Արագածի ձնամբարները (ֆոտոշարք)

DSC03135Հայ գիտնականներն առաջարկում են ջուրն ամբարելու այլընտրանքային տարբերակ՝ պահպանել լեռների ձյունը ձնամբարների միջոցով և օգտագործել սակավաջուր սեզոններին:

DSC03112ՀՀ ԳԱԱ-ի ակադեմիկոս, մաթեմատիկոս Ռուբեն Համբարձումյանը այլ գիտնականների հետ համատեղ 2008 թ-ից Արագածում՝ մոտ 200 քմ տարածքի վրա,  իրականացնում է ձնամբարներ ստեղծելու գիտական փորձերը:

DSC03134Արագածն իր բարձրությամբ Հայկական լեռնաշխարհի չորրորդ (Մասիսից, Սիփանից, Ջիլոյից հետո) և ՀՀ ամենաբարձր՝ քառագագաթ լեռն է: Արագածի հյուսիսային գագաթն ունի 4090 մ բարձրություն, արևմտյանը՝ 3989 մ, արևելյանը՝ 3901 մ, հարավայինը՝ 3879 մ: Երեք կողմից նրան հարևան են հյուսիսից՝ Շարայի, արևելքից՝ Արայի, հարավ-արևմուտքից՝ Մեծ Արտենի լեռները։ Եղել է պատմական Մեծ Հայքի Արագածոտն, Շիրակ և Նիգ գավառների սահմաններում։ Այժմ մտնում է Արագածոտնի և Շիրակի մարզերի տարածքում (ՀՀ տարածքի հս-արմ-ում) և ունի կենտրոնական դիրք։
Արագած անվան ծագումը կապում են Հայկի որդի Արամանյակի կամ էլ Արա աստծո անունների հետ (Արագած՝ Արայի գահ)։

DSC03095Արագածն անցյալում եղել է աշխարհի ամենախոշոր հրաբուխներից մեկը։ Ունի 400 մ խորությամբ և 3 կմ տրամագծով հսկա խառնարան, որի քայքայված պատերի մնացորդները կազմում են լեռան չորս կատարները։ Խառնարանը հարավ-արևելյան կողմից բաց է և կապվում է շրջապատին։ Կատարները դասավորված են կիսաշրջանաձև և կազմում են 270 աստիճանի աղեղ։ Խառնարանը ջրահավաք մեծ ավազան է։ Այստեղից է սկիզբ առնում Քասախի վտակ Գեղարոտ գետը։

DSC03108Արագածի հավերժական ձյունե ծածկույթը մոտ 6 քառ կմ է։ Լեռն ունի մի քանի փոքր սառցադաշտեր, որոնցից ամենամեծը (1,5 կմ մակերեսով) խառնարանում է։ Սառցադաշտերը սնում են Քասաղի վտակներից Գեղարոտը։

DSC03077Արագածը հայտնի է իր սառնորակ աղբյուրներով, որոնք ձնհալի ջրերի ու սառցադաշտերի հետ միասին սկիզբ են տալիս մի շարք գետերի ու գետակների (Գեղարոտ, Ամբերդ, Մանթաշ, Նարիշդ, Գետաձոր, Ծաղկահովիտ և այլն)։ Արագածի ընդերքի ջրերով է սնվում նաև Մեծամոր լիճը։ Գագաթին և լանջերին կան մի քանի տասնյակ գեղատեսիլ լճակներ (Քարի, Ամբերդի, Լեսինգի և այլն)։ Դրանցից ամենամեծը Քարի լիճն է, որն ունի քաղցրահամ ջուր և 3250 մ բարձրության վրա է (http://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D6%80%D5%A1%D5%A3%D5%A1%D5%AE)։

DSC03128 DSC03127 DSC03126 DSC03125 DSC03122 DSC03121 DSC03106 DSC03104 DSC03098 DSC03097 DSC03093 DSC03089 DSC03084 DSC03079 DSC03077

 

Leave a Comment