Պայքարում ենք հոկտեմբերի 27 և մարտի 1 կազմակերպողների դեմ

IMG_5663<<Դեմ ենք>>, <<Մենք ենք տերը մեր երկրի>>, <<Չենք արտագաղթելու>>, <<Պայքար, պայքար մինչև վերջ>> կարգախոսներով ընթացավ հունվարի 18-ի հավաք-երթը: Ազատության հրապարակում հավաքված հազարավոր քաղաքացիների բողոք-պահանջը վերաբերում էր  ոչ միայն պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, որը իրենք որակեցին որպես <<ԹԱԼԱՆ>>,  այլ ողջ իշխանական համակարգին, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կոչեցին <<ԿՐԻՄԻՆԱԼ>>:

IMG_5624 <<Պայքարում ենք թալանի դեմ…պայքարում ենք մարդասպանների դեմ…պայքարում ենք հոկտեմբերի 27 և մարտի 1 կազմակերպողների դեմ>>,-ասում էին քաղաքացիները:

IMG_5615 Հանրահավաքի մասնակից քաղաքացիական և քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներից յուրաքանչյուրի ելույթից հետո ամբոխը միաձայն բղավում էր. <<Սերժիկ, հեռացիր>>:

IMG_5641<<Հենց ղումարի փողա պետք լինում, ժողովրդին են հիշում, սա կառավարություն չի, սա թալանչիների կլան է>>,- բղավում էին ցույցի մասնակիցները:

IMG_5659Այսօր պահանջատեր և  իրազեկված քաղաքացիական հասարակությունը այլևս չի ուզում լսել խոստումներ, հետևել քննարկումների և սպասել, որ իրեն ուղորդեն:  Այսօր Հայաստանի քաղաքացին,  ինքն իրեն ուղորդելով,  վճռական և միասնական դուրս է եկել պայքարի, որի ամենակարևոր սկզբունքն է ՉՆԱՀԱՆՋԵԼ: IMG_5642IMG_5630IMG_5672

Leave a Comment