Ամերիկյան խորհուրդներ կազմակերպությունը հայտարարում է Օրենսդրական ոլորտի մասնագետների (PFP) 2017 թ. գարնան ծրագրի մրցույթը

American Councils Armenia
amn
Ամերիկյան խորհուրդներ կազմակերպությունը հայտարարում է Օրենսդրական ոլորտի
մասնագետների (PFP) 2017 թ. գարնան ծրագրի մրցույթը, որը հովանավորում է ԱՄՆ-ի
Պետքարտուղարության կրթական ևմշակութային գործերի բաժինը: PFP ծրագրի
մասնակիցները հինգից վեց շաբաթյա վերապատրաստում են
անցնում Միացյալ Նահանգների պետական օրենսդրական մարմիններում,
քաղաքապետարաններում, քաղաքականության մշակման հարցերով զբաղվող ՀԿ-ներում,
ինչպես նաև ԱՄՆ-ի Կոնգրեսում:
Դիմորդները պետք է տիրապետեն անգլերեն լեզվին,
ունենան առնվազն երկու տարվա համապատասխան
աշխատանքային փորձ և դիմելու պահին լինեն 25-ից 35 տարեկան:
Ծրագրի օնլայն հայտը կարելի է ներկայացնել մինչև 2016թ.նոյեմբերի 15-ը:
Մանրամասներին կարող եք տեղեկանալ կայքից`
http://americancouncils.am/am/category/programs/professional-fellows-program-pfp/ կամ
Ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակից
[email protected]

Հարցերի դեպքում խնդրում եմ զանգահարել մեր գրասենյակ՝ 56-00-45 հեռախոսահամարով:

Leave a Comment