Ուսումնասիրվել են առողջապահական ձեռնարկություններում պետական գնումների կոռուպցիոն ռիսկերը

dex1Փետրվարի 14-ին, երեքշաբթի, ժամը 15:00-17:30, «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում տեղի կունենա «Կոռուպցիոն ռիսկերի գնահատում ՀՀ առողջապահական ձեռնարկություններում իրականացվող պետական գնումների տիրույթում» ուսումնասիրության արդյունքների ներկայացումը։

«Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ն  «Հանրային քաղաքականության ասոցիացիա հանուն բաց հասարակության» (PASOS) միջազգային կազմակերպությունների ցանցի Ֆինանսական  աջակցությամբ իրականացրել է վերոնշյալ ուսումնասիրությունը։

Ուսումնասիրության շրջանակներում  վեր են  հանվել առողջապահական ձեռնարկություններում դեղերի շրջանառության՝ մասնավորապես դեղերի ձեռքբերման/գնումների տիրույթում առկա համակարգային խնդիրները և դրանց արդյունքում ձևավորվող կոռուպցիոն ռիսկերը, գնահատվել է գնումների գործընթացի արդյունավետությունը՝ բուժսպասարկման ծառայությունների որակի և շահառուների կարիքի բավարարվածության տեսանկյունից։

«Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ն նպաստում է  մարզային  համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը, բնակիչների շահերի պաշտպանությանը և բնապահպանական բարենպաստ միջավայրի ստեղծմանը՝ հակակոռուպցիոն հետազոտությունների, ուսուցման, տեղեկատվության, հանրային քաղաքականության քարոզչության, համայնքային ենթակառուցվածքների զարգացման և զբաղվածության հնաևավորությունների ընդլայնման միջոցով։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել

«Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ՝

ծրագրի ղեկավար Սաթիկ Բադեյանին՝ 099085814,

առողջապահության ոլորտի փորձագետ Աշոտ Մելքոնյան` 093761716

Կամ գրել [email protected] հասցեին։

Leave a Comment