Բնապահպանություն, առողջ ապրելակերպ և կենդանիների պաշտպանություն մեկ փառատոնի ընթացքում (ֆոտոշարք)

DSC04604

Հոկտեմբերի 11-ին Երևանի Մաշտոցի պուրակում անցկացվեց Vegan Fest Yerevan 2014 փառատոնը: «Ընտրիր կյանքը» կարգախոսով բուսակերությանը նվիրված այս միջազգային փառատոնը ՀՀ-ում

անցկացվում է երկրորդ անգամ: Փառատոնն ունի նպատակ մարդկանց մեջ տարածել բնապահպանությունը,

առողջ ապրելակերպը, առողջ սնունդը, կենդանիների պաշտպանությունը:

DSC04561

ԷկոԼուրի հետ զրույցում փառատոնի կազմակերպիչներից Անի Խաչատրյանը այսպես մեկնաբանեց
կարգախոսի բուն ասելիքը.«Մենք ուտում ենք միս` մեր հաճույքներից ելնելով, սակայն դա մեզ այդքան
էլ պետք չէ: Մենք ընտրում ենք կենդանիների կյանքը, քան մեր ստամոքսը»:

DSC04558

Փառատոնին մասնակցում էին նաև շվեդական Օրիֆլեյմ ընկերության բիզնես-գործընկերներ Լևոն
Գալստյանը և Կարինե Գալստյանը: «Մենք Vegan Fest–ին ներկայացնում ենք մեր ընկերության
արտադրանքը՝առողջ սնունդ, որը չի պարունակում կենդանական սպիտակուցներ», – ասաց Կարինե
Գալստյանը:

DSC04544

Փառատոնին մասնակցելու էին եկել նաև DiNGO Animal Lovers-ի ներկայացուցիչները, ովքեր իրենց
հետ բերել էին որդեգրման ենթակա կենդանիների:

DSC04551

«Մենք զբաղվում ենք անտուն կենդանիների պաշտպանությամբ, բուժմամբ և կազմակերպում
ենք նրանց որդեգրումը» – ասաց DiNGO կազմակերպության կամավոր և պատասխանատու Ալինա Ենգոյանը:

DSC04598

Փառատոնի ընթացքում նաև անցկացվեցին մշակութային, սպորտային և ժամանցային տարաբնույթ
միջոցառումներ, ինչպես նաև բուսական սննդի հյուրասիրություն:

DSC04603DSC04550DSC04625DSC04620DSC04623DSC04618DSC04612DSC04610DSC04606DSC04599DSC04597DSC04585DSC04578DSC04570DSC04568DSC04562DSC04540DSC04537DSC04533DSC04530DSC04529DSC04526DSC04513DSC04510DSC04499DSC04496DSC04481

Leave a Comment