Միգրացիայի արդի խնդիրները ՀՀ ԳԱԱ-ում անցկացվող միջազգային գիտաժողովում

ննՀՀ ԳԱԱ-ում նոյեմբերի 6-ին «Միգրացիոն կամուրջներ Եվրասիայում» ծրագրի շրջանակներում իր աշխատանքը սկսեց «Միգրացիայի դերը Եվրասիայի ուղարկող եւ ընդունող երկրների սոցիալ-տնտեսական եւ ժողովրդագրական զարգացման գործընթացում. Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններ» խորագրով 6-րդ միջազգային գործնական գիտաժողովը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնը:

Գիտաժողովը մեկնարկել է նոյեմբերի 5-ին` Մոսկվայում եւ կշարունակի իր աշխատանքը Երեւանում նոյեմբերի 6-ին եւ 7-ին: Գիտաժողովին մասնակցում են ավելի քան 40 մասնագետներ Ռուսաստանից, Պորտուգալիայից, Ճապոնիայից, Հնդկաստանից, ՄեծԲրիտանիայից եւ Հայաստանից: Գիտաժողովն անցկացնում են ՀՀ ԳԱԱ-ի Փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտը, Ժամանակակից սոցիալական գիտությունների բարձրագույն դպրոցը եւ Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի սոցիալ-քաղաքական հետազոտությունների ինստիտուտը:

Գիտաժողովի նպատակներն են`

* աշխատանքային միգրացիայի հարցերի հետազոտման եւ գործնական կարգավորմամբ զբաղվող գիտնականների, փորձագետների, գործնական աշխատողների միավորւմը

* փորձագիտական գնահատումը եւ աշխատանքային միգրացիայի արդյունավետ գործնական կարգավորման մեխանիզմների ինտեգրումը միգրացիոն քաղաքականության մեջ

* աշխատանքային միգրացիայի հետազոտման բնագավառում միջազգային ցանցի զարգացումը:

Գիտաժողովի շրջանակներում կազմակերպվելու են 9 կլոր սեղաններ:

Հայաստանի բնակչության արտահոսքի ծավալները բավականին լուրջ են եւ այդ պատճառով Հայաստանում միգրացիայի խնդիրները, միգրացիոն հոսքերի կարգավորման հարցերը ոչ միայն գիտական, այլ նաեւ էական քաղաքական եւ ռազմավարական նշանակություն ունեն: Հայաստանը մտել է Մաքսային միություն եւ ինտեգրվելու է Եվրասիական միությանը: Դա իր հերթին ստեղծում է նոր քաղաքական եւ սոցիալ-տնտեսական պայմաններ հետագա զարգացումների համար: Ակնհայտ է, որ կձեւավորվի նոր միգրացիոն տարածք այդ թվում եւ հայ աշխատանքային միգրանտների համար: Այս մասին նշում են միջազգային գիտաժողովի մասնագետները:

Գիտաժողովը կազմակերպված է ՀՀ Գիտութունների ազգային ակադեմիայի, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի, Հիմնարար հետազոտությունների ռուսաստանյան հիմնադրամի, ՄԱԿ-ի ազգաբնակչության հիմնադրամի (UNFPA), Միգրացիայի միջազգային կազմակերպության, Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի աջակցությամբ:

Leave a Comment