Վանա կատուները մեր ազգային հարստությունն են

Մեր զրուցակիցն է   «Վանա կատու»  ասոցիացիայի նախագահ  Իրինա Թադեւոսյանը:

 

– «Վանա կատու» ասոցիացիան ե՞րբ է ստեղծվել  եւ ինչով է զբաղվու՞մ:

–  «Վանա  կատու ասոցիացիան» եւ  ֆոնդը ստեղծվել են  2011 թվականին: Տարին  սպիտակ նապաստակի տարի էր, ինչպես նաև  կատուների: Ասոցիացիան ունի մեծ ծրագրեր   ու  պրոյկտներ: Վանա կատուները գրանցվում են  տոհմային գրքում:

Մեր ասոցիացիան մասնակցում է տարբեր  ցուցահանդեսների:Կատարում ենք  հավաքներ,քննարկում մեր իրականացրած   եւ իրականացվելիք ծրագրերը:

 

Իրինա  Թադեվոսյան

– Վանա կատուների  գլխավոր հատկանիշը ո՞րն է:

– Վանա կատվի գլխավոր հատկանիշն այն է, որ առաջին հերթին  հայկական կատու է ,պարզաբանեմ, թե ինչու: Որպեսզի  ամբարների  ցորենը մկները  ցիր  ու ցան չանեին, ուրարտացինրերը  (երբ արդեն  կար Վանի թագավորությունn ու արդեն հայաբնակ էր) , նրանք նկատեցին,որ կատուները  սնվում ու որսում   են  մկներ,թոչուններ,տարբեր մանր կենդանիներ, որոնց  բռնեցին  ու բերեցին ամբար: Անցնելով մի քանի   ժամ՝ նրանք  մտան ամբար  եւ տեսան, որ ցորենը չի պակասել , և  սկսեցին պահել  կատուներ:

Անկախ  իրենցից   ուրարացիները   Վանա կատվին դարձրեցին  ընտանի կենդանի :

Հետագայում  կատուն՝ իր լավ աշխատանքի շնորհիվ, դարձավ պաշտամունք: Համարյա  բոլոր ուրարտական  քաղաքներում  կային կատուներ:

Օրինակ,՝ Կարմիր բլուրում  պեղումների ժամանակ   գտել էին մի կուժ, որտեղ  ամբողջովին պահպանվել էր կատվի կմախք: Գտնվել էր նաև Աստղիկ դիցուհու  բրոնզե  արձանիկը ՝ կատուների հետ: Դա էլ է ապացույց, որ Վանա կատուն դեռ հնագույն  ժամանակներից ապրել է մեր նախնիների կողքին:

-Ինչպիսի՞  բնավորության   գծեր  ունեն  Վանա կատուները:

-.Քանի որ  Վանա կատուն ի սկզբանե Վանա  լճի  ավազանում էր ,բացի մկներից ու  թռչուններից սնվելուց, սուզվել է  ջրի մեջ ու որսացել է ձկներ: Հետևաբար նաև լողորդ է: Նա միակ կատուն է, որ ինքնակամ մտնում է ջրի մեջ  եւ  հաճույքով սուզվում է: Վանա  կատուների համար  ջրի ձայնը շատ գրավիչ է: Ուզում եմ նշել, որ  Վանա կատուների գլխավոր հատկանիշներից մեկն այն է,որ  ունեն յուրահատուկ ծիրանագույն   նշաններ  ՝ ականջների հիմքում և նույն գույնի ներկված պոչ:

Աչքերի գույնը  Վանա  կատուների  մոտ լինում են   երկուսը  ծիրանագույն, երկուսը կապույտ ,եւ մեկը  ծիրանագույն եւ մյուսը կապույտ գույնի: Վանա կատուն երբեք չի ունենում  դեղին եւ  կանաչ աչքեր: Վանա կատուների  գլխավոր հատկանիշներից մեկն այն է, որ   պայմանավորված է  իր մորթու  գույնով  ,այլ ոչ թե  աչքերի տարբեր լինելով:

Վանա կատուները   մարդկանց հետ  շուտ են  կապվում, սիրում են  մարդկանց եւ նրանց հետ  ընկերություն են անում:

–  Հայաստանի ո՞ր մարզերում  կան Վանա կատուներ:

– Մեր  Ասոցիացիայի  Վանա կատուները  շատ  հայտնի են  ու ապրում են  Հայաստանի  տարբեր վայրերում՝ Երեւանում,Գյումրիում,Աբովյանում,Արագածավանում,ինչպես նաև  Հայաստանի սահմաններից դուրս, մասնավորապես,  Ռուսաստանում ՝Մոսկվայում, ԱՄՆ-ում ու մի քանի եվրոպական երկրներում:

Աշխարհում Վանա կատուների  քանի՞ հազար տեսակ է մնացել:

– .Ճիշտն ասած, ես համաձայն չեմ «քանի տեսակ Վանա կատու »  ասվածի հետ, քանի որ   կա մեկ տեսակ. դա  հնատիպ Վանա կատուն է: Դա  հենց այն կատուն է, որ ես նկարագրեցի : Ի՞նչո ւ հնատիպ, որովհետև  հիմա  համարյա ամեն տեղ  ,որտեղ կա  Վանի կատվի արյուն, բուծում են ժամանակակից Վանա կատուներ: Բուծումից հետո, կատուները  ունենում են  սև, մոխրագույն ,լրիվ սպիտակ  կատուներ, ու նրանք այդ կատուներին անվանում են Վանա կատուներ: Մարդիկ ընկնում են    շփոթության մեջ  և  ինչ տեսակի կատու  տեսնում են, անվանում են, որ սա  Վանա կատու է:

Պետք է կարողանալ հստակ տարբերել, թե իսկական Վանա կատուն որն է: Իսկական Վանա կատուն իմ նկարագրած կատուն է, մնացածը թուրքական  հիբրիդացված կատուներ են: Դա գենետիկորեն  դեֆեկտ է :

-Որո՞նք են Վանա կատուներ պահելու  առանձնահատկություններն ու կանոնները:

-Վանա կատուների պահելաձևը  կայանում է նրանում, որ նրանք  լողացող կատուներ են : Նրանց համար պետք է  լինի ջուր կամ փոքր  լողավազան,  գետակ, իսկ տանը  ցնցուղից ու լվացարանից եկող ջուր:
Վանա կատուները ուտում են   հիմնականում միս եւ այն, ինչ իրենց է դուր գալիս:

_ Ձեր ղեկավարած  ասոցիացիան ստեղծման պահից  ի՞նչ հաջողություններ ու ձեռքբերումներ է ունեցել:

-Ես Վանա  կատուներով  զբաղվում եմ  1996  թվականից, ունեցել եմ Վանա կատուների բազմաթիվ  սերունդներ: Տարել եմ մեծ   ագիտացիա, հրատարակել  հոդվածներ,ամսագրեր,օրացույցներ   Վանա կատուների մասին : Մասնակցել եմ   բազմաթիվ  ցուցահանդեսների ,հարցազրույցների,հեռուստահաղորդումների: Տարիներով  այսպես աշխատելո՝վ  ինքնիստինքյան  հասունացավ այն պահը,որ արդեն պետք էր  ստեղծել  ասոցիացիա, ինչ վերաբերում է աշխատանքին ,ապա  շարունակելու եմ  աշխատել  ու դեռ շատ ակնկալիքներ ունենք: Շնորհակալություն

 

Հարցազրույցը վարեց ՝  Մարիանա Արշակյանը

 

Leave a Comment