Ավարտվեց ՁՆԵՄԱՐԴՈՒԿ ամենամյա ձնե քանդակների փառատոնը

Ջերմուկ կուրորտի  արժեքավոր առավելություններից մեկը   նրա բնությունն է:

Ով եղել է Ջերմուկում գեթ մեկ անգամ ,նա չի կարող չհիանալ յուրօրինակ գեղեցկություն  ունեցող բնությամբ: Բնությունը Ջերմուկում  ստեղծել է բազմաթիվ հրաշալիքներ:Շաբաթվա վերջին` Ջերմուկ առողջարանային քաղաքը  վերածվել էր իսկական սառցե քանդակների թագավորության:
Ջերմուկում արդեն երրորդ տարի շարունակ   անցկացվում է «Ձնեմարդուկ-2014» ամենամյա փառատոնը: Նախորդ տարիներին փառատոնը անցկացվում էր  քաղաքային մարկարդակով  եւ  մասնակցում էին 500 մասնակից,իսկ այս տարի   անցկացվեց  հանրապետական  մակարդակով եւ շուրջ 800 մասնակից   կար :Փառատոնի նպատակն է նպաստել  Ջերմուկ առողջարանային քաղաքում տուրիզմի զարգացմանը:Իսկ    հեքիաթային ձմեռան, ուրախ երգ ու պարը և բարձր տոնական տրամադրությունը ապահովում  էին  ՝ «Կարին» ավանդական երգիպարի համույթը, Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ: Փառատոնին մասնակցում էին Երևանից եկած “Strikeball”-ի ֆեդերացիան և “Slackline»-ի թիմը:
Սպիտակ ու սառը քանդակի եռօրյա տոնին մասնակցում էին նաև ՍյունիքԶարգացում ՀԿի Վայք Համայնքային Կենտրոնի խեցեգործության խմբակի աշակերտները, ովքեր ուժ ու եռանդ չխնայեցին մինչև վերջ ցույց տալու իրենց քանդակագործական ջիղն ու հմտությունները՝ պատրաստելով ամենատարբեր թեմաներով սառցե քանդակներ, որտեղ բոլոր թիմերն էլ ստացան խրախուսական մրցանակներ:
Քանի որ փառատոնի երկու օրերը՝ փետրվարի 14-ը Վալենտինի, իսկ փետրվարի 15-ը համընկնում էին Սուրբ Սարգսի տոնի հետ, ուստի թեման շատ հետաքրքիր ու ոգեշնչող էր երեխաների համար՝ ստեղծելու նաև համապատասխան քանդակներ, որոնք ոչ մեկի ուշադրությունից ու հիացմունքից դուրս չէին մնում:Միջոցառումը լի էր ժամանցային խաղերով ու ետաքրքիր անկնկալներով:

Մոտ 50 քանդակներից ընտրված լավագույն գործերի հեղինակները ստացել են 2-օրյա հանգստյան ուղեգիր Ջերմուկի առողջարաններում։ Ջերմուկ քաղաքի մասնակից հաղթողները ստացան  երկօրյահանգստի  մրցանակդեպի ՝Արցախ շրջագայության։

Փառատոնը ոչ ոք չի ֆինանսավորել:

Փառատոնը կազմակերպվել էր` «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿի, «Ջերմուկի երիտասարդական    կենտրոն» ՀՈԱԿիկողմից:

100_4551

100_4549

100_4546

100_4557

100_4555

100_4549

100_4547

100_4571

100_4572

100_4573 100_4596

100_4603

Հեղինակ ՝Մարիանա Արշակյան

Leave a Comment