Կա Հայաստանի տարածքի ռադիոակտիվ վարակման և ավերիչ երկրաշարժերի առաջացման վտանգ. Խնդիրը քննարկվել է ԱԻՆ փրկարար ծառայությունում

Արթուր Հովհաննիսյան, Հայացք

Սկսենք բողոքի հզոր ալիք իսրայելա-ամերիկյան հնարավոր ագրեսիայի դեմ: Ուրանի և այլ ռադիոակտիվ նյութերի մեծ քանակություններ պարունակող Իրանի միջուկային օբյեկտների հրթիռակոծման, թափանցող ռումբերով ռմբակոծման դեպքում Հայաստանին ու տարածաշրջանի մյուս պետություններին սպառնացող ռադիոակտիվ վարակման, ինչպես նաև ուժեղ և ավերիչ երկրաշարժերի առաջացման վտանգի մասին արդեն մասամբ տեղեկացրել ենք մեր ընթերցողներին:

Վերոնշյալ վտանգի իրական մասշտաբները մասնագետների օգնությամբ հնարավորինս գնահատել-հասկանալու նպատակով, ՀՀ ազգային անվտանգության խորհրդից բացի, համապատասխան հարցաշար էինք ուղղել նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը: Ընդ որում, բացատրել էինք մեր հարցման նպատակը. «Նպատակ ունենալով համապատասխան մասնագետների օգնությամբ հասկանալ և հասարակությանն իրազեկել, թե իրադարձությունների զարգացման վատագույն տարբերակի դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքի ռադիոակտիվ վարակման, ինչպես նաև ավերիչ կամ ուժեղ երկրաշարժերի առաջացման կամ (more…)

Տխուր ու տագնապալի է Ազգային անվտանգության խորհրդի «հիմնավորումը»

Արթուր Հովհաննիսյան, Հայացք

«Իրանի դեմ ագրեսիան հարված է նաև Հայաստանին» վերնագրով մեր հոդվածաշարի շրջանակում (նախորդ հրապարակումները «Հայացք»-ի 2012 թ. սեպտեմբերի 21-ի, 28-ի, հոկտեմբերի 12-ի, 30-ի և նոյեմբերի 9-ի համարներում) արդեն մասամբ ներկայացրել ենք Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծման դեպքում Հայաստանին և տարածաշրջանին սպառնացող լրջագույն վտանգները:

– Պետք է գիտակցել, որ թափանցող ռումբերով Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծման դեպքում, ինչն ամեն վայրկյան կարող է իրողություն դառնալ, Հայաստանի Հանրապետությունը, տարածաշրջանի մյուս երկրները նույնպես, կհայտնվեն հնարավոր գլոբալ սեյսմիկ-էկոլոգիական աղետի էպիկենտրոնում,- մեզ հետ զրույցում ասաց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Մանե Հակոբյանը:- Գիտությանը վաղուց արդեն հայտնի է, որ ստորգետնյա հզոր պայթյունները հանգեցնում են տարածաշրջանի սեյսմիկ իրավիճակի (more…)

ԷկոԼուրը Ախթալայում է

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն այցելեց Ախթալա` ծանոթանալու Ախթալայի էկոլոգիական խնդիրների հետ: Տեղի բնակիչների հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցել եւ բլոգի միջոցով տեղեկատվություն փոխանակել:

Էկոլուր-Վարդենիս ԵՄՔԱ համագործակցության սկիզբ

Հուլիսի 21-ին Վարդենիս ԵՄՔԱ-ն հյուրընկալեց «էկոԼուր» ՀԿ-ին: Դրվեց փոխհամագործակցության սկիզբը, սպասեք նորությունների…

Մենք տարբեր ենք, սակայն միասին ենք

Հույս ունենք, որ մեր մասնակցությամբ այս բլոգում կստեղծենք ներդաշնակ միջավայր:

Ուրանի ուրվականը Մեղրիում է

ԷկոԼուր
Ուրանի եւ առողջական խնդիրների մասին խոսում են մեղրեցիները:

Անուշ Մարտիրոսյան.
-Շատ եմ անհանգստացած, որովհետեւ Մեղրիում հիվանդությունները շատ շատացել է: Երեւի 100-ից 70-ը հիվանդ կլինեն, եթե ոչ ավելին: Ում խոսացնում ես, ճնշման պրոբլեմներ ունի, սրտի պրոբլեմներ ունի: Բացի դրանից, բնությունն է փչանում: Ափսոս են շատ, ծառերը չորանում են: Նման բան պատմության մեջ չի եղել: Առաջ շատ մաքուր էին ջրերը: Մենք նույնիսկ առվի ջրերն էինք խմում: Հիմա նույնիսկ ծորակի ջուրն է վտանգավոր խմելը:

Մենք վերագրում ենք դա հանքերի բացմանը, որովհետեւ այդ հարցը նույնիսկ կոմունիստների ժամանակ` 80 թվին էր, ինչ էր, Մոսկվայից հատուկ հանձնաժողով էր եկել, նայել էին, ասել էին` եթե այդ հանքերը հանկարծ շահագործեն, մինչեւ 30 տարի մարդկությունն էլ է վերանալու, բուսականությունն էլ: Դե ուրանը, պարզ է, մահ է բերում: Բնական բան է: Քիմիական ամենավտանգավոր տարրերից մեկն է: …Մրազամի կոչվող գյուղ կա: Այդտեղ լռիվ բուսականություն էլ չի աճում: Շահագործում են նոր հանք` Թեյի Լիճքվազի հանք է կոչվում, (more…)

Եթե ուզում ես հանդես գալ քո անձնական avatars -ով …նկարով …

Եթե ցանկություն ւնես բլոգում հանդես գալ քո անձնական նկարով … պետք է անես հետևայլը։

Գրանցվիր ;    http://ru.gravatar.com կայքում … դա շատ հեշտ է … և քո կոմենտները կհայտնվեն սեփական նկարով …

ՓՈՐՑԻՐ ….