Հերթական ԾԱՌԱՀԱՏՈՒՄԸ Երևանում` ԷԼԻՏԱՐ ՇԵՆՔԻ շինարարության համար

«Խոսքի իրավունք» միավորմանը բնակիչներն ահազանգել են, որ Գյուլբեկյան փողոցում` Արմենտելի գրասենյակի հարևանությանբ`էլիտար նորակառույցի դիմաց չի հաջողվել կանխել ծառահատումը: Բնակիչների խոսքով ծառահատման նպատակը եղել է նոր շինության առաջամասն ազատելը:

Պատկան մարմիներին, ովքեր այս անգամ էլ կփորձեն հերքեն լուրը, «Խոսքի իրավունք» միավորումը պատրաստ է ներկայացնել լուսանկարներ:

«Խոսքի իրավունք» միավորումը սպասում է պատասխանատուների բացատրություններին:

 

 

Արգամ Ուստյան (www.Argam92.Blogspot.com)

Շրջակա միջավայրի մաքրությունը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է

Դիլիջանի Զին-ավան 2 թաղամասում տեղադրված է 1 աղբաման, բայց այն չի բավարարում, որպեսզի ամբողջությամբ բնակիչները աղբը թափեն այդ աղբամանում: Թեպետ  <<Դիլի մաք>> ՍՊԸ-ն ‘աբաթը 1 անգամ մեծ ուշադրությամբ և խնամքով կատարում է աղբահանում, բայց այն բնակիչներին չի բավարարում: Թաղամասը կարիք ունի նոր աղբամանի, որովհետև 1-ը շատ քիչ է: Աղբը այնքան է շատացել, որ տեղ է զբաղեցնում բնակիչների շարքում: Թաղամասի կենտրոնական հատվածը աղբի մեջ կորած է: Աղբից տուժում են նաև թաղամասի կենտրոնական հատվածում գտնվող տները, հարակից հողամասերը: Պլասմասե տարաներն ու պոլիէթիլենային պարկերը, որ թափում են ոչ համապատասխան տեղերում, հայտնվում են բնակիչների այգիներում: Զին-ավան 2 թաղամասիերիտասարդների և երեխաների նախաձեռնությամբ պարբերաբար տեղի են ունենում շաբաթօրյակներ:

Կանաչ մտածողությունը և սերը բնության հանդեպ երեխայի մեջ դեռ պետք է դաստիարակել մանկուց, որպեսզի հետագայում որոշակիորեն նվազեն բնապահպանական խնդիրները: 

<<Արդար Հայաստան>> հ/կ-ի Դիլիջանի տարածքային գրասենյակը տեղում ծանոթացավ իրավիճակին : Այժմ քայլեր են կատարվում բնակիչներից ստորագրություններ հավաքելու և պետական մարմիններին դիմելու ուղղությամբ` խնդրին լուծում տալու համար:

                                                                                                                                                                                                                                       Ուստյան Արգամ