«Բնապահպանական մարտահրավերները. դրանց հնարավոր լուծումները լրագրողների աջակցությամբ» խորագրով քառօրյա սեմինար Ծաղկաձորում

1

Այսօր բոլորիս սպառնացող էկոլոգիական և մարդածին այլ աղետների առկայությունն իրողություն է և դրա գոյության փաստը նույնիսկ չի էլ վիճարկվում: Խնդիրն այլ է՝ ինչպես փոխել մարդու վերաբերմունքը շրջակա միջավայրի և բնության հանդեպ, որպեսզի վերջինս իր կենսագործունեությամբ նպաստի բնության խախտված հավասա­րակ­շռութ­յան վերականգնմանը՝ միևնույն ժամանակ զարգացնելով վերջինիս ինքնավերականգնողական և ինքնամաքրման հատկությունները: Ժամանակի ընթացքում խնդրին լուծում տալու մոտեցումները ևս փոփոխվում են և այսօր վերոնշյալ խնդիրների լուծման փնտրտուքի գործում գնալով էլ ավելի է գերակա դառնում հասարակության լայն խավերի միջամտություն-պահանջատիրությունը, որի համար յուրօրինակ  պատասխանատուներ են դառնում լրագրողները: Նույն այս նպատակով էր  նոյեմբերի 19-21-ն ընկած  ժամանակաշրջանում  Ծաղկաձորում կազմակերպվել  էր  «Բնապահպանական մարտահրավերները. դրանց հնարավոր լուծումները լրագրողների աջակցությամբ» խորագրով եռօրյա սեմինարների շարքը, որին  մասնակցում էին 20 լրագրողներ  երևանյան եւ մարզային  լրատվամիջոցներից:

<<Հանուն  մարդկային կայուն զարգացում >> ասոցիացիայի  երիտասարդական թևի համակարգող  Լիանա Ներսիսյանը  նշեց,որ ծրագրի նպատակն է  լրագրողներին ներկայացնել  աշխարհում և Հայաստանում  առկա բնապահպանական խնդիրները եւ թե ինչպես կարելի է լուսաբանել ու լուծել այդ խնդիրները ,ինչպես նաև ՝

1.Տարածաշրջանային և համաշխարհային բնապահպանական հիմնախնդիրներ:
2.Հայաստանի բնապահպանական մարտահրավերները և դրանց լուծման  հնարավոր ուղիները:
3.Կայուն զարգացման հայացեկարգը, հիմնախնդիրներն ու հեռանկարները:

4.Պոստ Ռիո+20 գործընթացը
5.Կանաչ տնտեսությունը՝ որպես կայուն արտադրության և սպառման «բանալի»:
6.ԳՁՕ. հավանական ռիսկեր:
7.Մեդիա նյութերի պատրաստման կարողությունների զարգացում՝ նյութերի հարստացումը ինֆոգրաֆներով, տեսանյութերով և գրաֆիկայով:
8.Տեղեկտվության տարածումն ու սոցիալական մեդիայի կիրառումը` վերջնական նպատակին հասնելու համար:
9. Նոր եւ այլընտրանքային մեդիաների հնարավորությունների օգտագործումն էկոլոգիական խնդիրները լուսաբանելիս, սոցիալական ցանցերի ներգրավվումը հանրային իրազեկման գործընթացում:

Սեմինարի ծրագրում ներառված էին բազմաթիվ թեմաներ՝ սկսած տեղական և գլոբալ բնապահպանական ընդհանուր խնդիրներից մինչև մասնավորները, որոնք անդրադառնում էին շուտափույթ լուծում պահանջող կոնկրետ խնդիրների:Սեմինարի փորձագետներն էին  «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցացիայի նախագահ Կարինե Դանիելյանը և Մեդիամաքս գործակալության  խմբագիր Դավիթ Ալավերդյանը :

Փորձագետները ներկայացնելով մի շարք խնդիրներ՝ առանձնացրեցին հատկապես ԳՁՕ-ների (գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների) գործածության դեմ պայքարը, վերջինիս գործարկումը ՀՀ-ում՝ միևնույն ժամանակ ներկայացնելով, թե ԳՁՕ-ներին ինչ ազդեցություն կարող են թողնել մարդու օրգանիզմի և շրջակա միջավայրի վրա:Տեղային խնդիրների շարքում մասնավորապես առանձնացվեց Թեղուտի անտառի բնապահպանական  հիմնախնդիրը:Օրակարգում ներառված էին նաև ինֆորմացիոն արդյունավետ քարոզչություն իրականացման, տեղեկատվության տարածման առանձնահատկությունների վերաբերյալ թեմաներ: Պետք է նշել նաև, որ վերջիններս հետագայում կօգնեն ծրագրում ներառված լրագրողներին էլ ավելի պրոֆեսիոնալ կերպով ստացված գիտելիքների ու հմտությունների միջոցով հավաքագրել բնապահպանական ոլորտի նյութերը՝ դրանք հետագայում վերլուծելու և առկա խնդիրներին համապատասխան լուծման տարբերակներ մշակելու համար, ինչն էլ կբարձրացնի դրանց լուսաբանման և վերջնական նպատակին հասնելու արդյունավետությունը:

Սեմինարների այս շարքի վերջին օրը մասնակիցները ձևավորվեցին խմբեր, որոնք ներկայացրեցին ՀՀ-ում առկա որոշ բնապահպանական խնդիրներ և վերջիններիս  լուծման հնարավոր ուղիները, իսկ արդեն սեմինարի ավարտին մասնակիցներից կազմավորվեց էկո լրագրողների ցանց, որը հետագայում պետք է հետամուտ լինի բնապահպանական խնդիրների բարձրաձայնմանը և դրանց լուծմանը:

դդ

unnamed

 

 

 

Leave a Comment