Ես ապշում եմ, թե ինչպես է կարողանում կառավարությունը հանքարդյունաբերության թույլտվություններ տրամադրել այն վայրերում, որոնք կենսական նշանակություն ունեն մարդկանց ապրելու համար: Ժողովուրդն անընդհատ ահազանգում է, որ հանքերը մարդկանց «տունը քանդում են», ոչ մաքուր ջուր է մնում, ոչ առողջություն, ոչ մաքուր սնունդ ու ոչ մաքուր օդ: Մեղրեցիները չեն դադարում ահազանգել, որ շրջակայքում գործող բաց հանքերը ազդում են իրենց առողջության վրա, որ ջուրը փչացրել են, որ ոչինչ նորմալ չի աճում, կապանցիներն ահազանգում են, որ Ոսկեձորի ոսկու հանքի շահագործման համար նախապատրաստական աշխատանքներ են կատարվում, եւ որ հանքի շահագործման արդյունքում կապանցիները կզրկվեն ջրից, հրազդանցիները պայքարում են, որ Հրազդան քաղաքի սրտում չբացվի երկաթահանքը, որը կթունավորի խմելու ջրի աղբյուրները, ջերմուկցիները (more…)