«Զբոսաշրջության կայուն կառավարում. ագրո և էկո զբոսաշրջության հեռանկարները ՀՀ-ում և կազմակերպման յուրահատկությունները» թեմայով սեմինար

KT LogoՓետրվարի 7-ին` ժամը 13:00-ին, Էսոլարմ վերապատրաստման և թեստավորման կենտրոնում /Բաղրամյան 67/1/ տեղի կունենա սեմինար «Զբոսաշրջության կայուն կառավարում. ագրո և էկո զբոսաշրջության հեռանկարները ՀՀ-ում և կազմակերպման յուրահատկությունները» թեմայով: Սեմինարն անցկացվում է Կենաց տուր (Kenats Tour) զբոսաշրջային ընկերության և Էսոլարմ (Esolarm) վերապատրաստման և թեստավորման կենտրոնի կողմից:

Զբոսաշրջությունը, լինելով տնտեսության գերակա ճյուղերից մեկը, ենթադրում է կայուն կառավարում: Այս խնդիրն առավել արդիական է հատկապես զարգացող երկրներում՝ ինչպիսին է Հայաստանի Հանրապետությունը: Ոլորտի կայուն զարգացմանը մեծապես նպաստում են զբոսաշրջության այնպիսի տեսակները, ինչպիսիք են ագրո և էկո զբոսաշրջությունը: Մեր երկրում տարեցտարի ավելի է մեծանում այս ուղղությունների պահանջարկը, և զբոսաշրջային կազմակերպությունների կողմից նման փաթեթների ճիշտ կազմակերպումը կնպաստի Հայաստանում զբոսաշրջության ոլորտի կայուն զարգացմանը: Սեմինարի ընթացքում մասնակիցներին կներկայացվի կայուն կառավարման նշանակությունը զբոսաշրջության ոլորտում, ինչպես նաև` էկո և ագրո զբոսաշրջության զարգացման հեռանկարները և կազմակերպման առանձնահատկությունները: Սեմինարը կվարեն Գերմանիայում վերապատրաստում անցած Երևանի Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվահասարակագիտական համալսարանի զբոսաշրջության բաժնի դասախոսներ Հերմինե Առաքելյանը և Աննա Մինասյանը:

Մուտքն ազատ է: Մասնակցությունը խնդրում ենք հաստատել՝ զանգահարելով 060 509 709, 091 96 20 20

Leave a Comment