Ռեկորդային տարի՝ Հայաստանում բնապահպանական կրթության տեսանկյունից

Անի Մելքոնյան

krtaranԵՐԵւԱՆ–Բնապահպանական կրթությունը «Հայաստան Ծառատունկ Ծրագրի» ռազմավարական առաջնահերթություններից է՝ սկսած 2005 թ.-ից, Հայաստանի ողջ տարածքում իրականացվող վերապատրաստումներով եւ սեմինարներով: Հազարավոր դպրոցականներ այցելում են բոստոնաբնակ Օհանյան ընտանիքի կողմից ֆինանսավորվող երկու կրթական կենտրոններ: Այս կենտրոններից մեկը գտնվում է Կարինի տնկարանի տարածքում, իսկ մյուսը՝ Մարգահովիտ գյուղում: «Հայաստան Ծառատունկ Ծրագիրն» («Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամ) այստեղ անցկացնում է ինտերակտիվ դասընթացներ՝ բնապահպանական ամենատարբեր թեմաներով: 2015 թ.-ը բեկումնային տարի էր կենտրոններ այցելած աշակերտների քանակի իմաստով. Երեւանից, Կոտայքից ու Արմավիրից Մայքլ եւ Վիրջինիա Օհանյանների անվան բնապահպանական կենտրոնի դասերին մասնակցել են 64 խմբեր՝ 1646 աշակերտներով. մի թիվ, որը զգալիորեն գերազանցում է նախորդ տարիների տվյալները: Մարգահովտում Մայքլ եւ Վիրջինիա Օհանյանների անվան բնապահպանական կենտրոններում անցկացվողղ դասընթացներին Լոռիի, Տավուշի, Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերի դպրոցներից հաճախել է 74 խումբ՝ 1971 աշակերտներով: «Մենք համոզված ենք, որ միայն ծառ տնկելը բավարար չէ, երբ երկրում առկա է բնապահպանական խնդիրների վերաբերյալ սահմանափակ իրազեկվածություն»,- պարզաբանում է բնապահպանական կրթության ծրագրերի ղեկավար Ալլա Սահակյանը: «Բնապահպանական կրթության ծրագրի միջոցով «Էյ Թի Փի»-ն փորձում է կրթել այնպիսի պատասխանատու սերունդ, որը հոգ կտանի շրջակա միջավայրի մասին եւ կպաշտպանի այն»:

melanyaՄելանյա Սարուխանյանը Մարգահովիտ գյուղի դպրոցի 13-ամյա աշակերտուհի է եւ Օհանյան կենտրոնի այցելուներից: Նա «Էյ Թի Փի»-ի էկո-ակումբի ակտիվ անդամներից է, որի բացումը 2012 թ.-ին ոգեւորության առիթ հանդիսացավ աշակերտների շրջանում: Մելանյան էկո-ակումբի մասին տեղեկացել է դպրոցում՝ իր ուսուցչուհի Գայանե Մարգարյանից, որը, միաժամանակ, էկո-ակումբի դասավանդողն է: 35 անդամ ունեցող (տարիքային երկու խումբ) էկո-ակումբը շաբաթական 3 հանդիպում է կազմակերպում: «Աշակերտները հաճույքով են դասերից հետո ժամանակ տրամադրում էկո-ակումբի հանդիպումներին. այստեղ նոր գիտելիքներ ստանալու համար միջավայրը խրախուսող է եւ հետաքիքիր», – ընդգծում է Ալլա Սահակյանը: Օհանյան կենտրոնը, կարծես, դպրոցական գրքից վերցված նկարազարդ պատկեր լինի: Շենքի պատերի գունազարդումն իրականացվել է այնպես, որ արտացոլում է կենտրոնը օղակող սարերի ողջ գունապնակը: Կենտրոնի առջեւում բացվող կանաչ այգիների ֆոնին Միրաք ընտանիքի անվան անտառվերականգնման տնկարանն է ծաղկում, իսկ Կենտրոնի ետնամասում թիկնած սարալանջին արագորեն թափ է առնում «Էյ Թի Փի»-ի հիմնած՝ Հրանտ Դինքի անվան հուշահամալիր-անտառը: Շենքի դիմաց գեղեցիկ ձեւավորված, փորձարարական այգին է, որ, միաժամանակ, վերածվել է աշակերտների աշխատանքների յուրօրինակ ցուցահանդեսի: Այստեղ նրբորեն ձեւավորված ծաղիկները, աճեցված բույսերն ու բանջարեղենը արդյունքն են այն գիտելիքների, որ երեխաները ձեռք են բերում էկո-ակումբի շրջանակներում: Էկո-ակումբում Մելանյան սովորել է, թե ինչպես կարելի է ճիշտ կոմպոստացում իրականացնել, ծառեր տնկել, պատվաստել եւ, վերջապես, խնամել դրանք: Նա արդեն գիտի՝ ինչպես օրգանական եղանակով պայքարել միջատների դեմ եւ մաքուր ու անվտանգ բանջարեղեն աճեցնել: Հետաքրքրական է, որ «Էյ Թի Փի»-ի շնորհիվ գյուղում մեծ տարածում գտան բրոկոլին եւ բրյուսելյան կաղամբը, այն դեպքում, երբ այստեղ ավանդաբար աճեցվում էին սովորական կաղամբ եւ կարտոֆիլ:

