Հետաքրքիր փաստեր Ֆրանցիսկոս պապի մասին

դֆդ

Այսօր   Ֆրանցիսկոս  պապի ինքնաթիռը Երևանի ‹‹Զվարթնոց›› օդանավակայան ժամանեց 15:00-ին: Օդանավակայանում պաշտոնական դիմավորման արարողությունից հետո Սրբազան Քահանայապետը մեկնեց Մայր Աթոռ Ս. Էջմիածին. Մայր Տաճարում տեղի ունենավ Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը: Նույն օրը երեկոյան Սրբազան Քահանայապետը Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում հանդիպում կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, ապա՝ ՀՀ իշխանությունների, հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ: Այցի առաջին օրը կամփոփվի Մայր Աթոռ Ս. Էջմիածնում կայանալիք Ֆրանցիսկոս Պապի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպմամբ:

Եռօրյա այցի շրջանակում Պապը կհանդիպի Ցեղասպանությունը վերապրածների հետ, կայցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այցի վերջին օրը Հռոմի պապը կլինի Խոր Վիրապում, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանից ոչ հեռու, և աղավնիներ բաց կթողնի Արարատ լեռան ուղղությամբ:

Leave a Comment