Շրջակա միջավայրի արժեքները ՝ որպես էկոտուրիզմի զարգացման խթան

Սույն  թվականի   ապրիլի 2ին Հայաստանի ամերիկյան համալսարանի Հակոբյան բնապահպանական կենտրոնի կողմից կազմակերպված «Էկոտուրիզմը Հայաստանում» համաժողովի ընթացքում տեղի ունեցան նիստեր, որոնք վերաբերվում էին  զբոսաշրջության տարբեր տեսակներին: Դրանցից մեկը՝  վայրի  բնության  վրա հիմնված զբոսաշրջությունն էր:

IMG_1561

Մասնավորապես  «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա»-ից  Սարգիս Աղայանը ներկայացրեց ՝ Զառիթափ-Գոմք-Մարտիրոս էկոտուրիզմի երթուղու ծրագիրը: նա նշեց, որ ծրագրի հիմնական նպատակը  էկոզբոսաշրջության  զարգացում  է , կենսաբազմազանության պահպանումը   և երիտասարդության զբաղվածության խթանումը՝   Վայոց Ձորի մարզի  նշված համայնքներում: «Ծրագրի շրջանակներում մի քանի երթուղիներ ենստեղծվել և ցանկացած տուրիստ միայնակ կարող է գնալ, քանի որ առկա են բոլոր ցուցանակները, որոնք ներկայացված են անգլերեն լեզվով:ecotour.am   կայքի դոմեյնի վրա  ստեղծվեց zgm.ecotour.am  կայքը , որի միջոցով կարող են ծանոթանալ  երթուղիներին, տարածքի պատմամշակութաին արժեք ներկայացնող հուշարձաններին, տեղի կենսաբազմազանությանը»,-հայտնեց  Ս. Աղայանը:

«Էկոտուրիզմի զարգացման շրջանակներում մենք իրականացնում ենք թռչնադիտարկում, կաթնասունների  և վայրի բնության  դիտարկում ,ստեղծել ենք այցելուների կենտրոն Լոռվա մարզում,  և տեղեկատվական կենտրոնների հիմնադրում ենք  իրականացնում  կարևորագույնթռչնաբանական տարածքներում: Դսեղում՝ նոյեմբերին, մի ծրագիր  ենք իրականացրել ,  որի շրջանակներում  հիմնեցինք կենտրոն, այննպատակունի զարգացնելու էկոկրթությունը Հայաստանում,  ինչպես նաև զբոսաշրջությունը: Դսեղը կարևորագույն թռչնաբանական տարածքներից մեկն է,որտեղ գտնվում են բազմաթիվ հետաքրքիր և վտանգված տեսակներ :Մշակել ենք դեռևս 3 երթուղիներ , որոնցից մեկը պատմամշակութային է,մյուսը համակցված՝  մշակութային և թռչնադիտարկում»,-ասաց Հայաստանի թռչունների  պահպանման միության ներկայացուցիչ ՝  Ծովինար Հովհաննիսյանը:

Բուսաբան Թամար Գալստյանը ներկայացրեց Հայաստանի հարուստ բուսական աշխարհը, որը ևս նպաստում է էկոտուրիզմի զարգացմանը:

«Անտառների  հասարակական մոնիտորինգ» ծրագրի և Համահայկական  բնապահպանական ճակատի համակարգող,  աշխարհագրագետ Լևոն Գալստյանը  բարձրաձայնեց այն բնապահպանական խնդիրները, որոնք իրենց դիտարկմամբ  խանգարում են էկոտուրիզմի զարգացմանը: Դրանք են՝  անտառահատումները ,  հանքարդյունահանումը , պոչամբարները, հոսքաջրերը, գետերի աղտոտումը թափոններով, արտանետումները, որոնք ազդում են ընդհանուր վիճակի վրա: Անդրադարձավ  Թեղուտի , Սևանի և  փոքր ՀէԿ-երի խնդիրներին, որոնք մեծ ազդեցություն են ունենում զբոսաշրջության  վրա:

Անկենդան բնական հուշարձանների մասնագետ Հայկ Մելիք-Ադամյանը ներկայացրեց  անկենդան բնության հուշարձանները, որոնք կարող են մեծ հետաքրքրություն առաջացնել զբոսաշրջիկների շրջանում:

Նիստը վարող www.ecolur.org կայքի գլխավոր  խմբագիր  Վիկտորյա Բուռնազյանն  ամփոփելով նիստը՝  կոչ արեց տուրիստական գործակալություններին ու էկոտուրիզմով զբաղվող հասարական կազմակերպություններին համագործակցել միմյանց հետ , որը ևս կնպաստի էկոտուրիզմի զարգացմանը:

Նիստի ավարտին ներկաները կոնտակտներով փոխանակվեցին համագործակցելու համար:

Leave a Comment