«Տարվա կենսաբազմազանությունը» հանրային արշավ

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ

tarva kensabazmazanutyun copyՍ.թ. ապրիլի 15-ից մինչև մայիսի 22-ը «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն ԵՊՀ Կենդանաբանության և ԵՊՀ Բուսաբանության և սնկաբանության ամբիոնների աջակցությամբ հայտարարում է «Տարվա կենսաբազմազանությունը» հանրային արշավի մեկնարկը:

Մասնակցի՛ր «Տարվա կենսաբազմազանությունը» հանրային քվեարկությանը և մրցույթին
Քվեարկի՛ր Տարվա կենդանի, Տարվա բույս, Տարվա սունկ և Տարվա քարաքոս անվանակարգերում ներկայացված տեսակների համար: Յուրաքանչյուր անվանակարգում ներկայացված են երեքական տեսակ: Քվերակությանը կարող եք մասնակցել` անցնելով այս հղումով՝goo.gl/VxyqAt : Տարվա կենսաբազմազանության համար քվեարկելուց հետո մասնակցին հնարավորություն կընձեռվի նաև մասնակցելու առցանց մրցույթի: Հաղթողները կպարգևատրվեն մրցանակներով: Քվեարկության արդյունքները ներկայացվելու են մայիսի 22-ին՝ Կենսաբազմազանության միջազգային օրը:

Լուսանկարչական մրցույթ և ցուցահանդես

Արշավի շրջանակներում հայտարարվում է երիտասարդական լուսանկարչական մրցույթ, որին կարող են մասնակցել մինչև 30 տարեկան բոլոր ցանկացողները: Լուսանկարում պետք է ներկայացվի Ձեզ շրջապատող որևէ բույս, կենդանի, սունկ կամ քարաքոս: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է նկարի էլեկտրոնային տարբերակը (ցանկալի է առնվազն 3 MB և 300 dpi չափանիշներին համապատասխան), նկարում պատկերված տեսակի անունը, Ձեր անուն ազգանունը, էլ. փոստի հասցեն և կոնտակտային հեռախոսահամարը ուղարկել մեր էլ. փոստին՝ [email protected] : Նկարների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. մայիսի 1-ը: Նկարները կտեղադրվեն մեր ֆեյսբուքյան էջում, իսկ հաղթողները կորոշվեն հանրային քվեարկության միջոցով և ժյուրիի որոշման հիման վրա: Հաղթողները կպարգևատրվեն մրցանակներով:

Կրթական սեմինարներ

Արշավի ընթացքում կիրականացվի նաև կենսաբազմազանության թեմայով կրթական սեմինարների շարք ՀՀ դպրոցներում և ԲՈՒՀ-երում: Սեմինարների շարքը տեղի ունեցավ ս.թ. ապրիլի 15-ին «Օհանյան» կրթահամալիրում:

Բազմաթիվ երկրներում իրականացվում են նմանատիպ քվեարկություններ և հանրային միջոցառումներ, որոնք նպատակ ունեն սևեռել ուշադրությունը կենսաբազմազանության պահպանության վերաբերյալ: Հայաստանը կենսաբազմազանության համաշխարհային նշանակության «թեժ» կետերից մեկն է և բնապահպանական տեղեկացվածության մակարդակի բարձրացմանն ուղղված նմանատիպ միջոցառումները կարևոր են կենսաբազմազանության պահպանության գործում հանրության ակտիվ ներգրավման տեսանկյունից: ԵԿԱ-ն նախատեսում է այս արշավը վերածել ամենամյա ավանդույթի:

Արշավն իրականացվում է ՄԱԿ-ի կողմից հայտարարված կենսաբազմազանության տասնամյակի 2011-2020 շրջանակում, Ռաֆորդ հիմնադրամի աջակցությամբ:

“Biodiversity of the year 2015” environmental campaign

On 15 of April to 22 of May 2015, the “Young Biologists Association” NGO in collaboration with the Chair of Zoology and Chair of Botany and Mycology of Yerevan State University organizes “Biodiversity of the year 2015” environmental campaign.

Public voting

During the campaign Animal of the year, Plant of the year, Fungus of the year and Lichen of the year will be chosen by public voting. Each category is represented by three species. For voting please follow the link: goo.gl/VxyqAt .

After voting participant will have the opportunity to participate in the competition. The winners of competition will be awarded with prizes. Voting results will be presented on 22 May 2015, which is International Day for Biological Diversity.

Photo Contest

In the frame of the campaign the photo contest will be announced for young people less than 30 years. On photo have to be presented any plant, animal, fungus or lichen. For participation you must send the photo in electronic version, name of species, your name and surname, e-mail address, tellephone number to our email address: [email protected]. The pictures will be posted on Facebook, and the winners will be chosen by online public voting and jury decision. Results will be announced on 22 May 2015. The winners will be awarded with prizes.

Educational seminars

During the campaign educational seminars will be organized in schools and universities of Armenia. The first seminar took place on 15 of April in “Ohanyan” educational complex. During the seminar, the presentations on biodiversity of Armenia took place.

“Biodiversity of the year 2015” environmental campaign organized in the frame of United Nations Decade on Biodiversity 2011-2020 and supported by the Rufford Foundation.

Leave a Comment