«Սա այն տոնն է, որ պարտավոր ենք ուրախանալ և մեկ անգամ ևս ասել՝ շնորհավո՛ր տոնդ մայր»

1

Ապրիլի 7-ին  116  հիմնական դպրոցի   4 Ա  դասարանի աշակերտները  բաց դաս անցկացրեցին՝   նվիրված մայրության և գեղեցկության տոնին: Նրանք  բանաստեղծությունների , երգերի ու պարերի տեսքով ողջունեցին իրենց մայրերին, խոսեցին ընտանիքի,  ավետման   օրվա   մասին: Վերջում  աշակերտներն իրենց դասարանի ղեկավարին՝  Աննա Մելքոնյանին,     անակնկալ  մատուցեցին պարերով , գեղեցիկ կատարումներով  և  իրենց կողմից պատրաստված բացիկներով:

«Զինվորը երբեք չի մոռանում այն էակին , որը իրեն  կյանք է տվել: Այսօր այստեղ հրաշալի խոսքեր ասացին՝ մորն ուղղված, և մեզ ապացուցեցին, որ մայրը մեր տան արեգակն է, միանում եմ ձեզ և ամբողջ հոգով շնորհավորում եմ մեր մայրերին և ցանկանում եմ, որ այն, ինչ կատարվեց այս մի քանի օրվա ընթացում, էլ չկրկնվի , որոհետև բոլոր մայրերը շատ տխրեցին, անսահման տխրություն էր իջել, բայց մենք՝  բոլորս, ականատես եղանք , որ աշխարհի բոլոր ծայրերից հազարավոր մայրեր արձագանքեցին և իրենց ցանկությունն հայտնեցին գնալ Արցախ և պահպանել մեր հողը, մայր հայրենիքը»,-այսպես շնորհավորեց մայրերի տոնը դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն  Սամվել Կարապետյանը:

Տնօրենը՝  Թագուհի Հովհաննիսյանը, իր խոսքը ևս կապեց վե2րջին օրերին կատարված արցախյան դեպքերի հետ. «Ուզում եմ  շնորհավորել բոլոր այն  հայ կանանց,  ովքեր ունեն սահմանում զինվորներ, փառք ու պատիվ  նրանց՝ այդ առյուծածին մայրերին, որ նման զավակներ են ծնել: Ծնվել  են  ու ծնվելու են այդպիսիները,   ահա զոր օրինակ այս երեխաները: Սա այն տոնն է, որ պարտավոր ենք  ուրախանալ և մեկ անգամ ևս ասել՝  շնորհավո՛ր տոնդ մայր»:

Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը։ Գաբրիել հրեշտակի կողմից Սուրբ Մարիամին Փրկչի ծննդյան ավետման մասին պատմվում է միայն Ղուկասի Ավետարանում (Ղուկ. 1:26-38): Սուրբ գիրքն ասում է. «Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակը Աստծու կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ Դավթի տնից։ Եվ այդ կույսի անունը Մարիամ էր։ Եվ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է… Մի՛ վախեցի՛ր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար։ Եվ ահա՛ դու կհղիանաս և կծնես մի որդի և նրա անունը Հիսուս կդնես։ Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի։ … Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»։ Հրեշտակապետի ավետիսն անակնկալ էր Մարիամի համար, քանի որ նա դեռ տղամարդ չէր ճանաչել, սակայն, իմանալով իրողությունը, ասաց. «Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը…»:

Ապրիլի 7-ին բոլոր եկեղեցիներում պատարագ է մատուցվում՝ որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր։1995թ.–ից ապրիլի 7-ը ներառվեց ազգային տոնացույցում։

Հեղինակ՝ Լիլիթ Ենոքյան

Leave a Comment