ԳԼՕՎՈՒԴԻ ԱՄԵՆԱԲՆԱՊԱՀՊԱՆի տպավորությունները

ԳԼՕՎՈՒԴԻ ԱՄԵՆԱԲՆԱՊԱՀՊԱՆի տպավորությունները

Ինձ համար ԳԼՕ-2014 աղջիկներ առաջնորդության եւ զարգացման ծրագրում բացի այն ,որ ստացա շատ նոր գիտելիքներ թիմային աշխատանքի,առաջնորդության ,բնապահպանություն ,գենդերի եւ այլնի մասին ,մի կարևոր ձեռքբերում նույնպես ունեցա :
Ես հանդիպեցի ԱՄՆ դեսպանին մեր ճամբարում:Հնարավորություն ունեցա խոսել Հայաստանում այսօր առկա բնապահպանական խնդիրների մասին , լսել իր կարծիքն ու տեսակետը այս ամենի շուրջ:Դեսպանի այն հարցին,թե ես որտեղից եմ եւ ապագա ինչ մասնագետ եմ ,իմ պատասխանը շատ զարմացրեց նրան ,իմանալով ,որ ես Ամուլսարի ոսկու հանքավայրի Գնդեվազ գյուղի ազդակիր համայնքի բնակիչ եմ ,ապագա ագրոէկոլոգ եմ ու այսքան ինֆորմացված եմ մեր ոսկու հանքավայրի ու ընդհանրապես Հայաստանի հանքավայրերի մասին ու թե ինչ վտանգների առջև են կանգնած այսօր Հայաստանի այն համայնքներն ու գյուղերը,որոնց կողքին շահագործվում են հանքավայրեր լինի ՝ արծաթի,ոսկու ,թե ուրիշ այլ մետաղների:
Իմ այն հարցին,թե մենք Գնդեվազ գյուղի ու շրջակա համայնքների բնակիչները ինչքանով կարող ենք վստահ լինել ,որ այսօր այն ինչ կատարվում է Սյունիքի մարզի հանքավայերի եւ ընդհանրապես Հայաստանի հանքավայրերի մոտ ապրող բնակչության հետ ,աղտոտվում է օդը,ջուրը,շրջակա միջավայրը,արոտավայրերը, մարդիկ ձեռք են բերում տարբեր տեսակի հիվադություններ ,մարդիկ այլևս չեն կարողանում զբաղվել գյուղատնտեսությամբ,քանի որ ամբողջովին աղտոտված է շրջակա միջավայրը նույն չի կատարվի նաև մեզ մոտ :Դեսպանն ինձ պատասխանեց,որ արդեն բավականին երկար ժամանակ է ,ինչ ծանոթ է Գեոթիմ ՓԲԸ-ին ,նրա գործունեությանը ,թե ինչ սոցիալական եւ բնապահպանական ծրագրեր է իրականացնում ազդակիր համայնքներում եւ թե ովքեր են ֆինանսավորում Ամուլսարի ոսկու հանքավայրիի ծրագիրը եւ վերջապես ԳԵոթիմ ՓԲԸ-ն ինչ բարձր տեխնոլոգիաներով եւ ինչ բարձր չափանիշներով է պատրաստվում շահագործել Ամուլսարի ոսկու հանքավայրը :Դեսպանն ինձ ասաց,որ շրջակա ազդակիր գյուղերի գյուղապետերը մեկնել են ԱՄՆ եւ տեսել են այնտեղ շահագործվող հանքավայրերը ,որոնք գտնվում են հենց համայնքի կողքին :Մեր զրույցը շատ բուռն քննարկում ունեցավ ,քանի որ մեր այդ օրվա խորագիրը հենց բնապահպանությունն էր:
Ճիշն ասած ես մեկ հարց էլ տվեցի դեսպանին կապված այսօր մեր Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման կոնկրետ ժամանակի մասին եւ ինձ դեսպանն պատասխանեց ,որ մինչեւ Բնապահպանության Նախարարություն համապատասխան թղթերը չներկայացնեն եւ ծրագիրը վերջնականապես չհաստատվի,նրանք ոչինչ անել չեն կարող :
ԱՄՆ դեսպանն ինձ ասաց,որ շատ շուտով նորից կլինի Գնդեվազ գյուղում եւ մենք ավելի երկար ժամանակ կկարողանանք զրուցել մեր Ամուլսարի ոսկու հանքավայրի մասին:

:10402588_666992556723826_4394539838905028516_n 10511251_666994206723661_3491645814587406250_n

Հ.Գ Ի դեպ ես հենց այդ օրը ԳԼՕ Օսկար մրցանակաբաշխաության ժամանակ ԳԼՕՎՈՒԴԻ գնահատման պատվավոր խմբի որոշմամբ մեկշաբաթյա կարճամետրաժ <<Աղջիկների առաջնորդության եւ զարգացման դպրոց >> ֆիլմում ԱՄԵՆԱԲՆԱՊԱՀՊԱՆ անվանակարգը տրվեց ինձ:
Շատ մեծ շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր կազմակերպիչներին մասնավորապես ծրագրի ղեկավար  Արսեն Սիմոնյանին,ինչպես նաև Ծրագրի համակարգող  Սոնա Գրիգորյանին   ու այն բոլոր ջոկատավարներին ու բոլոր այն կազմակերպիչներին, ովքերկազմակերպեցին այս դպրոցը: Սիրում եմ բոլորիդ ու կարոտում եմ:

Մարիանա Արշակյան, 17 տարեկան

Գնդեվազ, Վայոց Ձոր

Նյութը  ՝  http://syc-glow-arm.blogspot.ca/2014/07/2014.html

Բոլոր   Լուսանկարները  այստեղ  ՝  https://www.facebook.com/MarGndevaz/media_set?set=a.665129276910154.1073741936.100002392628653&type=3

Leave a Comment