Այց կենդանաբանական թանգարան

«Աժդահակ» էկոակումբ

1

Գեղարքունիքի միջնակարգ դպրոցում գործող «Աժդահակ» էկոակումբի անդամները իրականացրին հերթական բնապահպանական այցը, այս անգամ Երևանի կենդանաբանական թանգարան: Թանգարան, որի կարևորագույն խնդիրը Հայաստանի կենդանական աշխարհի ճանաչման և ուսումնասիրության համար գիտապատմական արժեք ներկայացնող հազվագույտ տեսակների հավաքագրումն ու ցուցադրումն է: Աշակերտները մեծ հետաքրքրությամբ դիտեցին կենդանական աշխարհից բերված նյութերը, որոնց մի մասը պահված էր լուծույթներում, իսկ մյուսներից պատրաստված էին խրտվիլակներ: Էկոակումբի անդամներին ուղեկցող թանգարանի աշխատակցուհին մանրամասն բացատրեց ցուցասրահներում տեղադրված կենդանիների մասին: Երեխաները առանձնակի ուշադրություն դարձրին անհետացած և վտանգված կենդանատեսակների վրա: Չնայած այս ամենը շատ հետաքրքիր էր, բայց նրանք տխրեցին, որ կենդանիներին տեսան ոչ թե բնության գրկում, այլ անշարժ և  քարացած…

Leave a Comment