«Դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը» նախաձեռնությունը կոչ է անում քաղաքացիներին համախմբված և միավորված դուրս գալ պայքարի

DSC03348 «Դուք այս երկրի տերն եք, ՀՀ արժանապատիվ և խրոխտ քաղաքացիներ, դուք իրավունք ունեք դուրս գալ փողոց և բարձրացնել ձեր արդարացի բողոքի ձայնը, պայքարել այս հակապետական և հակասոցիալական որոշումների դեմ»: Այսպիսի կոչով հունիսի 30-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ «Դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը հորդորեց ՀՀ քաաքացիներին հուլիսի 1-ին՝ ժամը10:30-ին, հավաքվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ (Սարյան 22) և պայքարել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ:

DSC03258«Կոչ ենք անում չմնալ ձեր տներում և միայն բողոքել, այլ դուրս գալ փողոց և պայքարել: Էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը իր հերթին կբերի տարբեր մթերքների և ապրանքների թանկացմանը: Այս իշխանությունը՝ սկսած նախագահից, վերջացրած մինչև ստորին աստիճանի չինովնիկները նպատակ ունեն կեղեքել սեփական ժողովրդին մինչև վերջին կոպեկը: Եթե մենք համախմբված և միավորված դուրս գանք փողոց՝ կարող ենք պայքարել»,- նշեց նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանը:

DSC03243Հիմնավո՞ր են արդյոք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացրած փաստարկները հանրության համար: «Որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացվում և չի էլ կարող ներկայացվել: Ակնհայտ է, որ Հայաստանը, ունենալով էլեկտրաէներգիայի արտադրման համար բազմաթիվ ռեսուրսներ, կարող է ոչ միայն այս գնի վրա պահել էլեկտրաէներգիայի սակագինը, այլ ընդհակառակը, զգալի չափով իջեցնել այն,- ասաց քաղաքացիական ակտիվիստ, փաստաբան Արգիշտի Կիվիրյանը,- տարիներ շարունակ իշխանությունները զբաղված են ՀՀ քաղաքացու նկատմամբ գրպանահատություն իրականացնելով: Ինչպես անցյալ տարի պարզվեց, որ ՀՀ-ն գազի համար 300 միլիոն դոլարի պարտք ունի, նույն կերպ չեն կարող հիմնավորել, թե որտեղից է առաջացել այդ 20 միլիարդ գումարը: Պետք է դատախազությունը և քննչական ծառայությունը զբաղվեին այդ հարցով՝ բացահայտելու համար, թե որտեղից է առաջացել այդ պարտքը: Դրա փոխարեն փորձում են ՀՀ քաղաքացուց կրկին գումար տանել իրենց սխալների համար: Պետք է ձերբազատվել այս կլեպտոմաններից և Հայաստանում ձևավորել ադեկվատ և հաշվետու իշխանություն»: Ըստ Արգիշտի Կիվիրյանի՝ Հայաստանում ադեկվատ և հաշվետու իշխանություն հնարավոր է ձևավորել միայն քաղաքացիների ակտիվ պայքարի արդյունքում:

DSC03245«Ազգային ժողովում պատգամավորների կողմից և տարբեր շրջանակներում հիմնավորվեց այն հանգամանքը, որ տվյալ թանկացումը անհիմն է: Այլևս փաստ է, որ տվյալ պարտքը կուտակվել է վատ կառավարման արդյունքում, և իրենք այդ պարտքը փորձում են բարդել քաղաքացիների վրա,- ասաց ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գևորգյանը,- սա այս իշխանությունների ապաշնորհության և հանցավորության արդյունքն է»: Ելքը, ըստ Արեգ Գևորգյանի, ձևավորել այնպիսի իշխանություն, որը չի ունենա առաջնային խնդիր սեփական մերձավոր շրջապատի հարստացումը իրականացնել ազգային ռեսուրսների հաշվին: «Մոտ ապագայում մեր բոլորիս միասնական պայքարի արդյունքում համոզված եմ, որ մենք, վերջիվերջո, ունենալու ենք իրավական Հայաստան, որտեղ մենք կզգանք ազատություն, արդարություն, օրինականություն»,- ասաց Ա. Գևորգյանը՝ նշելով, որ որպես նման իշխանության ղեկավար նա տեսնում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:

DSC03325Իսկ Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը այստեղ տեսնում է բացահայտ կոռուպցիա: «Ես համոզված եմ, որ այս հաշվարկի մեջ, որի արդյունքում ծնվում է սակագնի բարձրացումը, կան շռայլություններ: էներգիան՝ ամբողջ տնտեսության հիմքն է: Մենք արտակարգ արտոնյալ վիճակում գտնվող երկիր ենք: Աշխարհում բոլոր լարվածությունները էներգակիրների համար են: Հայաստանը միակ երկիրն է, որը ունի էլեկտրական հոսանքի ավելցուկ, սակայն մենք ներսում ռացիոնալ չենք օգտագործում մեր հոսանքը»,- նշեց Ա. Պողոսյանը:

DSC03330DSC03262DSC03274DSC03309DSC03312DSC03296DSC03287DSC03244DSC03353DSC03363DSC03349DSC03369DSC03373DSC03346DSC03343DSC03387DSC03304DSC03401

Leave a Comment