Օբսիդիանի ճանապարհը…

22156840_1526809987357836_1782035722_nՍեպտեմբերի 29-ի կեսօրն անց էր, երբ համալսարանական թունդ առօրյայից հետո տուն վերադարձա և միանգամից տրվեցի երանելի դարձած անկողնուն։ Քնելով մի քանի ժամ, այլևս միտք էլ չունեի արթնանալ  այդ օրը։  Սակայն կեսգիշերից քիչ առաջ արթնացա հեռախոսիս զանգից։ Համալսարանական ընկերներիցս մեկն էր ՝ Արտուշը, ով  ինձ հրավիրեց Արագածոտնի մարզ կայանալիք արշավին, որը տեղի էր ունենալու վաղը։ Չնայած չափից դուրս հագեցած գրաֆիկ ունեի, բայց սիրով համաձայնվեցի։
22155197_1526808297358005_379761977_n

Հաջորդ օրը առավոտյան ԳԱԱ-ի մոտ հավաքված էինք շուրջ 2 տասնյակ արշավականներով՝ Երկրաբանական թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանի գլխավորությամբ։  Ծանոթացանք միմյանց հետ, ներկայացվեց արշավի երթուղին։ Այն  հետևյալն էր․ սկզբում պետք է  բարձրանայինք Արտենի լեռը, որից հետո գնայինք Թաթուլ Կրպեյանի տուն-թանգարան։ Նախատեսված էր նաև  համտեսել Թալինի համեղ կերակուրները, լինել օբսիդիանի հանքավայրում և Քաղենիի ամրոցում։ Երթուղին կրում էր <<Օբսիդիանի ճանապարհը>> անունը։22155479_1526827437356091_557249760_n 22237091_1183640798446852_950057841_n 22264789_1183641421780123_333857976_n 22290498_1183641498446782_1073605194_n22155106_1526806204024881_499496273_n

Շարժվելուց 1.5 ժամ անց արդեն գտնվում էինք Արտենի լեռնազանգվածի մոտ։ Բարձրանալիս ագահորեն շնչում էինք լեռներում տիրող սառը և թարմ օդը, ինչը միմիայն ավելացնում էր բոլորիս էներգիան։ Որքան դուրեկան և հաճելի էր լեռնազանգվածից դիտել շրջակա միջավայրը։ Մեզ հետ կային մի քանի սիրիահայ ընկերներ, նրանցից մեկը դեղագործ-բժիշկ էր, ով եկել էր իր կնոջ հետ։ Վերջինս լեռների  հյուրընկալ գրկում  մատուցեց արևելյան խոհանոցի համեղ ուտեստներից։ Պա տկերացնելի է, որ հաճելի զգացողությունները միանգամից կրկնապատկվեցին շատերիս մոտ։22089145_879483828882820_2538749043022963789_n

Իջանք փոքր-ինչ ուրիշ ճանապարհով և ներքևում նկատել էինք օբսիդիանի կույտեր։ Հասնելուն պես բոլորս մեզ համար հարմար քարեր էինք առանձնացնում։ Մեկի համար դա հուշ կմնար, մյուսի համար հաճույք պատճառող ինչ-որ իր, երրորդիս համար միգուցե ինչ-որ գործիք և այլն։ Կարևորն այն էր, որ դա արվում էր խանդավառությամբ։

Բնության նվերները վերցնելով շարժվեցինք դեպի Թաթուլ գյուղ, որը կոչվել էրՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անունով։ Նրա տուն-թանգարանը բացվել էր ամիսներ առաջ և բոլորիս խիստ հետաքրքրում էր երթուղու նաև այս մասը։  Թաթուլի եղբորորդու կինը՝ Ալիսան, առաջնորդեց մեզ դեպի տուն-թանգարան և էքսկուրսիան։ 22050317_1526888964016605_779454949989516288_nՇատ խորը տպավորություներ էինք ստանում տուն-թանգարանում տիրող իրավիճակից՝ Թաթուլի ընտանեկան լուսանկարներից ընդհուպ նրա համալսարանական անգլերենի տետրը առկա էին այնտեղ։ Ալիսան էլ համեմում էր այդ ամենը Թաթուլի մասին ամենատարբեր պատմություններով։ Նշում էր, որ ամեն ինչ, ինչ կապված է այդ լեգենդար անձնավորության հետ, այնքան շատ և բազմաբնույթ է, որ ինքը չգիտի ինչից սկսի և ինչից ավարտի։ Իսկ հենց ինքը, Ալիսան, հայ կնոջ վառ կերպար էր,  ով ամեն ինչ ներկայացնում էր իր ներաշխարհի միջով անցկացնելուց հետո։ Պատմելու և խոսելու ձևերը խիստ  ազդեցիկ էին։  Նա  հզոր մարտական ոգի ուներ և ամենևին պատահական չէր, որ նա Կրպեյանների հարսնացուն էր։

