել հաղորդում հանցագործության (more…)

Օpinion On Yerevan Zoo

arjEcoLur has received a letter, which tells about Yerevan Zoo.

The letter says: “Something smells at the Yerevan Zoo, and it is not the animals.  Nor is it the people whose jobs are to protect, nurture and oversee the proper functioning of the zoo.  Rather this odor emanates from those who would see the zoo return to a time when the welfare of the animals was not the primary consideration of its keepers.

When I arrived in Armenia in the spring of 2011 the Yerevan Zoo was just beginning an important transition period.  The zoo was in an abysmal state with starving and sick animals existing in inhumane conditions.  In response to these conditions the directorship of the zoo had just been given to Ruben Khachatryan (Founder of the Foundation for the Preservation of Wildlife and Cultural Assets/FPWC).  Starting from scratch, and with extremely limited resources, Ruben and his staff began the process of rehabilitating the zoo and bringing it in line with international standards.For the last two years the new zoo management has been in constant contact with international experts and has brought significant and positive changes to the zoo.  They have improved the conditions of the enclosures and diets (more…)

Announcement on behalf of activists

Greetings. I’m speaking on behalf of a number of RA social activists. Currently we have few evident facts; on February 18 the citizens of the Republic of Armenia have clearly rejected the criminal regime in power through their suffrage and the majority of RA citizens participated in elections voted for Raffi Hovhannisyan thus making him responsible for citizen votes.

Observing the election process in a number of polling stations we witnessed how the elections were rigged. Thus there is no doubt that the official election results do not represent people’s true will. Though as a group of social activists we have not been a part of any political (more…)

Հայտարարություն ակտիվիստների անունից

Բարև ձեզ: Հիմա ես խոսում եմ մի խումբ ՀՀ քաղաքացիական ակտիվիստների անունից: Մեզ համար այս պահին ակնհայտ են մի քանի փաստեր. փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները  իրենց ընտրական իրավունքի միջոցով հստակ ՈՉ են ասել գործող հանցավոր համակարգին, ՀՀ ընտրող  քաղաքացիների մեծամասնությունը  իր ձայնը  տվել է Րաֆֆի Հովհաննիսյանին՝ նրա վրա  դնելով (more…)

Ոստիկանության ուշադրության կենտրոնում ակտիվիստներն են

Քաղաքացիական ակտիվիստների մի խումբ տարածել է հաղորդագրություն եւ տեսանյութ:

Հաղրդագրության մեջ ասված է. “ՀՀ Ոստիկանությունը  Ազատության հրապարակում 02-ի լրատվականի օպերատորին հրահանգել է նկարահանել  քաղաքացիկան ակտվիստների խմբի:

Ակտիվիստները ցանկացել են ճշտել` ի՞նչ իրավունքով են իրենց նկարահանում: Սկզբից իրավիճակը ներկայացրել են, որ մենք ամբողջ տարածքն ենք նկարահանում, սակայն րոպեներ անց Կարեն Մովսիսյանն ասել է, որ ես եմ հրաման տվել հատկապես նկարահանել Եղիա Ներսեսյանին, Ռուզաննա Գրիգորյանին, Գևորգ Սաֆարյանին և Մարիամ Սուխուդյանին:
Հիշեցնենք, որ  ՀՀ Սահմանադրության Հոդված 23-ով հստակ սահմանվում է`

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական ու ընտանեկան կյանքը: Առանց անձի համաձայնության նրա վերաբերյալ չի կարելի հավաքել, պահպանել, օգտագործել կամ տարածել այլ տեղեկություններ, քան նախատեսված է օրենքով:

Տեսանյութում առկա է  մի շարք օրենքների խախտում: Տեսանյութը պատրաստվել է իրավաբանի մասնակցությամբ: Առկա` էթիկայի նորմերի խախտման մի քանի դրվագներ: Ինչ օրենքներ են խախտվել` կարող եք ծանոթանալ տեսանյութում
Միջադեպը տեղի է ունեցել  23.02.2013թ.
Քաղաքացիական ակտիվիստների խումբ”:

Նախընտրական մուլտֆիլմ ընտրողների համար

Ներկայացնում ենք Medialab.am-ի երկրորդ նախընտրական անիմացիոն հոլովակը:

Այն կոչվում է “Դու կարող ես փոխել ամեն ինչ”:
Մտահղացումը` Մարիաննա Գրիգորյանի և Վահե Ներսեսյանի
Հեղինակ և նկարիչ` Վահե Ներսեսյան
Անիմացիան` Նաիրա Մուրադյանի
Հնչյունային ռեժիսոր` Վիգեն Օհանյան

 

Կաթողիկոսը շարունակում է գործ չունենալ սարերում գտնվող վանքերի հետ. Սրվեղի վանքի տխուր ճակատագիրը /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Srvegh«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հանրության ուշադրությանն է ներկայացրել  «Կեղծ արժեքներ» տեսաշարի երկրորդ մասը, որում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Երևանում կառուցվող նստավայրի ֆոնին այս անգամ ներկայացվում է Տավուշի մարզում անտերությունից կործանվող 13-րդ դարում կառուցված Սրվեղի վանքը:

Նայելով վանքի վիճակին՝ առավել արդիական է դառնում Գարեգին Երկրորդի լեգենդար արտահայտությունը. «Ես էդ սարերի վրա եղած վանքերի հետ գործ չունեմ»: Ի դեպ, հենց այս միտքն է ընտրված որպես «Կեղծ արժեքներ» շարքի կարգախոս:

http://www.youtube.com/watch?v=Rn7kFuapY40 

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնություն

«Թռչկանը» ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին ներկայացնում է հաղորդում հանցագործության մասին

Khachaghbyur«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի վերաբերյալ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին ներկայացնում է հաղորդում հանցագործության մասին: Նամակում ասված է.     ««Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի հողաշինարարական աշխատանքները փաստացի կատարվել են «Իջևանի» և հնարավոր է նաև «Արջատխլենու» արգելավայրերի անտառապատ տարածքում՝ ինչը զարմանալիորեն ՀՀ պետական լիազոր մարմին ճանաչված ՀՀ բնապահպանության նախարարության կողմից մինչ օրս չի պարզվել: Ինչպես վկայում են Տավուշի մարզի Գետահովիտ համայնքի բնակիչները՝ այդ աշխատանքները սկսվել են դեռևս 2012թ. մայիս ամսին, երբ դեռևս տրված չի եղել բնապահպանական փորձաքննության դրական եզրակացություն: Բնակիչներն ահազանգել էին այդ մասին մեր նախաձեռնությանը, ինչից հետո մենք 27.06.2012թ. գրավոր դիմել ենք ՀՀ բնապահպանության նախարարությանը` պարզաբանումներ ստանալու նպատակով: Ի պատասխան մեր գրությանը ՀՀ բնապահպանության նախարարությունից 11.07.2012թ. հայտնել են, որ «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի փաստաթղթերն առ այսօր ներկայացված չեն (more…)