Անհավատալի է, բայց սա Ջերմուկ առողջարանային քաղաքի «Արարատ» առողջարանի սանիտարական պայմաններն են

IMG_4717Ինչպես գիտենք, ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ առողջարանային քաղաքը հայտնի է ոչ միայն Հայաստանում, այլ ողջ աշխարհում իր հրաշալի բնությամբ, բուժիչ ջրով և առողջարաններով: Հենց այստեղ են այցելում բազմաթիվ Հայաստանի քաղաքացիներ և զբոսաշրջիկներ այլ երկրներից հանգստի և բուժման համար: Սակայն պարզվում է, միշտ չէ, որ գովազդը համապատասխանում է իրականությանը: Այսպիսով, «Արարատ» առողջարանի գովազդը գրավում է դիզայնով, հրաշալի կահավորված համարներով, վաննայով, զուգարանով (http://www.jermukararat.com/am): Բայց եթե ձեր բախտը չի բերել և ձեզ ուղարկել են «Արարատ 2» մասնաշենք, ապա չզարմանաք, եթե հայտնվեք չվերանորոգված և օգտագործված սպիտակեղենով համարներում: Փաստորեն, ոչ բոլոր առողջարաններում է (չնայած բարձր գների), որ կարելի է հանգստանալ, բուժվել, և անգամ մեկ գիշերը այնտեղ կարող է վերածվել մղձավանջի:

Համեմատեք գովազդային լուսանկարները և այն համարների լուսանկարները, որտեղ հայտնվում են անպատրաստ զբոսաշրջիկները:

Ջերմուկ քաղաքի «Արարատ» առողջարանի գովազդային լուսանկարները՝ վերցված http://www.jermukararat.com/am կայքից:

1_774_small1_785_small1_887_small

1_928_small1_935_small1_942_small

Ջերմուկ քաղաքի «Արարատ» առողջարանում այցելուների կողմից արված լուսանկարները:

IMG_4718 IMG_4717

Leave a Comment