Էկոտուրիզմի փառատոն Գոմք և Մարտիրոս համայնքներում

10414533_718445581546223_5124836760481722252_n                                      Հայաստանի Վայոց ձորի Գոմք և Մարտիրոս համայնքներում հունիսի 4-ին և 5-ին կանցկացվի էկոտուրիզմի առաջին փառատոնը:Նախաձեռնողներն են   «Ջերմուկի զարգացման կենտրոն»  և  «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ   հասարակական կազմակերպությունները :

Էկոզբոսաշրջության փառատոնի նպատակն է նպաստել էկոզբոսաշրջության զարգացմանը Վայոց Ձորի մարզի Գոմք և Մարտիրոս համայնքներում, ինչպես նաև բարձրացնել էկոզբոսաշրջության վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը:

10320355_718446084879506_3354991491508222438_n

Ծրագրում նախատեսվում է կազմակերպել հետևյալ միջոցառումները՝
փառատոնի բացման արարողություն, տեղական սննդի վաճառք, էկոզբոսաշրջային ծառայությունների ցուցահանդես,«Մարզային հեծանվային գավաթ» մրցույթ, ժայռամագլցման սիրողական մրցույթ և դասընթաց, Էկոերթուղիներով քայլարշավ և ձիարշավ, վրանային ավանի հիմնում, որտեղ երեկոյան կիթառով մենահամերգներով հանդես կգան անհատ կատարողներ, ՀՀ Կարմիր գրքային բուսական և կենդանական աշխարհին նվիրված ֆոտոցուցահանդես,վրանային ճամբարում կրթական դասախոսությունների իրականացում հետևյալ թեմաներով  ,ձիարշավ և քայլարշավ դեպի Մարտիրոս համայնքի Ս. Հակոբ եկեղեցի, վիմափոր Սբ. Աստվածածին եկեղեցի և Չումովի (Չմոյի) լիճ և այլն :

12744320_1049763525081092_6337392545605672895_n

Վայոց ձորի  Գոմք, Մարտիրոս և Զառիթափ գյուղերը աչքի են ընկնում յուրօրինակ բնությամբ և հարուստ կենսաբազմազանությամբ: Գյուղերի տարածքում գտնվում են բնական հուշարձաններ, որոնցից են Կամարաձորը, Ճաքած քարը և այլն: Գոմքից դեպի հյուսիս մոտ 6-8 կմ հեռավորության վրա լեռնային լճակ կա:  Զառիթափ գյուղի հյուսիսային սահմանով անցնում է Արփա գետը, գյուղամիջով էլ` Փշոնք գետը, որին միանում են չորս փոքրիկ վտակներ: Մարտիրոս գյուղի տարածքը հարուստ է լեռնային սառնորակ աղբյուրներով:

Տարածքը մաս է կազմում էկոլոգիական միջանցքի ՀՀ Կարմիր գրքում և ԲՊՄՄ Կարմի ցանկում ներառված Կովկասյան ընձառյուծի (Panthera pardus), բեզոարյան այծի (Capra aegagrus), հայկական մուֆլոնի (Ovis orientailis), ինչպես նաև ապրելավայր այլ կենդանատեսակների համար, ունի հարուստ բուսական աշխարհ: Այստեղ կարելի է հանդիպել նաև վայրի նապաստակ (Oryctolagus cuniculus), սովորական աղվես (Vulpes vulpes), քարակաքավ (Alectoris chukar), գորշ արջ (Ursus arctos), կզաքիս (Martes flavigula), սովորական ոզնի (Erinaceus europaeus), գորշ գայլ (Canis lupus), վարազ (Sus scrofa), լեռնային քարարծիվ (Aquila chrysaetos), գյուրզա (Macrovipera lebetina), տնային ճնճղուկ (Passer domesticus), սովորական կկու (Cuculus canorus), միջին փայտփոր (Dendrocopos medius), գյուղական ծիծեռնակ (Hirundo rustica) և այլն:

 Գյուղերի սարերում աճում են 50 տեսակից ավելի դեղաբույսեր ու թփեր, որոնք դեռևս վաղ ժամանակներից մարդիկ օգտագործել են ժողովրդական բժշկության մեջ։ Դրանցից են ձիաձետը դաշտային (Equisetum arvense), եզան լեզու նշտարատերևը  (Plantago lanceolata), ուրցը (Thymus kotschyanus), դաղձը, անանուխը դաշտային (Mentha arvensis),  եղինջը այրող (Urtica urens),խնկածաղիկը սովորական (Origanum vulgare), օշինդրը սովորական (Artemisia vulgaris), առյուծագին սովորական (Leonurus cardiaca), սրոհունդը խոցված (Hypericum perforatum), եղերդակը սովորական (Cichorium intybus), ճարճատուկը գեղձավոր (Cichorium glandulosum), հազարատերևուկը Բիբերշտեյնի (Achillea biebersteinii), մանդակը (Chaerophyllum bulbosum), ալոճենին արևելյան (Crataegus orientalis), անթառամը (Helichrysum undulatum) և այլն։

 

10402494_729322067125241_2963800617052841371_n

«Փառատոնի շեշտադրումը դրվելու է ինֆրաստրուկտուրաների զարգացմանը, այդ նպատակով այստեղ փորձելու ենք հարմարեցնել ճանապարհը մեծ ավտոբուսների անցանելիության համար, ժայռամագլցման արահետներ ենք կառուցելու, հեծանվային արահետներն ենք փորձելու հարմարեցնել»,-մեզ հետ զրույցում ասաց Ջերմուկի Զարգացման կենտրոն ՀԿ-ի նախագահ Վազգեն Գալստյանը  :

 

Նշենք նաև ,որ  «Զառիթափ-Գոմք-Մարտիրոս» էկոզբոսաշրջային երթուղի է հիմնվել   «Էկոզբոսաշրջության զարգացում և երիտասարդության զբաղվածության խթանում Վայոց Ձոր մարզի Գոմք, Մարտիրոս և Զառիթափ համայնքներում» ծրագրի շրջանակներում:

Կազմակերպիչների խոսքով   էկոտուրիզմի փառատոնի օրերը այնքան էլ պատահական չեն ընտրել հունիսի 4-5: Հունիսի 5-ը ամբողջ աշխարհում նշվում է, որպես շրջակա միջավայրի համաշխարհային օր (World Environment Day): Էկոտուրիզմը կարևոր դեր է խաղում համայնքների զարգացման և բնության պահպանության գործում:

Ծրագիրը ուղղված է տարածաշրջանում էկոզբոսաշրջության զարգացմանը և Վայոց Ձորի Գոմք, Մարտիրոս և Զառիթափ գյուղական համայնքների երիտասարդության զբաղվածության խնդրի լուծմանը՝ ստեղծելով այլընտրանքային շահույթի աղբյուրներ: Ծրագրի շրջանակներում իրականացվում են էկոտուրիզմի և հարակից զբոսաշրջական ծառայությունների մեջ հետաքրքրված երիտասարդների կարողության զարգացմանն ուղղված համալիր միջոցառումներ և էկոզբոսաշրջության համար ենթակառուցվածքների՝ էկոերթուղիների ստեղծում և կահավորում:

1891188_718445491546232_3964004450633612683_n10366313_718445858212862_3551060861571937776_n10404868_718446288212819_872597794738727762_n

Էկոփառատոնի    մասին հավելյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք  միանալ  ֆեյսբուքյան պաշտոնական խմբին   ՝https://www.facebook.com/groups/200534023628214/
Լուսանկարները ` «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վազգեն Գալստյանի
Նոյւթը ` Մարիաննա Արշակյանի
Leave a Comment