«Երիտսասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն նշեց իր 5-ամյակը

nkarrrrrrrrrrrՍ/թ. փետրվարի 20-ին «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցի «Շքասրահ» դահլիճում կայացավ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի 5-ամյակին նվիրված տոնակատարությունը:

Տոնակատարության ընթացքում ԵԿԱ անդամները ներկայացրեցին կազմակերպության պատմությունը և հինգ տարիների ընթացքում իրականացրած ծրագրերը և միջոցառումները: Հայտնի դարձան «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի կողմից հայտարարված կրթաթոշակների մրցույթի հաղթողների անունները, տեսագրությունների միջոցով իրենց ողջույնի խուսքը հղեցին ԵԿԱ-ի հետ համագործակցած աշխարհահռչակ գիտնականները: Միջոցառման ժամանակ շնորհակալագրեր հանձնվեցին ԵԿԱ-ի հետ համագործակցած դասախոսներին և ՀԿ-ի միջոցառումներին ակտիվորեն մասնակցություն ունեցած անդամներին: Իրենց խոսքը հղեցին նաև Երևանի պետական համալսարանի ուսանողների, շրջանավարտների և հասարակության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի դեկան Էմիլ Գևորգյանը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, «Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սուսաննա Պետրոսյանը և այլոք: Միջոցառմանը ներկա էին ԵԿԱ-ի գործընկեր պետական, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

«Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա » ՀԿ-ն հիմնադրվել է 2009 թվականին և ունի ավելի քան 200 անդամ: 5 տարիների ընթացքում ՀԿ-ն հաջողությամբ իրականացրել է բազմաթիվ բնապահպանական, կրթական և գիտահետազոտական ծրագրեր:

Leave a Comment