Փակենք ծորակները, եթե ջուր պետք չէ

1Ինչպես ողջ մարդկությունը, այնպես էլ Գեղարքունիքի միջնակարգ դպրոցում գործող «Աժդահակ» էկոակումբը մարտի 22-ին նշեց Ջրի համաշխարհային օրը: Օր, որի նպատակն է մարդկանց մեկ անգամ ևս իրազեկել այդ կենարար հեղուկի կարևորության և ջրային ռեսուրսների ճիշտ կառավարման մասին: Աշխարհում մոտ մեկ միլիարդ մարդ չունի խմելու ջրից օգտվելու հնարավորություն, իսկ 2.5 միլ. մարդ՝ դրա համար անհրաժեշտ սանիտարական պայմանները : Քաղցրահամ ջուրը Երկրի ցամաքի բոլոր կենդանի համակարգերի գոյության կարևոր բաղադրիչն է և անհրաժեշտ պայմանը: Ջրի ցանկացած հատկություն եզակի է և հազվադեպ: Նշվեց, որ քաղցրահամ ջրի  պաշարները ամբողջ աշխարհում սահմանափակ են, մաքուր ջրի սակավությունից տուժում են շատ երկրներ: Կարևորվեց նաև անտառների դերը Երկիր մոլորակի քաղցրահամ ջրի պաշարների ձևավորման և պահպանման հարցում, իսկ անտառների վիճակը Հայաստանում՝ ըստ մասնագետների աղետալի է , հետևաբար կարևոր խնդիր է նաև դրանց ճիշտ կառավարումը: Երեխաները հպարտորեն նշեցին, որ Հայաստանի բնակիչները խմում են մաքուր և համեղ ջուր, քանի, որ դրա 90%-ից ավելին ստորգետնյա աղբյուրների ջրերն են:   Սակայն նրանք մտահոգ էին ջրային ավազաններ ներթափանցող տարբեր բնույթի աղտոտիչների անթույլատրելի քանակի և կեղտաջրերի համար, որոնց պատճառով որոշ ջրայի և ցամաքային էկոհամակարգեր ոչնչացվել են, իսկ որոշներն էլ վտանգված են: Մտահոգ էին Գավառագետի, Սևանա լճի համար, որպես մեր ազգի միակ հարստություն: Լիճը տարիներ շարունակ իր պաշարների հաշվին ամբողջ ազգի գոյությունն է ապահովել թե′ ձկան տեսակներով, և թե′ ռազմավարական կարևոր օբյեկտների համար էլեկտրաէներգիա ապահովելու հաշվին: Աշխարհում տասնյակ հազարավոր լճեր կան, որոնցից և ոչ մեկը չունի այն առանձնահատկությունը, որ ունի Սևանը: Երեխաները նշեցին, որ  պետք է ազգովի փրկենք կապուտաչյա մեր գեղեցկուհուն՝ մեր հարստությանը…2

Միջոցառման տեսական մասին հաջորդեց էկոակումբի անդամների կողմից արված թեմային վերաբերող նկարների ցուցադրումը, կատարվեց նաև քննարկում և լավագույն նկարների հեղինակներին հանձնվեց բնապահպանական թեմայով օրացույցեր: Վերջում կազմակերպվեց «Կայուն ջուր» թեմայով  խաղ՝ «ինչն է լավ, ինչն՝ վատ» և վիկտորինա, որոնց միջոցով երեխաները էլ ավելի գիտակցեցին ջրի պահպանման անհրաժեշտությունը և իրենց դերը այդ գործում: Չնայած ցուրտ պայմաններին նրանք այդ պահին որոշեցին և պատրաստեցին «Փակե′նք ծորակները , եթե ջուր պետք չէ» խորագրով թռուցիկներ և բաժանեցին համայնքի բնակիչներին, դրանով ունենալով իրենց ներդրումն այդ օրվան…

Գեղարքունիքի միջնակարգ դպրոց

«Աժդահակ» էկոակումբ ղեկավար՝ Ն. Դռնոյան

Leave a Comment