ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնը հրավիրում է անգլերեն լեզվի դասընթացների

lsaranՀՀ ԳԱԱ  Գիտակրթական միջազգային կենտրոնում անգլերեն լեզվի դասընթացները կսկսվեն ս.թ. հոկտեմբերի 12-ից: Գրանցվելու և թեստավորման համար դիմել մինչև ս.թ. հոկտեմբերի 8-ը: Թեստավորման նպատակն է որոշել դիմորդի անգլերեն լեզվի գիտելիքների մակարդակը՝ համապատասխան խմբեր ձևավորելու համար: Խմբերում նախատեսվում է ընդգրկել 4-6 ուսանող:
Դասընթացները  կանցկացվեն համակարգչով, բարձրախոսներով, տեսապրոյեկտորով (OHP) և ինտերնետ կապով հագեցված լսարանում:
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական  միջազգային կենտրոնում  ստեղծված են անգլերեն լեզուն ուսուցանելու և անգլիական մշակույթը փոխանցելու համապատասխան պայմաններ. դասընթացները կանցկացվեն միայն անգլերեն լեզվով, տեսանյութերի և  ձայնագրությունների միջոցով կապահովվի լեզվակիրների կենդանի խոսքը:
Դասընթացները կվարեն փորձառու և բանիմաց մասնագետներ, որոնք անգլերեն լեզվի դասավանդման բնագավառում ունեն Քեմբրիջի CELTA (Certificate in English Language Teaching to Adults) և Ամերիկյան համալսարանների MA TEFL (Master Degree in Teaching English as a Foreign Language) միջազգային որակավորումներ:
Դասընթացները կանցկացվեն Օքսֆորդի և Քեմբրիջի համալսարանների հրատարակչությունների մասնագիտական գրքերով, ինչպես նաև լրացուցիչ ինտերակտիվ  ուսուցողական նյութերով, որոնք հավասարապես զարգացնում են լեզվական բազային հմտությունները՝ խոսելու, լսելու, գրելու և կարդալու:
Ուսուցման համար նախատեսված գրքերը կարող եք ձեռք բերել «Գրափունջ Օքսֆորդ» խանութից (հասցե՝ Կասյան 12 86), որտեղ կենտրոնի ուսանողների համար կգործեն ճկուն զեղչեր, կամ ուսուցանվող նյութերը կտրամադրվեն պաճենահանման համար:
Դասընթացները կազմակերպվում են շաբաթական 2 անգամ՝ 2 ժամ տևողությամբ, իսկ մասնագիտական անգլերենի կամ TOEFL IBT, IELTS միջազգային ստանդարտացված թեստերի համար՝ շաբաթական 3 անգամ՝ 1,5 ժամ տևողությամբ: Ընդհանուր անգլերենի յուրաքանչյուր մակարդակի դասընթացի  տևողությունը 3 ամիս է:
Դասընթացը բարեհաջող ավարտելու դեպքում կտրվի վկայական:
Դասընթացների  գնացուցակին կարող եք ծանոթանալ ստորև ներկայացված աղյուսակում:

Անգլերեն լեզվի դասընթացների գնացուցակ

Ընդհանուր անգլերեն

բոլոր մակարդակների համար

խմբակային անհատական
25,000 ՀՀ դրամ 30,000 ՀՀ դրամ
Միջազգային

ստանդարտացված թեստեր TOEFL IBT/IELTS

խմբակային անհատական
40,000 ՀՀ դրամ 45,000 ՀՀ դրամ
Մասնագիտական անգլերեն

(Գործարար անգլերեն/Իրավաբանական անգլերեն)

Business English/ Legal English

խմբակային անհատական
30,000 ՀՀ դրամ 35,000 ՀՀ դրամ
Խոսակցական անգլերեն

 (միջին և բարձր մակարդակ)

Խմբակային/անհատական՝ 30,000 ՀՀ դրամ

ՀՀ ԳԱԱ աշխատակիցների համար գործում են  զեղչեր ընդհանուր անգլերենի (խմբակային՝ 23,000 ՀՀ դրամ, անհատական՝ 27,000 ՀՀ դրամ) և խոսակցական անգլերենի դասընթացների համար (խմբակային և անհատական՝ 27,000 ՀՀ դրամ):
Գրանցվելու, ինչպես նաև դասընթացներին առնչվող հարցերի համար դիմել Արուսյակ Հարությունյանին և Էլլա Պապիկյանին ՝ (010) 560498  հեռախոսահամարով   կամ [email protected] էլ. փոստով կամ  ներկայանալ հետևյալ հասցեով՝ Մարշալ Բաղրամյան 24դ, ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն, 7-րդ հարկ, 707 սենյակ:

Leave a Comment