Պուշոկին հոգատար խնամակալ է հարկավոր

Պուշոկ

1616399_235512456635496_1169141493_nԲարև հարգելիս: Չեք սխալվել ես հենց Ձեզ հետ եմ: Ես գիտեմ, որ կարդալուն պես իմ այս անկեղծ տողերը կշտապեք օգնել ինձ, քանի որ ես Ձեզ նման բարի անձնավորության օգնության կարիքն ունեմ: Բանն այն է, որ ես փնտրում եմ մի շաաաաաաաաատ բարի ընտանիք, որտեղ ինձ կսիրեն, կգուրգուրեն և երես կտան այնպես, ինչպես նախորդ ընտանիքում: Ես մեկ տարեկան աղջիկ կատու եմ, շատ խելացի և լսող: Ինքնուրույն եմ և շատ եմ սիրում ժամանակ անցկացնել լոգարանում: Հենց դուռը բացում են, շտապում եմ ներս, որ տեսնեմ` ինչ է տեղի ունենում այնտեղ: Շատ եմ սիրում դիտել ֆիլմեր ընտանիքի անդամների հետ, ինչպես նաև բազմել հյուրասենյակի մեջտեղում և գտնվել բոլորի ուշադրության կենտրոնում: Շատ նուրբ եմ և զգայուն:collage

Խնդրում եմ օգնեք ինձ գտնել իմ նոր տերերին, քանի որ իմ տերերը տեղափոխվում են և վախենում, որ ես կցատկեմ բաց պատշգամբից:

Շատ եմ խնդրում տարածեք այս նամակը, քանի որ իմ տերերը կարող են լինել հենց ձեր ընկերների շարքում: Ինձ պահելու համար զանգեք 091204318 հեռախոսահամարին:

Համբուրում եմ, Պուշոկ

           Մյաու¯

Leave a Comment