Գյուղերի զարգացումը ՝ տեղի ներուժի շնորհիվ.Մեկնարկեց Գյուղի Զարգացման Արդի Նախաձեռնություն ծրագիրը

Վայոց  Ձորի  մարզի  Գնդեվազ  գյուղում  մեկնարկեց << Գյուղի Զարգացման Արդի  Նախաձեռնություն   ծրագիրը:

ԱՐԴԻ-ն   հնգամյա   ծրագիր է, որը մեկնարկել է 2013 թ.-ի սեպտեմբերին և ֆինանսավորվում է   ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից: Ծրագրի նպատակն է Հայաստանի Սյունիքի, Վայոց Ձորի և Լոռու մարզերի գյուղական համայնքներում խթանել գյուղական զբաղվածությունը` տնտեսական զարգացման խոչընդոտները վերացնելու ճանապարհով:

Գնդեվազ գյուղի   գյուղապետարանում տեղի ունեցավ   հանդիպում քննարկում,որին մասնակցում էին   համայնքի գյուղապետը,գյուղապետարանի աշխատակիցները   ,ինչպես նաև գյուղի   երիտասարդները եւ  համայնքի բնակիչները:

Հայաստանում  այս   ծրագրերի մեկնարկը լուրջ ներդրում է Հայաստանի գյուղական համայնքների զարգացման գործում: Նրանց միջոցով գյուղերում զարգանալու է փոքր և միջին ձեռնարկատիրությունը, ենթակառուցվածքները, կառավարման համակարգը: Գյուղի  զարգացումը և գյուղատնտեսության զարգացումը պետք է դիտարկել միասին: Հանդիպման ընթացքում խոսվեց   նաև  տարբեր   երկրների  գյուղերի տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերում բազմամյա փորձի մասին,ինչպես  նաև այդ  կազմակերպությունների ներգրավվածության մասին :   USAID/ARDI ծրագիրն իրականացնող Ֆուլեր տնաշինական կենտրոնի ղեկավար Վահե Սարդարյանը նշեց, որ ծրագիրն աջակցություն է  տրամադրելու գյուղատնտեսության երեք հիմնական ոլորտներում` կաթի վերամշակում, մրգերի վերամշակում և գյուղական զբոսաշրջություն:

Նշեմ նաև,որ ծրագրի թիրախներն են   հանդիսանում .

Ավելի քան 5000 մարդկանց կենսապայմանների և եկամտի բարելավում` 12 գյուղական կլաստերներում (48 համայնքներ),

500 պոտենցիալ ձեռներեցների (հիմնականում կանայք և երիտասարդներ) հմտությունների զարգացում,

125 սկսնակ բիզնեսների ստեղծում, որից 100-ը կանանց և երիտասարդների կողմից,

Լրացուցիչ 15 գործող բիզնեսների օժանդակում` ներառյալ գյուղական կոոպերատիվները,

Կարճաժամկետ և երկարաժամկետ զբաղվածության ապահովում ավելի քան 1000 գյուղաբնակ մարդկանց համար:

Ծրագրի գլխավոր նպատակն է`հզորացնել գյուղական համայնքները՝ բացահայտելով և իրացնելով նրանցից յուրաքանչյուրի թաքնված ներուժը:  Ծրագրի ընթացքում ըստ  քննարկման   բանախոսների   տեղի բնակչության հետ բացահայտելու են համայնքի մրցակցային առավելությունները: Հաջորդ փուլերի ընթացքում այդ առավելությունների հիման վրա առաջարկվելու են զարգացման նախաձեռնություններ, իրականացվելու են սկսնակ ձեռներեցների դասընթացներ, տրամադրվելու են մատչելի վարկեր: Ծրագրի մյուս բաղադրիչների գործունեության շրջանակում խթանվելու է կանանց և երիտասարդների ձեռներեցությունը, իրականացվելու են ենթակառուցվածքների արդիականացման և նորերի կառուցման ծրագրեր:

Ծրագիրն   իրականացնող կազմակերպություններն են

Հայաստանի <<Ֆուլեր Տնաշինական Կենտրոն>> և Հեյֆեր Փրոջեքթ Ինթերնեյշնլ Հայաստանյան Մասնաճյուղը :

Հեղինակ ՝ Մարիանա Արշակյան  

Leave a Comment