Աշխատանքի հրավեր

Պաշտոն.  «Աշխատավորների իրավունքների պաշտպանության միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համայնքային զարգացման ծրագրի ղեկավար

Սկիզբը.   «01» մայիսի, 2015թ.

Վայրը.    ՀՀ, Սյունիքի մարզ, ք.Կապան

Աշխատանքի նկարագրություն`

Ծրագրի ղեկավարը պատասխանատու է համայնքային զարգացման ծրագրի անխափան գործունեության ապահովման և համակարգման համար:

Աշխատանքային պարտականությունները`

·         Ղեկավարում և հետևում է նշված ծրագրի վարչական և ամենօրյա աշխատանքները, ծրագրային գործողությունների ամենօրյա կատարումը` համաձայն ՀՀ օրենսդրությամբ և Կազմակերպության ռազմավարությամբ սահմանված կարգի;

·         Հետևում է ծրագրում ներգրավված փորձագիտական կազմի ղեկավարմանը, որը ներառում է աշխատանքների տեղաբաշխում, աշխատանքի գնահատում և խնդիրների լուծում;

·         Որոշում է հետազոտությունների և վերլուծությունների փորձագետների թիմի օրակարգը

·         Մշակում և ձևավորում է ծրագրեր և/կամ աջակցում է այդ գործընթացին;

·         Ներկայացնում է միջանկյալ իրավիճակային հաշվետվություններ.  հետևում, համակարգում և/կամ օգնում է լրացուցիչ ֆոնդեր ձեռք բերելու առաջարկների գրելուն;

·         Մշակում և իրականացնում է համակարգեր և ընթացակարգեր ծրագրի փաստաթղթային համակարգի վարման համար, համակարգում է ծրագրի գործունեության տվյալների հավաքագրումը և վերլուծությունը, մշակում, գրում և ներկայացնում է ծրագրի բազմակողմանի վիճակագրական և պատմողական հաշվետվություններ;

·         Աջակցում է տարբեր ուսումնական եւ հանրայնացման (տպագրություն,  տեսագրություննե, և այլն) նյութերի ստեղծմանը, մշակմանը եւ գովազդմանը;

·         Համագործակցում է կազմակերպության մյուս ծրագրերի հետ, տեղական, պետական և/կամ համայնքային կազմակերպությունների հետ:

Պահանջվող որակավորումները`

·         Բարձրագույն մասնագիտական կրթություն (ցանկալի է տնտեսագիտական);

·         Ցանկալի է մասնագիտական աշխատանքային փորձ ծրագրերի ղեկավարման, համայնքային զարգացման ծրագրերի իրականացման, բիզնես կառավարման կամ այլ հարակից ոլորտներում;

·         Հայերեն և Անգլերեն /գրավոր և բանավոր/ խոսքի գերազանց տիրապետում;

·         Համակարգչային գիտելիքներ` Microsoft Office (PowerPoint, Word, Excel);

·         Կարգապահություն, կազմակերպվածություն և ճշտապահություն;

·         Թիմում աշխատելու կարողություն.

Դիմելու կարգը` Թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը և ուղեկցող նամակը « [email protected] էլ. հասցեին` վերնագրի մեջ նշելով «Community Development Project Manager»: Խնդրում ենք կցել լուսանկար: Նախնական հավանության արժանացած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Դիմումների վերջնաժամկետ` “15“ ապրիլի, 2015թ.:

Leave a Comment