Ամերիկյան խորհուրդների գրասենյակը հայտարարում է PFP ծրագրի մրցույթ

Ամերիկյան խորհուրդների գրասենյակը հայտարարում է Օրենսդրական ոլորտի մասնագետների (Professional Fellows Program/PFP) ծրագրի մրցույթը 2014թ.-ի աշնան համար:  PFP-ն ԱՄՆ-ի օրենսդրական հաստատություններում կարճաժամկետ մասնագիտական վերապատրաստում անցնելու ծրագիր է: 2014թ.-ի աշնանը ծրագրին մասնակցելու համար դիմորդները կարող են լրացնել օն-լայն դիմում-հայտը: Դիմումը լրացնելու եւ հանձնելու վերջնաժամկետն է ապրիլի 3-ը:


Ինչպես դիմել PFP ծրագրին

Ամերիկյան խորհուրդների գրասենյակը օրենսդիր ոլորտում աշխատող մասնագետներից մինչեւ 2014 թվականի ապրիլի 3-ը ընդունում է օն-լայն հայտեր ԱՄՆ-ում մասնագիտական վերապատրաստման փոխանակման ծրագրին մասնակցելու համար: Ծրագրի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց դիմում-հայտը (սեղմեք այստեղ https://ais.americancouncils.org/pfp)

 

Դիմումը լրացնելու համար անհրաժեշտ է գրանցվել՝ ստեղծելով username (դիմորդի անունը)՝ դեպի համակարգ մուտք ստանալու համար, ապա վավերացնել այն` դիմումը լրացնելու իրավունք ստանալու համար: Դրանից հետո դիմորդը էլ-փոստով կստանա դիմումի link-ը (հղումը), որին սեղմելով կարող է բացել իր առցանց հայտը:

 

Վերոնշյալ բոլոր քայլերը կատարելուց եւ համակարգ մուտք գործելուց հետո դիմումների ցանկից հարկավոր է ընտրել “Professional Fellows Program”:

Ծրագրին դիմելու գործընթացի եւ մրցույթի անցկացման մասին մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել ծրագրի կայքը   professionalfellows.americancouncils.org: Ձեր հարցերի պատասխաննեըը չգտնելու կայքում դիմեք Ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակ PFP ծրագրի պատասխանատու Նանե Աբրահամյանին [email protected] էլ-փոստի հասցեով:

Hripsime Manukyan
Administrative and Logistics Assistant

American Councils Armenia

Imperium Plaza Business Center

4/7 Amiryan Street, 5th Floor

0010 Yerevan, Armenia

(374 10) 56 00 45, 54 40 15

(374 10) 54 40 12

www.americancouncils.am

Leave a Comment