«Աժդահակ» էկոակումբի սաները «Վտանգված տեսակներ» միջոցառմամբ «բողոքեցին» կենսաբազմազանության դեմ ուղղված մարդու սխալ քայլերի դեմ

Գեղարքունիքի միջնակարգ դպրոց, «Աժդահակ» էկոակումբ ղեկավար՝ Ն Դռնոյանazhdahak1

Մարդը Երկիր մոլորակի վրա բնակվող 10 մլն. կենսաբանական տեսակներից մեկն է: Առաջին մարդիկ երկրի վրա հայտնվեցին 500 հազար տարի առաջ, երբ մեր մոլորակը 4.5 մլրդ. տարեկան էր: Մեր նախնիները այդ շրջանում դեռևս ներդաշնակ էին բնության հետ, և նրանց կենսագործունեությունը չէր խախտում բնության հավասարակշռությունը: Քաղաքակրթության զարգացմանը զուգընթաց մարդու և բնության միջև հակադրություն առաջացավ: ԵՎ այսօր բնությունը անզորեղ է վերականգնելու իր ուժերը, իսկ այդ ամենի հետևանքով առաջացած հիմնահարցերը կարող են ցանկացած պահին մարդկության վերացման պատճառ դառնալ Երկիր մոլորակի վրա… Ահա այսպիսին էր «Աժդահակ» էկո ակումբի մտահղացմամբ Գեղարքունիքի միջնակարգ դպրոցում ապրիլի 14-ին անցկացված «Վտանգված տեսակներ» խորագրով միջոցառման սկիզբը: Միջոցառում, որը «բողոք» էր կենսաբազմազանության կողմից՝ մարդու կենսագործունեության սխալ քայլերի դեմ:

Աշակերտներից յուրաքանչյուրը մարմնավորում էր «Կարմիր գրքում» հայտնված մի կենդանատեսակի: Համապատասխան հանդերձանքները պատրաստվել էին նրանց ձեռքերով՝ հիմնականում թափոնների միջոցով: Երեխաները մեծ սիրով և ոգևորությամբ էին ներկայացնում այդ կենդանիների մասին մանրամասներ, հանելուկներ, հետաքրքիր փաստեր և այդ բոլորը իրենց աշխատասիրության, ստեղծագործական  մտքի շնորհիվ՝ օգտվելով GIZ-ի և «Խազեր» էկոլոգամշակութային հկ-ի կողմից տրամադրված ձեռնարկներից և գրքույկներից, ինչպես նաև համացանցից: Հանդիսատեսին ներկայացվեց Բնության և բնական ռեսուսների պահպանության միջազգային միության /ԲՊՄՄ/-ի Կարմիր գրքի հասկացություններն ու տրվեցին համապատասխան բացատրություններ: Մտահոգիչ էր Բեզոարյան այծերի, Կովկասյան ընձառյուծի և Գառնանգղի /մորուքավոր անգղ/ մասին տվյալները: Հայկական մուֆլոնը և բեզոարյան այծը՝ ընձառյուծի հիմնական կերատեսակը, Հայաստանի լեռնային գոտիներում ժամանակին լայն տարածում ունեին, սակայն այժմ նույնիսկ արգելոցներում խիստ սահմանափակ քանակությամբ են և գտնվում են անհետացման եզրին, իսկ դրանց վերացումը կհանգեցնի նաև հովազի անհետացմանը: Այսօր կենսաբազմազանությունը դիտվում է որպես մարդու կենսագործունեության համար անհրաժեշտ նախապայման և մարդկային հասարակության զարգացման առանցքային բաղադրիչ: Երեխաները հպարտորեն նշեցին, որ Հայաստանը մի շարք արժեքավոր բույսերի և azhdahak2կենդանիների գոյության կարևորագույն կենտրոններից է, որ տարածքն աչքի է ընկնում նաև տեսակառաջացման ակտիվությամբ: Իր աշխարհագրական դիրքի և կենսամիջավայրի լայն շրջանակի շնորհիվ Հայաստանը չափազանց հարուստ կենսաբազմազանություն ունի, այդ պատճառով էլ տարածքը հաճախ անվանում են կենսաբազմազանության «Թեժ կետ»: Այդ ոլորտում երեխաների գիտելիքները խորացնելու նպատակով կազմակերպվեց համաշխարհային ճանաչում ունեցող Վայրի բնության պահպանության հիմնադրամի /WWF/-ի կողմից պատրաստված թեմային վերաբերող տեսանյութի դիտում: Միջոցառման վերջում հնչեցին շնորհավորական խոսքեր էկոակումբի հասցեին՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության /ԳՄՀԸ/, «Կենսաբազմազանության կայուն կառավարում» ծրագրի շրջանակներում, այս ուսումնական տարում կազմակերպած «Հայաստանի վտանգված տեսակները. Բացահայտի′ր, դիտարկի′ր, վերլուծի′ր» խորագրով մրցույթին մասնակցելու և հատուկ մրցանակի արժանանալու կապակցությամբ: Կարծում եմ այս թեմայով միջոցառումը ևս մեկ հարթակ ավելացրեց դպրոցում բնապահպանական կրթության համար:

Leave a Comment