Հայկական ծիրանը պարունակում է ահռելի քանակությամբ նիտրիտներ, ահազանգում են դպրոցականները

DSCN2320-min DSCN2346-min DSCN2348-min

Հայկական ծիրանը պարունակում է ահռելի քանակությամբ նիտրիտներ:

Գեղարքունիք համայնքում գործող «Աժդահակ» էկոակումբը զբաղվում է էկոլոգիական խնդիրների ուսումնասիրությամբ, վերհանմամբ և հնարավորության դեպքում դրանց լուծմամբ: Էկոլոգիական կարևորագույն խնդիր է մրգերում և բանջարեղեններում ոչ թույլատրելի նյութերի, մասնավորապես՝ նիտրիտների պարունակությունը: Այդ, ոչ ցանկալի նյութի պարունակությունը որոշելու նպատակով «Աժդահակ» էկոակումբում օգտագործվում է հատուկ սարք, որը տրամադրել է Օքսֆամ հայաստանյան գրասենյակը՝ «Պարենային անվտանգության և սնուցման մարտահրավերները Հայաստանում» մեդիամրցույթում երկրորդ տեղ զբաղեցնելու առիթով: Ամեն անգամ երեխաները չափում են տարբեր մթերքներում նիտրիտների պարունակությունը և ուրախանում, երբ այն թույլատրելի նորմայի մեջ է:

Սակայն պատկերն այլ էր մեր հայկական մրգի թագուհու՝ ծիրանի մոտ 60 մգ/կգ թույլատրելի նորմայի փոխարեն ստուգված ծիրանները պարունակում են 75-110մգ/կգ և ավել քանակությամբ նիտրիտներ, որը խիստ մտահոգվելու առիթ է հանդիսանում: Միրգ, որը խորհրդանշում է Հայաստանը, որի մասին բոլորս հպարտությամբ ենք խոսում, այսօր դարձել է  քողարկված «չարիք» հայաստանցիների համար: Բոլորին մտահոգում է ծիրանը պատվով Հայաստանի սահմաններից դուրս ներկայացնելը, առանց մտահոգվելու նրա բաղադրությամբ և մեր ազգաբնակչության առողջությամբ: Միգուցե արտադրողը` ինքն, էլ չի պատկերացնում, թե այդ գեղեցիկ արտաքինով միրգը ինչի է վերածվում այդքան թունաքիմիկատ օգտագործելու արդյունքում:

Դպրոցականներինշատ մտահոգեց այն հարցը, թե ինչ կլինի այն մարդկանց հետ, ովքեր միրգը ուտում են բուժական նպատակով և մեծ չափաբաժիններով՝ ընտրելով առողջ ծիրանները, որոնց մեջ նիտրիտների պարունակությունը ավելի շատ է: Չէ որ նման միրգը երկարատև օգտագործելու արդյունքում մարդկանց մոտ առաջանում են անբուժելի և շատ ծանր ընթացք ունեցող հիվանդություններ:

Ծիրան աճեցնողները բացատրեցին, որ ծիրանի ապրանքային տեսքը ապահովվում է մշակման ողջ շրջանում թունավոր նյութերով ծառերը մշակելու հաշվին, հակառակ դեպքում ծիրանը պատված կլինի վնասատուներով և կետիկներով, ինչի արդյունքում կնվազի մրգի պահանջարկը և արժեքը: Այնպես, որ գնորդներին խորհուրդ ենք տալիս գնել հենց այդպիսի ծիրան, որը աստիճանաբար անհետացման եզրինէ՝ հոգատար և ջանասեր այգեգործի շնորհիվ:

Էկոակումբի անդամները՝ շրջակա միջավայրի պահպանման անխոնջ ջատագովները, մեր երկրի վաղվա տերերը անհանգստացած և մտահոգված դիմում են պատկան մարմիններին, այս հարցը քննարկելու և դրան լուծումներ տալու ակնկալիքով: Վերջապես ամենակարևորը մեր երկրի քաղաքացու, մեր մատաղ սերնդի ֆիզիկական և հոգևոր առողջությունն է, որի պահպանումն ու ապահովումը պետք է լինի մեր պետության ամենակարևոր նպատակը և քաղաքականությունը:

Leave a Comment