Օհանյան կենտրոնում տեղադրված է մեղվի փեթակ, որի շնորհիվ աշակերտները ծանոթանում են մեղուների աշխատանքին, իրականացնում են դրանց խնամքը: Այս գիտելիքները հնարավորություն են տալիս ճիշտ պատկերացում կազմել էկո-համակարգում մեղուների կատարած կարեւոր դերի մասին: «Մեր վերջնանպատակը երեխային շրջակա միջավայրի հետ կապելն է: Մենք ցանկանում ենք նրանց սովորեցնել գնահատել բնությունը», – հավելում է Սահակյանը:

Երբ Մելանյային հարցնում ենք, թե ի՞նչն է հատկապես հավանում էկո-ակումբում, նա պատասխանում է. «Ակումբում գործնականում կիրառում ենք մեր տեսական գիտելիքները: Կենտրոնում օգտագործում ենք ժամանակակից, բայց միեւնույն ժամանակ, բնությունը չվնասող տեխնոլոգիաներ, ինչպիսիք բացակայում են մեր դպրոցներում», նշում է Մելանյան ու հավելում. «Այստեղ հետաքրքիր տեսանյութեր եւ ֆիլմեր ենք դիտում…կենտրոնում շատ ավելի զվարճալի է գիտելիքներ ձեռք բերելը: Ես հիմա գիտեմ, որ բնությունը մեզ կյանք է պարգեւում, ուստի մենք պարտավոր ենք հոգ տանել դրա համար»: «Էյ Թի Փի»-ի Բնապահպանական ծրագրի կարեւորագույն մասն աշակերտների համար այն է, որ ապահովվում է կապը նրանց սովորածի եւ առօրյա գործունեության միջեւ: Նրանք կիրառում են ստացված գիտելիքներն՝ իրենց այգիներում կոմպոստաացում իրականացնելու, թուղթը վերամշակելու եւ պլաստիկ շշերը վերաաօգտագործելու միջոցով: «Ես հաճախ եմ հեռախոսազանգեր ստանում մեր աշակերտների ծնողներից, որոնք բողոքում են, թե իրենց երեխաները թույլ չեն տալիս աղբը դեն նետել»,- կատակում է Սահակյանն ու գոհունակությամբ ժպտում. «Ահա եւ մեր աշխատանքի արդյունքը»:

Տեղի աշակերտների ներգրավմանը զուգահեռ, «Էյ Թի Փի»-ն նաեւ հյուրընկալում է սփյուռքահայ երիտասարդների՝ որպես մեր ամերիկյան գրասենյակի հետ համատեղ իրականացվող «Կառուցե՛նք կամուրջներ» ծրագրի բաղադրիչ: Հայաստանցի աշակերտներն այստեղ ծանոթանում են սփյուռքից ժամանած իրենց տարեկիցների հետ՝ միաժամանակ ստանալով բնապահպանական կարեւոր գիտելիքներ: Այսպես, 2015 թ.-ին «Էյ Թի Փի»-ն հյուրընկալել է սփյուռքի 6 դպրոցների աշակերտների, նրանց մասնակից դարձնելով Սարդարապատի եւ այլ պատմամշակութային վայրերում իրականացվող ծառատունկներին:

Կարեւոր է նշել, որ բնապահպանական կրթության ծրագիրը վերապատրաստման դասընթացներ է անցկացնում նաեւ ուսուցիչների համար, ինչը թույլ է տալիս նրանց դպրոցում կիրառել «Էյ Թի Փի»-ի հրապարակած եւ Կրթության նախարարության կողմից հաստատված «Միտք սերմանի՛ր, ծառ տնկի՛ր» ուսումնական ձեռնարկը: Ծրագիրը նաեւ իրականացնում է դասընթացներ՝ տարբեր սեմինարների եւ ամառային ճամբարների շրջանակներում:

