«Աժդահակ» էկոակումբի սաները մասնակցեցին «Մոլորակի ժամին»

Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի «Աժդահակ» էկոակումբի ղեկավար՝ Ն. Դռնոյան

metroԲնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի` WWF-Հայաստանի գործունեությունը միտված է զարգացնելու և հզորացնելու Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքները /ԲՀՊՏ/, վերականգնել էկոհամակարգերը, իրականացվում է կլիմայի փոփոխության ազդեցությունը մեղմացնող գործողություններ, Ներդրվում են տնտեսական մեխանիզմներ տեղական համայնքներում այլընտրանքային կենսամիջոցների ստեղծման նպատակով՝ խթանելով բնական պաշարների կայուն օգտագործումը և պահպանելով կենսաբազմազանությունը: Աջակցում է բնապահպանական իրազեկությանը և կրթությանը: WWF-Հայաստանի առաջնահերթ խնդիրներից է վտանգված տեսակների պահպանությունը, որոնց շարքում է կովկասյան ընձառյուծը: Մարդկանց իրազեկվածության մակարդակը մեր բնության զարդ հանդիսացող կովկասյան ընձառյուծի վերաբերյալ բարձրացնելու նպատակով WWF-Հայաստանը` «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի աջակցությամբ մարտի 3-ից ներկայացնում է «Հայոց լեռների արքա կովկասյան ընձառյուծ» խորագրով ցուցահանդես մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում: Ցուցահանդեսը կազմակերպվել է «Հայաստանում կովկասյան ընձառյուծի պահպանության» ծրագրի 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: Մարտի 25-ին  Բնության համաշխարհային հիմնադրամիհամագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար  Հերմինե Հակոբյանի հետևողական աշխատանքի և աջակցության շնորհիվ «Աժդահակ» էկոակումբը կարողացավ մասնակից  դառնալ ցուցահանդեսին: Մարտի 25-ը պատահական ընտրված չէր, այդ օրը նշվում է «Մոլորակի ժամ»-ը: «Հայոց լեռների արքա կովկասյան ընձառյուծ» խորագրով ցուցահանդեսում ցուցադրված լուսանկարները ներկայացնում էին ընձառյուծի հիմնական ապրելավայրերը, որս հանդիսացող կենդանատեսակները (բեզոարյան այծ, հայկական մուֆլոն, այծյամ և այլն), ինչպես նաև պահպանությանն ուղղված մի շարք միջոցառումներ: Երեխաները յուրաքանչյուր նկարի մոտ կանգնելով փորձում էին վերլուծել, բացահայտել դրանց իմաստը և լուսանկարում էին, որպեսզի էկոակումբի ներկա չգտնվող ընկերներին ևս «մասնակից» դարձնեն ցուցահանդեսին: Գնահատելի է այն, որ ցուցահանդեսը ուներ ինչպես կրթական, այնպես էլ  մշակութային նշանակություն: Ցուցահանդեսի  նպատակն է՝ բարձրաձայնել վտանգված տեսակների պահպանության կարևորությունն ամբողջ աշխարհում: Այս տարվա կարգախոսն է «Լսի’ր երիտասարդների ձայնը»՝ խրախուսելով մեր մոլորակի ապագա առաջնորդ հանդիսացող և որոշում կայացնող երիտասարդներին պահպանել վտանգված վայրի բնությունը:

Ցուցահանդեսը դիտելուց հետո աշակերտները ուղևորվեցին Հայաստանի բնության պետական թանգարան, որը եզակի է տարածաշրջանում՝ հավաքածուներով ու թանգարանային արժեքներով: Թանգարանի հիմնական ֆոնդում ընդգրկված են Հայաստանի կենդանական ու բուսական աշխարհի կենսաբազմազանության յուրահատուկ նմուշներ, որոնք անցյալ երկրաբանական դարաշրջաններից պահպանվել են գրեթե անփոփոխ, անհետացած են կամ հազվագյուտ, և ընդգրկված են Հայաստանի ու Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքերում: Այստեղ ներկայացված են կաթնասունների, թռչունների, սողունների, երկկենցաղների, ձկների, միջատների, սարդակերպերի խրտվիլակներ, կմախքներ, փափկամարմինների խեցիներ, ծառերի կտրվածքներ, հերբարիումի, բրածո բույսերի ու կենդանիների, օգտակար հանածոների նմուշներ,յուղաներկ կտավներ, գծանկարներ և այլ: Թանգարանը բաղկացած է չորս սրահներից, որոնցում ցուցադրվում են ‎ֆլորայի և ֆաունայի հազվագյուտ տեսակներ։ Թանգարանում ներկայացվում է բարեգործ և ազգանվեր Ահարոնյանների ընտանիքի անհատական հավաքածուն (վայրի կենդանիների խրտվիլակներ)։ Հիմնական ֆոնդում ներառված են կենդանաբանական, բուսաբանական, երկրաբանական, կերպարվեստի լուսանկարներ: Գիտաշխատող, զբոսավար՝ Գոհար Սամսոնյանի գեղեցիկ և մատչելի բացատրությամբ և  ուղեկցությամբ մասնակիցները դիտեցին թանգարանում եղած մեր երկրի բնության յուրահատկություններն ու ընդերքի հարստությունը արտացոլող հավաքածուները և ցուցանմուշները, տեղեկացան դրանց պատմությանը: Աշակերտները շտապում էին հասնել գյուղ, որտեղ կազմակերպվեց երթ ՝ «միանանք մոլորակի ժամին» խորագրով, որի նպատակն էր համայնքի բնակիչներին միավորել լույսերը մեկ ժամով անջատելու գաղափարի շուրջ ՝ հանուն կարևոր բնապահպանական խնդրի բարձրաձայնման: Երեխաները այդ ակցիային մասնակցելու համար պատրաստել էին հատուկ պաստառներ, լոզունգներ: Գովելի էր այն փաստը, որ այդ միջոցառմանը մասնակցեցին համայնքի բնակիչների գերակշռող մասը: Հայաստանում «Մոլորակի ժամ»-ի այս տարվա գլխավոր թեմա է ընտրվել «Մաքուր Հայաստան»-ը, որի նպատակն է անցկացնել աղբի մաքրման համազգային արշավ: Արշավին  կմասնակցի նաև «Աժդահակ» էկոակումբը՝ մաքրելով և կարգի բերելով դպրոցամերձ տարածքը:

Leave a Comment