ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկում է «Քիմիական ֆիզիկայի արդի խնդիրները» IV միջազգային գիտաժողովը

ննՍույն թվականի հոկտեմբերի 5-ին` ժամը 10:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում, կմեկնարկի «Քիմիական ֆիզիկայի արդի խնդիրները» IV միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի նպատակն է ընդհանրացնել քիմիական ֆիզիկայի բնագավառում վերջին տարիներին ստացված արդյունքները, միջազգայինգիտական հանրությանը ծանոթացնել ՀՀ ԳԱԱ Արամ Նալբանդյանի անվան Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի, Երևանի պետական համալսարանի և Հայաստանի մի շարք այլ գիտական կենտրոնների վերջին տարիների գիտական մշակումներին:

Գիտաժողովին կմասնակցեն շուրջ 150 գիտնականներ` այդ թվում  ավելի քան 70 գիտանականեր Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից, Գերմանիայից,Ֆրանսիայից, Իտալիայից, Ավստրիայից և Շվեյցարիայից:

Գիտաժողովի ընթացքում կանցկացվեն 21 պլենար դասախոսություն, 42 բանավոր և 52 ստենդային զեկուցումներ: Գիտաժողովի շրջանակներում տեղի կունենա երիտասարդ մասնագետների լավագույն զեկուցումների մրցույթ, որի հաղթողները կարժանան պատվոգրերի և հուշանվերների:

Գիտաժողովի ընթացքում կլինեն ժամանակակից քիմիական ֆիզիկայի առաջնային ուղղություններում (բարդ քիմիական ռեակցիաներ ու շղթայականպրոցեսներ, կատալիզ, նանոնյութերի ստացում և կիրառում, նոր սերնդի նյութերի ստացման և հետազոտման եղանակներ, այրման ռեժիմում նյութերի ստացում,քիմիական ֆիզիկայի բժշկակենսաբանական հիմնահարցեր, նյութի կառուցվածք, բնապահապանություն և քիմիական անվտանգություն և այլն) վերջին մի քանիտարիներին ստացված կարևորագույն արդյունքներն ընդհանրացնող դասախոսություններ ու զեկուցումներ, կքննարկվեն քիմիական ֆիզիկայի զարգացմանհեռանկարները, քիմիական ռեակցիաների նպատակային ղեկավարման և նոր նյութերի ստացման հիմնարար ու կիրառական հիմնահարցերը:

«Քիմիական ֆիզիկայի արդի խնդիրները» IV միջազգային գիտաժողովն անցկացվում է ՀՀ Կրթության և գիտության գիտության պետական կոմիտեիֆինանսական աջակցությամբ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, ՀՀ ԳԱԱ Քիմիական և երկրի մասին գիտությունների բաժանմունքի աջակցությամբ:        

Գիտաժողովի աշխատանքները կտևեն մինչև հոկտեմբերի 9-ը:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Leave a Comment