ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՋՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ 20 մարտ, 2014թ.

2014_02_20_wwd_logowhite_eng

 

ՋՐԻ  ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐ

ՋՈՒՐ և ԷՆԵՐԳԻԱ

                                                              20 մարտ, 2014թ.

 

«ԼԻՆԵ’ՆՔ ՀՈԳԱՏԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ. ՋՐԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ…»

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՄՐՑՈՒՅԹ

 

 «Լինե’նք հոգատար Հայաստան-Ջրի համաշխարհային օր 2014» նախագծի շրջանակներում SPRING PR-ընկերությունը, «Ազգային ջրային համագործակցություն» հասարակական կազմակերպությունը և ՀՀ ԳԱԱ ԵԳԻ Հ. Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարանը հայտարարում են «Լինե’նք հոգատար Հայաստան. ջրային պատմություններ…» թեմայով լուսանկարների ցուցահանդես-մրցույթ:

Նկարների ընդունման վերջնաժամկետը մարտի 15-ն է: Արդյունքները կամփոփվեն մարտի 20-ին Հ.Կարապետյանի անվան Երկրաբանական թանգարանում: Մրցույթի արդյունքների հայտարարման և պարգևատրման արարողությունը տեղի կունենա մարտի 21-ին, «Լինե’նք հոգատար Հայաստան-Ջրի համաշխարհային օր 2014» նախագծի շրջանակներում կայանալիք ամփոփիչ կոնֆերանսի ընթացքում:

 Մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք լուսանկարներն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին` նշելով Ձեր անունը, ազգանունը, հեռախոսահամարը: Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Լուսանկարների բարձր որակը ցանկալի է:

Մրցույթի լավագույն հինգ լուսանկարները կպարգևատրվեն նախագծի կազմակերպիչների և աջակիցների կողմից:

Մրցույթի պահանջները

Լուսանկարները

  •       պետք է լինեն հեղինակային
  •       պետք է պարունակեն տեղեկատվություն լուսանկարի և հեղինակի                     մասին՝ որտեղ և ում կողմից է արված
  •       կարող են արտահայտել ջրի բոլոր վիճակները (հեղուկ, պինդ և գազային):

Մանրամասների համար դիմել

Երկրաբանական թանգարան,

 Բաղրամյան 24ա, հեռ.՝ (+374 010)58 29 36

Էլ. հասցե՝ [email protected]

 

Leave a Comment