Ժամանակային առումով արդեն ետ էինք ընկնում գրաֆիկից և միայն դա էր պատճառը, որ Ալիսային հաջողություն մաղթեցինք ու շարժվեցինք արդեն դեպի Թալին։ Այնտեղ մեզ սպասում էին տիկին Գայանեի լավ բարեկամները՝ Գայանեն և նրա մայրը՝ Բելլան, ովքեր զբաղվում էին տիկնիկագոծությամբ՝ հայկական տարազներով։ Այդ մարդկանց սրտերը այնքան լայն և բաց էին, որ անհնար էր ուղղակի հաճույք չստանալ նրանց հետ շփումից։ Պատիվ ունեինք նրանց ջերմ հյուրընկալությամբ ճաշակել հարիսա, ավելուկ, գաթա, տնական պատրաստած հյութեր։ Առաջ ընկնելով իրադարձություններից նշեմ, որ Թալինին հատուկ այդ տեղական ուտեստները չափազանց համեղ էին պատրաստված։ 22140812_1526893040682864_8441294978076147341_nՏիկին Բելլան էլ հայ մոր և կնոջ բնավորությանը համապատասխան չէր նստում  սեղանի շուրջ և անընդհատ պտտվելով ցանկանում էր իմանալ, թե որ մեկս ինչի կարիք ունի։ Ասում էր, որ, երբ էլ լինենք Թալինում, պիտի հաշվի առնենք, որ իրենց տունը մեր տունն էլ է և թեկուզ ոչ այնքան հարուստ սեղանով, բայց շատ լայն սրտով։ Ուղղակի անմտություն կլիներ անգամ նվազագույն կասկած ունենալը այդ պարզ, անկեղծ և արդար մարդու խոսքերին։ Պարզապես հետևելով նրանց կենսակերպին՝ կարելի կլիներ հերթական  անգամ համոզվել այն մտքում, որ հայերս ծայրաստիճան հյուրասեր, բարեկամասեր և ընկերասեր ազգ ենք ու մեզ համար նյութական միջոցները առանցքային նշանակություն երբեք չեն ունեցել։

Շնորհակալություն և հոգաչափ գոհունակություն հայտնեցինք նաև տիկին Բելլային ու շարժվեցինք արդեն Քաղենիի ամրոց։ 7-րդ դարում կառուցված այս կոթողը դարեր շարունակ ծառայել է մեր նախնիներին որպես ռազմական բազա։ Հրացանի փողերի անցքերից սկսած մինչև գաղտնի ելքը նույնպես բավականաչափ գրավիչ էին մեզ համար։22185089_1181744481969817_1385104970_n 22089225_1526916437347191_8938902415898737462_n 22192918_1412351835481374_1158854606_n Ամրոցի ներսում նաև եկեղեցի կար և մենք անմասն չմնացինք նաև եկեղեցի այցելելուց։ Սակայն ժամն արդեն 19։00-ին մոտ էր և ցավոք չէինք հասցնի տեսնել Ագարակի հնավայրը։ Ուստի տիկին Գայանեի առաջարկով որոշեցինք արդեն վերադառնալ Երևան, հանքավայրի այցելությունը թողնելով մի ուրիշ անգամ։

Վերադարձանք Երևան։ Վերադարձանք, բայց անշուշտ ամեն մեկս վերանայել էինք ինքներս մեր մեջ լուրջ արժեքներ։ Ազգային հերոս Թաթուլի մասին լսածները դեռ ավելի խորը ցասումներ կառաջացնեն մեր մեջ, իսկ մենք այդ գեղեցիկ և հերոսական պատմությունները վայեյելու հաճույքից չենք զրկի մեր ընկերներին։ Սթափեցնող ահազանգ էր Թալին քաղաքում հյուրընկալ մարդկանց կացութաձևը, ովքեր հանուն մարդկային արժեքների չեն խնայի ոչինչ։  Ահազանգը առավել քան տեղին էր, որը կստիպի սովորել, թե ինչպես պետք է   ճիշտ դիտանկյուններից  նայել կյանքի աչքերին։ Ամրոցում լինելն էլ մեզ  ստիպեց ոչ միայն ճանաչել սեփական մշակույթը,այլև ջրի երես հանեց քաղաքակրթություների էվոլուցիոն գործընթացները։ Մի խոսքով, իրականացվեց հիանալի մի արշավ, փայլուն մի ծրագիր, որի արդյունքները վստահ եմ դեռ շատ կիրառելի կլինեն պարադոքսալ այս կյանքում…

 

Հայկ Ղազարյան՝     ԵՊՀ, Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի  ֆակուլտետ, 3-րդ կուրս

Leave a Comment