Փոխանակման ծրագիր օրենսդրական ոլորտի, կառավարման և քաղաքականության մշակման երիտասարդ մասնագետների համար

americancouncilPFP կրթաթոշակը հնարավորություն է ընձեռում վեցշաբաթյա աշխատանքային մասնագիտական վերապատրաստում անցնել ԱՄՆ-ի հաստատություններում, ինչպես նաև մասնագիտական համագործակցությունը շարունակել վերադառնալուց հետո: Հոգում է ԱՄՆ ճանապարհորդելու և ապրելու ծախսերը, հնարավորություն է տալիս ապրել ամերիկացի հյուրընկալող ընտանիքում, աջակցում է ձեր և ձեր գործընկերոջ համատեղ նախագծերը նաև ծրագրի ավարտից հետո:

 

Դիմորդները պետք է աշխատեն հետևյալ ոլորտներում՝

  • ՀԿ-ներում, որոնք ներգրավված են հանրային քաղաքականություն մշակելու և օրենսդրություն ձևավորելու գործում
  • սոցիալական նորարարության ոլորտում և ձեռներեցությամբ զբաղվող

կազմակերպություններում

  • ակտիվ կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն դրսևորող բիզնեսներում
  • կառավարությունում, այդ թվում նաև տեղական և մարզային մարմիններում
  • քաղաքականության և օրենսդրության ոլորտում ներգրավված, քաղաքացիների մասնակցությունը խթանող, հակակոռուպցիոն ոչ կառավարական կազմակերպություններում

Դիմորդները պետք է՝

  • լինեն 25-ից 35 տարեկան
  • լինեն ՀՀ քաղաքացի և բնակիչ
  • ունենան առնվազն բակալավրի կոչում
  • տիրապետեն անգլերենին
  • ունենան առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ
  • ունենան ազդեցիկ դիրք իրենց համայնքում, կազմակերպությունում կամ ընկերությունում
  • հանձնառու լինեն շարունակել հանրային ծառայությունը (ՀԿ-ներում, սոցիալական ձեռներեցության ոլորտում, կառավարությունում)
  • ցուցաբերեն առաջնորդելու հմտություններ:

ՀԱՅՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ ԱՊՐԻԼԻ 7-Ն Է:

Օրենսդրական ոլորտի մասնագետների PFP ծրագիրը հովանավորում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության կրթական և մշակութային գործերի բաժինը:

Հայաստանում PFP ծրագիրն իրականացնում է Միջազգային կրթության Ամերիկյան խորհուրդները :

Ծրագրի մանրամասների համար դիմեք Ամերիկյան խորհուրդների գրասենյակ
56 00 45, 54 40 12    [email protected]    http://americancouncils.am

Leave a Comment