ԷԿՈԱԴԱՊՏԵՐՆԵՐԻ ԴՊՐՈՑ

eco«Փոխվի՛ր, Աճի՛ր, Դարձի՛ր» ՀԿ-ը «Ջերմուկի զարգացման կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ 2013 թվականի սեպտեմբեր – դեկտեմբեր ամիսներին առաջին անգամ հանրապետության մի շարք համայնքներում իրականացրեց «ԷկոԱդապտերների դպրոց» նախագիծը, որի նպատակն էր խթանել շփումը բնապահպանության ոլորտի երիտասարդ մասնագետների և փոքր, միջին ձեռնարկատերերի միջև:

Նախագիծը բաղկացած էր երկու հիմնական մասերից՝

1. «Ոչ ֆորմալ» ձևաչափով դասընթաց, երիտասարդ մասնագետների վերապատրաստում՝ ԷկոԱդապտերների;

2. Մասնակիցների գործուղում համապատասխան ձեռնարկություններ, գիտելիքների փոխանակման կազմակերպում:

Դասընթացի ընթացքում քննարկվեց բնապահպանական հիմախնդիրների լուծման արդի մեխանիզմների վերաբերվող թեմաներ, որոնք կրում են նորարարական բնույթ և մեր հանրապետությունում կարող են գտնել պրակտիկ կիրառություն:

Ակնկալվում էր, որ ԷկոԱդապտերները գործուղվելով ձեռնարկություններ պետք է պրակտիկ մասնակցություն ունենան հիմնական ընթացող աշխատանքներին, դիտարկումներ կատարեն գործունեության ողջ պրոցեսում առկա էկոլոգիապես խոցելի օղակների վերաբերյալ և մշակեն կիրառական մեխանիզմներ ուղված դրանց մեղմացմանը:

Արդյունքում ձևավորվեց մի թիմ, որը պարբերական հավաքների ընթացքում քննարկելով տարատեսակ ձեռնարկությունների առանձնահատկություններ մշակեց մի ուղեցույց տնտեսություններում հնարավորինս էկոպատասխանատու գործունեության ծավալման վերաբերյալ:

Նախագիծը աննախադեպ է այնքանով, որ կարճ ժամանակահատվածում հաջողվեց իրագործել բավականաչափ հավակնոտ գաղափարներ՝ տեսնելով դրանց արդյունքը իրականության մեջ:

«ԷկոԱդապտերների դպրոց» նախագիծը հնարավորություն տվեց՝

* երիտասարդների մասնագիտական գիտելիքների կատարելագործմանը,

* ինչպես նաև ՓՄՁ-ների շրջանում տեղեկացվածության բարձրացմանը կայուն տնտեսական զարգացման ու «կանաչ» տնտեսության հիմնադրութների վերաբերյալ:

«ԷկոԱդապտերների դպրոց» նախագծի հիմնական նպատակն էր՝ յուրաքանչյուր ձեռնարկության համար ապահովել՝

* ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործում,

* արտանետումների հնարավոր նվազեցում,

* շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցում,

* և առհասարակ հարգանք առ բնություն:

«ԷկոԱդապտերների դպրոց» նախագծի բոլոր շահառուները մասնակցում էին բացառապես կամավորական հիմունքներով:

Նախագծի ավարտին բոլոր մասնակիցներին և գործընկեր կազմակերպություններին շնորհվեցին հավաստագրեր:

Նախագիծը իրականացվեց Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով:

Leave a Comment