Հիմնադրման օրվանից «Էյ Թի Փի»-ն նկել է ավելի քան 4.9 միլիոն ծառ, հիմնել է երեք տնկարան, երկու կրթական կենտրոն եւ կանաչապատել է գյուղեր, վանքեր ու վանական համալիրներ, այգիներ ու ազատ տարածքներ` Հայաստանի եւ Արցախի ողջ տարածքում: Այս ընթացում հիմնադրամն աշխատանքով է ապահովել հարյուրավոր մարդկանց եւ կենսական կարեւորության միջոցներ տրամադրել հազարավոր գյուղաբնակների: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել՝ www.armeniatree.org:

A Record Breaking Year for Environmental Education in Armenia

By Ani Melkonian

YEREVAN–Environmental education has been one of Armenia Tree Project’s strategic priorities since 2005, with trainings and workshops conducted all over Armenia. Thousands of schoolchildren visit ATP’s two education centers sponsored by the Ohanian Family of Boston. The centers–one located on the grounds of the Karin Nursery and another in Margahovit Village–provide interactive lessons focused on all aspects of the environment.

2015 was a record-breaking year as more students visited the centers than ever before. Sixty four school groups (1,646 students) from Yerevan, Kotayk and Armavir attended classes at the Michael and Virginia Ohanian Environmental Education Center in Karin, which significantly exceeds the number from previous years. In Margahovit, 74 school groups (1,971 students) visited the Michael and Virginia Ohanian Center for Environmental Studies from Lori, Tavush, Gegharkunik and Shirak.

“Our approach is that planting trees is not enough when there is limited awareness about environmental issues in the country,” explains education manager Alla Sahakyan. “Through our environmental education program, ATP aims to raise a responsible generation of Armenians that will take on their roles as caretakers and protectors of the environment. To support that goal, our team works hard to instill respect, care and understanding towards nature in the youth.”

Melanya Sarukhanyan is a 13-year old schoolgirl from Margahovit and a regular at the Ohanian Center. She’s a member of ATP’s eco-club, the inauguration of which in 2012 was cause for great excitement in the village. Melanya was introduced to the club at school by her biology teacher Gayane Markaryan, who also happens to be the eco-club trainer. The club has 35 members in two age groups–middle and high school students–and they meet three times a week. “Making the extra effort after school is no inconvenience for the students because they enjoy learning new things in a stimulating and peaceful environment,” says Sahakyan.

The Ohanian Center is like an illustration straight out of a children’s book. The building itself is camouflaged to reflect the surrounding green rolling mountains, with the Hrant Dink Memorial Forest in the background and the Mirak Family Reforestation Nursery within sight of the gardens. The front yard is a beautifully laid out garden and an exhibition of the children’s projects. The delicate flowers, plants and vegetables are a result of all that the children are learning in the eco-club.

Here Melanya has learned how to make compost, how to graft fruit trees, and how to plant and care for trees. She’s also learned about organic insect control and growing organic vegetables. ATP has introduced broccoli and Brussels sprouts to the village, where only cabbage and potatoes were grown in the past.

Students also study the importance of bees in an ecosystem, the damage of pesticides and herbicides to bee colonies, bee care and honey production.

“The goal is to connect children with the environment. We want them to value their natural heritage,” adds Sahakyan.

When asked what she likes about the eco-club, Melanya says they put into practice things they learn in theory. “We use modern and at the same time eco-friendly technology, which we don’t have at school,” says Melanya. “We watch slideshows and videos together…It’s more fun that way. I’ve learned that nature gives us life, so we must care for it.”

A vital part of ATP’s education program is for students to make a connection between what they learn and what occurs in their daily lives. They apply their knowledge by making compost in their gardens and by recycling paper and plastic bottles. “I get a lot of phone calls from parents complaining because their kids won’t allow them to throw trash away,” jokes Sahakyan. “That’s how I know our work is paying off.”

In addition to hosting local students, ATP hosts diasporan youth as part of the Building Bridges program in the USA. Students from Armenia meet their peers from the diaspora and together learn about their natural heritage and a little bit about each other. In 2015, ATP hosted six school visits from the diaspora which included tree plantings at historical locations like Sardarabad. The environmental education program also includes the training of teachers to use the “Plant an Idea, Plant a Tree” manual published by ATP and approved by the Ministry of Education, and conducting lessons at a number of workshops and summer camps.

Since its inception in 1994, ATP has planted more than 4.9 million trees, established three nurseries and two environmental education centers, and has greened villages, churches, parks, and open spaces throughout Armenia. In the process, the organization has provided employment for hundreds of people and provided vital resources to thousands of villagers. For more information, visit www.armeniatree.org.

 

Leave a Comment