«ԷԿՈԱԴԱՊՏԵՐՆԵՐԻ ԴՊՐՈՑ»
«Փոխվի՛ր, Աճի՛ր, Դարձի՛ր» ՀԿ-n «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ հետ համատեղ 2013 թվականի սեպտեմբեր – դեկտեմբեր ամիսներինառաջին անգամ հանրապետության մի շարք համայնքներում իրականացրեց «ԷկոԱդապտերների դպրոց» նախագիծը, որի նպատակն էր խթանել շփումը բնապահպանության ոլորտի երիտասարդ մասնագետների և փոքր, միջին ձեռնարկատերերի միջև:
Նախագիծը բաղկացած էր երկու հիմնական մասերից՝
- «Ոչ ֆորմալ» ձևաչափով դասընթաց
Երիտասարդ մասնագետների վերապատրաստում՝ԷկոԱդապտերների (հոկտեմբեր, Երևանի բուսաբանական այգու էկոկրթական կենտրոն)
- Մասնակիցների գործուղում համապատասխան ձեռնարկություններ
գիտելիքների փոխանակման կազմակերպում (նոյեմբեր – դեկտեմբեր):
Դասընթացի ընթացքում քննարկվեց բնապահպանական հիմախնդիրների լուծման արդի մեխանիզմների վերաբերվող թեմաներ, որոնք կրում են նորարարական բնույթ ևմեր հանրապետությունում կարող են գտնել պրակտիկ կիրառություն:
Ակնկալվում էր, որ ԷկոԱդապտերները գործուղվելով ձեռնարկություններ պետք է պրակտիկ մասնակցություն ունենան հիմնական ընթացող աշխատանքներին, դիտարկումներ կատարեն գործունեության ողջ պրոցեսում առկա էկոլոգիապես խոցելի օղակների վերաբերյալ և մշակեն կիրառական մեխանիզմներ ուղված դրանց մեղմացմանը:
Արդյունքում ձևավորվեց մի թիմ, որը պարբերական հավաքների ընթացքում քննարկելով տարատեսակ ձեռնարկությունների առանձնահատկություններ մշակեց մի ուղեցույց տնտեսություններում հնարավորինս էկոպատասխանատու գործունեության ծավալման վերաբերյալ:
Ընթացքում հավաքված և քննարկված նյութերը շարունակաբար հասանելի դարձնելու նպատակով պատրաստվեց նաև ինտերնետային կայք՝www.cgb.am, տարածելու կիրառական խորհուրդներ, տեղեկատվություն և նորություններ:
Նախագիծը աննախադեպ է այնքանով, որ կարճ ժամանակահատվածում հաջողվեց իրագործել բավականաչափ հավակնոտ գաղափարներ՝ տեսնելով դրանց արդյունքը իրականության մեջ:
«ԷկոԱդապտերների դպրոց» նախագիծը հնարավորություն տվեց՝
- երիտասարդների մասնագիտական գիտելիքների կատարելագործմանը,
- ինչպես նաև ՓՄՁ-ների շրջանում տեղեկացվածության բարձրացմանը կայուն տնտեսական զարգացման ու «կանաչ» տնտեսության հիմնադրութների վերաբերյալ:
«ԷկոԱդապտերների դպրոց» նախագծի հիմնական նպատակն էր՝ յուրաքանչյուր ձեռնարկության համար ապահովել՝
- ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործում,
- արտանետումների հնարավոր նվազեցում,
- շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցում,
- և առհասարակ հարգանք առ բնություն:
«ԷկոԱդապտերների դպրոց» նախագծի բոլոր շահառուները մասնակցում էին բացառապես կամավորական հիմունքներով:
Նախագծի ավարտին բոլոր մասնակիցներին և գործընկեր կազմակերպություններին շնորհվեցինհավաստագրեր:
Նախագիծը իրականացվեցՔաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով:
Հարգանքով՝
Անահիտ Բաբայան
Նախագծի մասնագիտական կոորդինատոր
«Փոխվիր Աճիր Դարձիր» ՀԿ